Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի մենահամերգը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Գրիգոր Հարությունյան, դաշնակահար՝ Լիլիթ Աբովյան): Ծրագիրն իրականացվեց Հայաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ: Երեկոյի ընթացքում հնչեցին բացառապես հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր: Ծրագրում ընդգրկված էին Մակար Եկմալյանի, Կոմիտաս Վարդապետի ներդաշնակած Սուրբ Պատարագներից հատվածներ, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Թաթուլ Ալթունյանի, Խաչատուր Ավետիսյանի, Արամ Սաթյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ավետիս Բերբերյանի, Արմեն Սմբատյանի հեղինակած խմբերգային ստեղծագործությունները: Խմբերգերից մեկը 12-րդ դարի նշանավոր եկեղեցական գործիչ, Հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած Հարության տոնի «Նոր ծաղիկ» տաղի մշակումն էր՝ կատարված խմբավար Գրիգոր Հարությունյանի կողմից: Նշենք, որ այս խմբերգն ընդգրկված է վերջինիս՝ 2022 թվականին լույս ընծայած «Ստեղծող Մանկանց» ժողովածուում: Բացի այդ, համերգին հնչեց նաեւ Խաչատուր Ավետիսյանի «Հայոց հովիկ» ստեղծագործությունը, որը խմբերգային տարբերակով եւ ժողովրդական նվագարանների նվագակցությամբ առաջին անգամ էր ներկայացվում լսարանին: Վերջինիս փոխադրումը նույնպես կատարել էր Գրիգոր Հարությունյանը:  

Սույն երգչախումբը սերտ համագործակցության մեջ է հայ ժամանակակից կոմպոզիտորների հետ: Կոմպոզիտորներից շատերն հենց այս երգչախմբային կազմի համար փոխադրում են իրենց ստեղծագործությունները: Դրա վառ օրինակը Կոնստանտին Պետրոսյանի խմբերգերից «Ազգ Հայկազյանն» է՝ գրված մեներգիչների, երգչախմբի եւ դաշնամուրի համար, որը կոմպոզիտորը հատուկ փոխադրել է այս երգչախմբային կազմի համար: Այն նույնպես հնչեց համերգի ընթացքում՝ արժանանալով ինչպես կոմպոզիտորի, այնպես էլ ներկաների բարձր գնահատանքին: Մեներգիչների երգաբաժինները կատարեցին Երեւանի Ռոմոնոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողներ Գայանե Հովհաննիսյանը (սոպրանո) եւ Մերի Օհանյանը (մեցցո-սոպրանո):

«Մեծ է հայ կոմպոզիտորների ավանդը հայ խմբերգային արվեստի զարգացման գործում: Մեր պարտքն ենք համարում հանրայնացնել դրանք, լայն լսարանին հասանելի դարձնել՝ զանազան բեմերից կատարելով այդ խմբերգերը: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ հայ կոմպոզիտորական արվեստը պիտի լայն տարածում գտնի, եւ կարծեք առաքելություն ունենք մի մասնիկը դառնալու այդ տարածման գործին: Այս առումով հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների Միությանը՝ մշտապես մեր կողքին գտնվելու, մեր ծրագրերին սատար կանգնելու եւ մեզ ոգեշնչելու համար», – իր խոսքում նշեց Գրիգոր Հարությունյանը:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին մտավորականներ, մշակութային գործիչներ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ:

Համերգի ավարտին խմբավարը շնորհակալություն հայտնեց Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրենությանը, Հայաստանի Կոմպոզիտորների Միությանը, երգչախմբի անդամներին եւ բոլոր ներկաներին: 

Թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում հայոց լեզվի եւ գրականության զարգացման միտումներն են

Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովն ավարտվեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովն ավարտվեց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական