Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթովպիական ընդգրկուն ցուցահանդես (նաեւ հայկական ցուցանմուշներով) Մասաչուսեթսում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայ-եթովպիական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներն էլ դավանում են քրիստոնեության միեւնույն ուսմունքը: Ոմանք նույնիսկ նմանություններ են գտնում եթովպիական եւ հայկական այբուբենների միջեւ: Այս կապը հիշեցնող եւ ամրապնդող օղակ է հանդիսացել «Եթովպիան խաչմերուկում» խորագրով ընդարձակ ցուցահանդեսը` բացված անցյալ դեկտեմբերին Բալտիմորի «Ուոլտըրզ» պատկերասրահում, որն այժմ, ապրիլի 12-ից փոխադրվել է Սալեմի (Մասաչուսեթս) «Պիբոդի Էսսեքս» թանգարան (PEM) եւ գործելու է մինչեւ հուլիս, որից հետո` օգոստոս-նոյեմբեր ամիսներին բաց է լինելու Օհայոյի «Տոլեդո» պատկերասրահում: Այս մասին «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրում է խմբագրի տեղակալ Արամ Արքունը, որի հոդվածից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

«Ուոլտըրզ» եւ «Տոլեդո» պատկերասրահների համագործակցությամբ կազմակերպված այս շրջիկ ցուցահանդեսում համընդհանուր ցուցադրության են դրված մոտ երկուհազարամյա եթովպիական մշակույթի 200-ից ավելի նմուշներ` սրբապատկերներ, քանդակներ, մանածագործվածքներ, մետաղադրամներ, խաչեր, որոնց թվում նաեւ նկատելի են հայկական նկարազարդ ձեռագրեր եւ արվեստի այլ գործեր: Բացման օրը, ապրիլի 22-ին, կուրատորական աշխատանքների տնօրեն Պետրա Սլինկարդը նշել է, որ մոտ 12 հազար եթովպիացիներ ապրում են Մեծն Բոստոնի տարածքում: Իսկ PEM-ի ցուցահանդեսի համակարգող Քարեն Քրեյմըրը խոսել է եթովպիական հարուստ արվեստի ժառանգության մասին, նշելով, որ Եթովպիան աֆրիկյան միակ պետությունն է եղել, որ մերժելով գաղութարարությունը, պահպանել է իր անկախությունը: Եթովպիայում են ապրում ավելի քան 80 էթնիկական խմբավորումներ, որոնք դավանում են քրիստոնեականություն, հրեականություն եւ մահմեդականություն:

Ցուցահանդեսի «Հանդիպումներ» բաժնում եթովպիականի կողքին համեմատական ցուցադրության են դրված հայկական աստվածաշնչյան թեմաներով գունազարդված ձեռագրեր, որոնցում նկատելի են նախշանկարների եւ կենդանիների նմանությունները, իսկ խաչը երկու մշակույթներում էլ կենտրոնական տեղ է գրավում: Մի մեծ պլակատ վկայում է այն մասին, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունն է եղել, իսկ Եթովպիան` երկրորդը: Նույն պլակատը հակիրճ ակնարկում է նաեւ, որ հայ առեւտրականները Եթովպիան ընդգրկել են իրենց առեւտրային ճանապարհորդությունների ցուցակում:

Հայկական բաժնում ցուցադրված են նաեւ Վասպուրականից դուրս բերված 14-րդ դարի Ավետարանի մի էջ եւ Պետրոս Ծաղկողի գունավոր մի մանրանկար, որոնք համեմատվում են եթովպիական 16-րդ դարի երեք սրբապատկերների հետ: Համեմատություններ կան նաեւ այլ` բյուզանդական, իտալական մշակույթների հետ: Հատկանշական է, սակայն, այս ընդգրկուն ցուցահանդեսում հայկական ազդեցության մատնանշումը:

Հայկական ցուցանմուշներ կան նաեւ այլ բաժիններում: Հմայիլներ, թալիսմաններ, գալարված մատյաններ կամ մագաղաթներ, որոնք առնչվում են բժշկության եւ Աստվածային պաշտպանության հետ: Ժամանակակից աշխատանքների բաժնում յուղաներկ մի կտավ «Սկունդեր» (Ալեքսանդր) Պողոսյանի ձեռամբ վերնագրված է «Սկզբի վերջը»: 1972-73 թվերին կատարված այդ ստեղծագործության հեղինակի հայրը հայ է, մայրը` եթովպիացի: Ծնվել է Ադիս Աբեբայում: Կտավը նկարել է Վաշինգտոն տեղափոխվելուց հետո, որտեղ սեւամորթ նկարիչներին է դասավանդել (1972-2001 թթ.) Հոուարդ համալսարանում: Կտավը, որը Սմիթսոնյան ինստիտուտի «Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանն» է տրամադրել ցուցահանդեսին, պատկերում է Եթովպիայի 1970-ականների քաղաքական պայքարը, որի հետեւանքում առաջացավ արդի եթովպիական սփյուռքը:

Ըստ Լիդիա Պիբոդիի, «Ուոլտերզում» կազմակերպված ցուցահանդես են այցելել 19.208 հոգի 12 շաբաթվա ընթացքում: Նա հույս է հայտնել, որ PEM-ի ցուցահանդեսը կգերազանցի այդ ցուցանիշը, իսկ «Տոլեդոյինը» շատ ավելի մարդաշատ կլինի, քանի որ տարածքը ավելի ընդարձակ է եւ հնարավորությունները ավելի մեծ:

Ցուցահանդեսի առթիվ Յեյլ համալսարանի հրատարակչության կողմից լույս է ընծայվել Քրիստին Շիակկայի խմբագրությամբ գեղեցիկ մի ալբոմ` հարյուրավոր լուսանկարներով:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

The Armnenian Mirror-Spectator

Նախորդ գրառումը

Գրում են ուսանողները

Հաջորդ գրառումը

«Գյումրի եւ ավելին»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԳՄՍ-ն՝ «գլավլիտ»

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական