Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զարթիր Լաո, հայրենիքդ վտանգված է…

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեռած է այն ազգը, որը հնազանդություինց բացի ոչինչ չունի

Աստոլֆ դե Կյուստին, (ֆրանսիացի գրող)

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները համընկան ռուս- ուկրաինական պատերազմի թեժ իրադարձությունների հետ: Բոլոր հեռուստաալիքների, թերթերի հիմնական թեման մինչեւ այսօր շարունակվող պատերազմն է: Ֆրանսիան իր դիրքորոշմամբ դեմ է բոլոր պատերազմներին, սակայն ի հեճուկս Պուտինի՝  աջակցելով Զելենսկուն, ամեն օր քննարկվում է, թե ինչպես են ռուսներն ավերում Ուկրաինան՝ սահմռկեցուցիչ տեսարաններով ներկայացնելով ավերված քաղաքներ, սպանված, մասնատված մարդիկ, այս ամենը որակելով որպես ցեղասպանություն:

Այսպես՝ նախագահական ընտրությունների թեկնածուների հանդիպումներն իրենց ընտրողների հետ մղվեցին ետին պլան, նախագահի աթոռի համար պայքարող 12 թեկնածուներից հիմնականում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի,  նրա հզոր ախոյան 2017թ. երկրորդ փուլ անցած, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ, մոլեռանդ աջակողմյան Մարին Լը Պենի, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնի, աջերի աջակից, լրագրող-գրող Էրիկ Զեմմուրի, Իլ-դե-Ֆրանս շրջանի  ղեկավար, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված հայամետ Վալերի Պեկրեսի հանդիպումներին անդրադառնում էին օրվա իրադարձությունների տեսանկյունով: Այդուհանդերձ, ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի ուներ իր դիրքորոշումը: Նշածս թեկնածուների հանդիպումներին ներկա են եղել բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում՝ երիտասարդներ:

Ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ ապրիլի 10-ին, վիճակագրական տվյալների համաձայն, երկրորդ փուլ պիտի անցնեին Էմանուել Մակրոնն  ու Մարին Լը Պենը, այդպես էլ եղավ, առաջին հնգյակի ընտրողների 27,84 % ձայներով առաջին տեղում էր Էմանուել Մակրոնը,  երկրորդ տեղում Մարին Լը Պենն էր՝ 23,15% :

Երկրորդ փուլը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որը համընկել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան:

Մինչ երեկոյան ժամը 20-ին կհրապարակվեր արդյունքները, ինչպես ամեն տարի, ժամը 15-ին,  Փարիզում՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ մեկ ու կես միլիոն մեր անմեղ զոհերի հիշատակի արարողություն, որի ընթանցքում երկրի նախագահի եւ Սենատի անունից ծաղկեպսակներ են խոնարհվել: Իրենց ելույթներով՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող (CCAF) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը կրկին դատապարտեցին Թուրքիայի ժխտողական ու ադրբեջանամետ դիրքորոշումը:Շեշտեցին, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել, դա թույլ չեն տա:

Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար, Վալերի Պեկրեսը, որը 44-օրյա պատերազմից հետո այցելել էր Երեւան, Ստեփանակերտ, իր ելույթն սկսեց Վիլյամ Սարոյանի խոսքերով. «…Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզոր ժողովրդին, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շենքերը խորտակված, գրքերը չընթերցված եւ որի աղոթքները անպատասխան են մնացած: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք…»: Վիլյամ Սարոյանի խոսքերով՝ Վալերի Պեկրեսը շեշտեց, որ արցախցին հզոր կամքով կանգուն է իր հողի վրա:

Դատապարտեց տեղի ունեցող ոչ հայանպաստ գործողությունները:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում նշեց, որ Փարիզի 13-րդ թաղամասում պիտի կանգնեցվի թուրք ազգայնամոլների հրահանգով սպանված Հրանտ Դինքի կիսանդրին, դատապարտեց Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, խոսեց Սիսիանում՝ լարված իրավիճակից, ասաց, որ այս տարվա հուլիս ամսին Փարիզի քաղաքապետարանը հումանիտար օգնություն կուղարկի Սիսիան ու Արցախ:

Ի դեպ, Անն Իդալգոն, ինչպես ամեն տարի, Հայոց ցեղապանության  107-րդ տարելիցին, անմեղ զոհերի հիշատակը հարգելով,   ավանդույթի համաձայն, ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպել էր հանդիպում  համայնքի ազդեցիկ դեմքերի հետ:

Ելույթների ավարտից հետո, Կոմիտասի հուշարձանի մոտից,  պահանջատիրական կարգախոսներով ցուցարարները  քայլերթով հասան Թուրքիայի   դեսպանատուն:

Ցավով պետք է նշեմ, որ 2001թվականից մասնակցում եմ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ցույցերին, երբեք այսքան սակավաթիվ չէր եղել մասնակիցների թիվը:

Ինչպես Հայաստանում, այստեղ էլ համայնքը բաժանվել է երկու մասի. կարելի է ենթադրել, որ մարդիկ, ովքեր դեռ սատարում են Նիկոլին, նրանք ներկա չէին:

Երեկոյան ժամը 20-ին ամբողջ Ֆրանսիան սպասում էր նախագահական ընտրություների արդյունքներին՝ Էմանուել Մակրոն՝ 58, 6%,  Մարին Լը Պեն՝ 41, 4%:  Ընտրողների 28 %- ը քվեարկությանը չէր մասնակցել:

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլից հետո ոչ մի խոսք չի եղել ընտրությունները կեղծելու մասին:

 Ֆրանսիան  ունի բազում խնդիրներ,  տնտեսական ծանր վիճակ, քաղաքական լարվածություն, երրորդ համաշխարհայինի վտանգ:  Էմանուել Մակրոնի համար շատ ծանր ժամանակաշրջան է:

Մենք հպարտորեն ենք խոսում, որ Ֆրանսիան մեզ համակիր, բարեկամ երկիր է, մեր անկախացումից հետո Ֆրանսիայի բոլոր նախագահներն այցելել են Հայաստան, Սենատում, Ազգային ժողովում բարձրացվել է Հայոց ցեղասպանության ու Արցախի հիմնահարցը, բայց 44- օրյա պատերազմի օրերին ու հիմա, երբ  Ադրբեջանը արդեն համարում է Արցախն ադրբեջանական տարածք ու Թուրքիան 107 տարի անց մնացել է նույնը , այս հարցը քչերին է հետաքրքրում:

Ավելին, որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիր, հեռուստատեսությանբ չեն ցուցադրվել Ապրիլ 24 -ի մեր երթերը, երբեմն Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի համառ ջանքերով  ակնթարթային անդրադարձել են:

Իսկ եթե որեւէ հեռուստաընկերության հետաքրքրել է, թե մեր հիմնախնդիրները որերորդ փուլում են, երկու կողմից հրավիրել են անձինք եւ հարցադրումներն ու շեշտադրումներն արվել են ի նպաստ Թուրքիայի եւ Արբեջանի:

Բազմիցս եմ տեսել, թե ինչպես է եթերում Մուրադ Փափազյանը փորձում հակազդել նրանց հորինած ստերին: Ֆրանսիացի լրագրողը չի պատկերացնում, որ թուրք պաշտոնյան կարող է իրեն թույլ եւ խեղաթյուրված հայտարարություններ անել:

Հայոց ցեղասպանության ճանաչման ու Արցախի հիմնախնդրի լուծումը հայ ժողովրդի ուսերին է, եթե մենք դա գիտակցեինք դեռեւս 107 տարի առաջ, այսօր  նման իրավիճակում չէինք հայտնվի:

Բազում հատորներ կարելի է գրել, թե որտեղ սխալվեցինք, ցավալին այն է, որ այդ սխալներից դասեր չառանք, ավելին՝ մոռացել ենք, թե ով է թուրքը, մոռացել ենք, թե մեր օրերում, խաղաղ պայմաններում, ինչպես գլխատվեց Գուրգեն Մարգարյանը, ինչպես սպանվեց Հրանտ Դինքը, ինչու Ադրբեջանը հրադադարի պայմանագիր ստորագրելուց հետո երկու անգամ պատերազմ հրահրելով, հազարավոր երիտասարդ կյանքեր խլեց, էլ չեմ խոսում Շուշիի անկման մասին:

Եկեք հիշենք Մոնթե Մելքոնյանին. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»:

Իսկ թուրքերի հետ բարեկամության մասին Անդրեյ Սախարովն ասել է. «Ոչ մի խոսք ժողովուրդների բարեկամության մասին, եթե մինչեւ սումգայիթյան դեպքերը որեւէ մեկի մոտ կասկած կար, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկը բարոյական իրավունք չունի պարտադրելու, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»:

Իսկ 107 տարի, որ մենք ճշմարտացիորեն ու հանուն արդարության Թուրքիայից ակնկալում էինք  Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ այսօր փորձ է արվում նոր ուղի հարթել, կնշանակի առանց նախապայմանների ներել մեր դարավոր թշնամուն: Հարց է ծագում, միթե՞ սա էր մեր պայքարի ավարտը: Մի առիթով հայտնի փիլիսոփա Վլադիմիր Յանկեւիչն ասել է.

«Le pardon est mort dans les camps de la mort » (Ներումը մահացավ մահվան ճամբարներում):

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

02.05.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուժեղ երկրաշարժերի գիտական ուսումնասիրությունները Հայաստանում

Հաջորդ գրառումը

Ոռոգման նպատակով

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ոռոգման նպատակով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական