Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երկընտրանք» ֆիլմը ցուցադրվեց առաջին անգամ

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում կայացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Երկընտրանք» փաստավավերագրական ֆիլմի դիտումը:

Ֆիլմի ցուցադրությունը բացառիկ է. այն Արցախյան առաջին պատերազմի մասին է եւ հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: Հեղինակը ֆիլմն ավարտել է 2000 թվականին: Այն էկրան չի բարձրացվել ռեժիսորի որոշմամբ, քանի որ նրա կարծիքով՝ հաղթանակի ոգեւորությունից հետո ֆիլմում բարձրացված ազգային ինքնագիտակցության եւ պետականության կառուցման խնդիրները լուրջ չէին ընդունվի ո՛չ իշխանության, ո՛չ հասարակության կողմից:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց ֆիլմի ցուցադրումը, ինչը ներկայի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ գտնելու տեսանկյունից ուղղորդիչ դեր ունի: 

«Այսօր եկել է «ճշմարտության պահը», ե՛ւ եկել է այդ ժամանակը». թեեւ ֆիլմը Արցախյան առաջին պատերազմի մասին է, սակայն դիտողներից յուրաքանչյուրը ֆիլմում փնտրում էր եւ գուցե գտավ 2020 թվականի 44-օրյա եւ առհասարակ՝ բոլոր պատերազմների պատճառներն ու դրանց հետեւանքները:

Ի դեպ, ռեժիսոր Կարեն Գեւորգյանը Արցախի հերոսամարտին եւ ազգային խնդիրներին նվիրված բազմաթիվ ֆիլմեր ունի, որոնցից «Պատերազմ առանց մեկնաբանություններին» 2004 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի:

Ֆիլմում նախ ներկայացվում է հայի՝ որպես ազգի հավաքական կերպարի տարբեր տեսակները՝ խիզախ, անմիաբան, Սասունցի Դավիթ կամ Քաջ Նազար, ծայրահեղություն, որից կարելի է սպասել ամենալավ եւ ամենավատ արարքները:

«Ես հայ եմ եւ հայտարարում եմ՝ ես չեմ սիրում իմ ժողովրդի պատմությունը՝ կորուստների, պարտությունների ու զոհաբերությունների պատմությունը: Ուզում եմ սկսել սկզբից, լինել ուրիշ, ազատվել սեփական պատմության եւ ճակատագրի գերությունից, ազատվել անուղղելի անցյալից. նոր ճակատագրի համար հարկ է առնվազն նորից ծնվել»,-նշում է հեղինակն ու ներկայացնում պատերազմի դաշտից այն բոլոր վավերագրական կադրերը, որոնք նկարահանել է մինչեւ պատերազմի ավարտը:

Դիտողին թվում է, թե Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող ֆիլմը յուրատեսակ հիշեցում է հայի պատմական ճակատագրի մասին, եւս մեկ անգամ համոզում, որ երկար դարեր հայը կանգնած եղել է եւ կանգնած է ծանր երկընտրանքի առջեւ:

Հեղինակն այն կարծիքին է, որ բոլոր ժամանակներում ազգը հարմարվել է պարտադրված նվաճողների, ասպատակողների պայմաններին, եւ հենց այդ հարմարվողականությունն է ձեւավորել ազգի դիմագիծը, բնավորությունն ու գիտակցությունը. «Մենք անմեղ չենք եղել, սեփական բեռը բարդել ենք Աստծո ուսերին, սա մեր փոքրոգությունը չէ արդյո՞ք»,- նշում է հեղինակն ու խոստովանում՝ ազգը պարտավոր էր ավելի շրջահայաց լինել, իսկ թշնամիներից՝ ուժեղ: Այստեղ է, որ դիտողը սկսում է համեմատել պատերազմներին նախընթաց դեպքերն ու իրողությունները

Կարեն Գեւորգյանը 8 գեղարվեստական, 60-ից ավելի փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է: Արցախյան պատերազմին միացել է 1992-ի վերջերին եւ մարտի դաշտում եղել մինչեւ ավարտը: «Երկընտրանք»-ը ցուցադրության պատրաստ էր դեռ 1999-ին: Հեղինակը նախ երկրի ղեկավարությանն է ցույց տվել, ապա արձագանքից հասկացել, որ «գերհաղթանակած» հոգեվիճակում ֆիլմը չի ընդունվի:

«Պարտությունից հետո հարեւան երկրի գաղափարախոսությունը դարձավ վրեժը, իսկ մենք պառակտվեցինք ներսում: Չկար գաղափարախոսություն, հասկացա, որ ֆիլմը պետք է պահել, եւ գալու էր դրա ցուցադրության իրական ժամանակը: Չեմ զբաղվել ո՛չ քաղաքականությամբ, ո՛չ բիզնեսով, բայց դարձա «տարօրինակ մարդ» ու հեռացա երկրից»,- նշեց Կարեն Գեւորգյանը:

Վերջինս 1999-ից մինչ օրս ապրում եւ կինոգործունեությունը շարունակում է Ռուսաստանում, սակայն հայրենիքում էլ հաճախ է լինում, քանի որ ինչպես «Երկընտրանք» ֆիլմում է նշում՝ իր ժողովրդի պատմությունը իր կենսագրությունն  ու ճակատագիրն է միաժամանակ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ռուսական Մատա Հարիի ձախողումը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսական Մատա Հարիի ձախողումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Իսրայելը որոշել է կրճատել Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը։ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանային անցակետը կմնա փակ. հայտնում է The...

ԿարդալDetails

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական