Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման ոլորտում

2024թ. դեկտեմբերի 14-15-ին «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սառնամատակարարման եւ օդորակման ոլորտի երկու խումբ մասնագետների վերապատրաստում:

Մասնակիցները ծանոթացան սառնագենտային համակարգերի բաղկացուցիչ տարրերին, թերմոդինամիկայի հիմունքներին, Էներգաարդյունավետության սկզբունքներին, ինչպես նաեւ էներգաարդյունավետ սարքավորումների ընտրության հիմնական չափանիշներին եւ սառնամատակարարման կոմերցիոն համակարգերին:

Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում՝ շրջակա միջավայրի նախարարության եւ օդանավակայանի միջեւ համագործակցության շրջանակներում՝ նկատի ունենալով այն, որ օդանավակայանում գործարկվում են ժամանակակից սառնարանային եւ օդորակման համակարգեր եւ օդանավակայանն աշխատում է ISO 50001 ստանդարտով: Մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու օդանավակայանում գործող սառնամատակարարման, ջրամշակման, շենքերի կառավարման (BMS–Building Management System) եւ Էներգիայի օգտագործման մշտադիտարկման եւ կառավարման համակարգերին:

Դասընթացին մասնակցեցին շուրջ 70 մասնագետ,  որոնց կտրամադրվեն համապատասխան  վկայականներ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ