Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի փողոցներում «ասկյարներն» են

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում, ոգեւորում են հայ ոստիկաններին՝ նրանց անվանելով «մեր եղբայրներ»: Քաջալերում են՝ թե «մեր եղբայրներ, ջարդեք, անխնա ծեծեք գյավուրներին» ու հրապարակում են կարմիր ու սեւ բերետավորների լուսանկարները:
Հայտնի բան է՝ հայերս գյավուրներ ենք, թուրքերը՝ ասկյարներ:

Եթե հայ ոստիկանին եղբայր նամարող ադրբեջանցին ասկյար է, ուրեմն հայ ոստիկանը ի՞նչ է…
Նսեմացուցիչ է, ամոթալի, երբ ադրբեջանական ալիքներով  տեսնում ես Հայաստանի դրոշով ու զինանշանով համազգեստը հագին հայ ոստիկանի նկարը՝ տակը ադրբեջաներեն ու ռուսերեն խրախուսականներ:

Իսկ «գյավուրներին անխնա ծեծող ադրբեջանցիների եղբայր ոստիկանները» չե՞ն կարդում այն, ինչ մենք ենք կարդում:

Օսմանյան Թուրքիայում հայ մանուկներին խլում էին ծնողների ձեռքից, ենիչերի դարձնում, սրտներից հանում կարեկցանքը, գութը, ուղիներից՝ հայ ինքնության հիշողությունը, իրենց հայ ընտանիքների պատկերները, հետո  հայի արյան հոտը շնչել էին տալիս,  արյունը խմեցնում ու խմբերով բաց տալիս հայկական գյուղերի վրա, իրենց իսկ հարազատ ընտանիքների վրա: Ու ազգությամբ հայ ենիչերին մորթում էր իր մորն ու քրոջը:
Հայ ոստիկաններին  էլ են հայի արյունը շնչել տալիս,  նրա սրտից հանում են գութը, ուղեղից՝ հիշողությունը ու բաց տալիս հայ ցուցարարների վրա:

Փաստեր կան, որ ընդվզման յուրաքանչյուր ալիք ճնշելուց հետո նրանք մի փեշ պարգեւավճար են ստանում:

Թերեւս մոտալուտ պարգեւավճարի տրցակներն ուղեղներում են նրանք բաց ընկնում փողոցներ ու հրապարակներ ու հարձակվում ցուցարարների վրա:

Սեպտեմբերի 22-ին մի տեսանյութ տարածվեց, որտեղ 11-12 տարեկան տղայի վրա են հարձակվում 2 մետրանոց երկարությամբ ու լայնությամբ բերետավորները:

 Նրանցից մեկը բազուկը գցեց երեխայի պարանոցին,  նրա գլուխը հետ տարավ, որ խեղդի: Մյուները բռնեցին  երեխայի ձեռքերն ու մարմինը, որ չդիմադրի: Մայրը, որ հավանաբար ցույցի էր եկել երեխայի հետ, չէր կարողանում որդուն ազատել ոստիկանների ճիրաններից: Մյուս ոստիկաններն էլ նրան էին բռնել, որ որդուն խեղդելու պրոցեսը չխանգարի:

Շեկ տղա է. մոր հետ ցույցի է եկել: Ուրեմն այնքան հասուն է, որ գիտակցում է՝ Արցախը կորցնում ենք, արցախցիները հիմա պատանդ են ու ամեն րոպե ցեղասպանվելու վտանգի տակ: Հաջորդը Հայաստանն է: Եթե Արցախի կործանումը չկանխվի, Հայաստանի կործանումն անխուսափելի է:
Ի՞նչ պետք է արած լիներ 10-12 տարեկան տղան ցույցի ժամանակ, որ բերետավորները 10 հոգով հարձակվել էին նրա վրա: Հազիվ ոստիկանի գոտկատեղին հասնող իր հասակով ի՞նչ վնաս պիտի տված լիներ այդ երեխան:

Բերման ենթարկվողներն առանձնակի դաժանությամբ բռնության են ենթարկվում: Ավտոմեքենա մտցնելիս ոստիկանները բերման ենթարկվողներին միտումնավոր նսեմացնելով են տանում՝ գլուխները կռացնելով, քարշ տալով, ցավեցնելով, կոկորդները սեղմելով:

Սոցցանցերում օգտատերերը տարածում են «ադրբեջանցիների եղբայրների» լուսանկարները՝ կոչ անելով ճշտել նրանց անուն-ազգանունները:

Ի՞նչ կարող են անել մարդիկ՝ անգութ ոստիկանների լուսանկարները տարածելով: Ոչինչ: Սիրտները հովացնում են՝ նրանց հանրային պարսավանքի ենթարկելով, ամոթանք տալով… ընդամենը:

Ոչ դատ կա, ոչ դատաստան:

3 տարի է Հայաստանում բողոքի ցույցեր են անց կացվում: Հիշենք 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում` զոհված զինվորների ծնողներին բերման ենթարկելու ամոթալի տեսարանները, երբ ոստիկանները որդեկորույս մոր ձեռքերից ու ոտքերից բռնած քարշ տալով էին տանում: Նրանցից  ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Ծնողները դատախազությանը բողոք ներկայացրին՝ առանձնակի դաժանություն ցուցաբերած բերետավորների լուսանկարներն էլ հետը: Պատասխանեցին, թե չի հաջողվել նրանց նույնականացնել: Զավեշտ: Լուսանկարները, տեսանյութերը տրամադրում են դատախազությանը ու պատասխան ստանում, թե չենք գտել տվյալ ոստիկաններին, չենք կարողացել պարզել, թե նրանք ովքեր են:

ՀՀ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, որ գետնի տակից էլ մարդ են գտնում-հանում, լուսանկարն ու տեսանյութը ձեռքներին՝ հրեշ-ոստիկաններին չեն կարողացել գտնել:
Ավելին՝ ոստիկաններն էին ծնողների դեմ գործ հարուցել, թե նրանք խոչընդոտել են Եռաբլուրում բերման ենթարկելու իրենց օրինական գործողությունները: Եվ իրոք, ծնողների նկատմամբ գործեր են հարուցվել, իսկ ոստիկանների նկատմամբ՝ ոչ:

Նույնը այս օրերին է: 47 տարեկան կնոջը ձերբակալել են, տարել Քննչական կոմիտե, քրեական գործ հարուցել այն պատճառով, որ նա փորձել է խանգարել այն ոստիկաններին, որոնք  խաղաղ ցուցարարին բերման ենթարկելիս են եղել:

Ոստիակններն են հայց ներկայացրել կնոջ նկատմամբ:

ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ:

Իսկ գուցե առանձնակի դաժանության պատճառը քինախնդրությունն ու թշնամական վրեժն է երեւանցիների նկատմամբ:

Ու առանձնակի դաժան լինելու հրահանգը ոստիկաններին վերեւներից է տրված:
Չէ՞ որ Երեւանը ՔՊ չընտրեց: Ու այս օրերին փողոց դուրս եկածները  հենց ՔՊ չընտրածներն են:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփանակերտում երկյուղում են ջարդից

Հաջորդ գրառումը

Պատերազմում պարտության եւ Արցախի կորստի խարանը ճակատին սերունդը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմում պարտության եւ Արցախի կորստի խարանը ճակատին սերունդը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական