Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե Ռուսաստանը վստահություն ունենար ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ այս վիճակում չէինք լինի». Արա Աբրահամյան

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Ես չեմ կարծում, թե Ռուսատանը վստահություն ունի Հայաստանի այս իշխանության նկատմամբ, եթե ունենար՝ մենք այս վիճակում չէինք լինի։ «Զարթօնք» օրաթերթի թղթակցի փոխանցմամբ այս մասին երեքշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանի քաղաքական շրջանակում ի՞նչ վերաբերմունք կա ՀՀ իշխանությունների ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

«Մենք անընդհատ հարց ենք տալիս, թե այս կամ այն մարդն ի՞նչ է մտածում, բայց չենք ասում՝ մենք ի՞նչ ենք մտածում։ Ձեզ համար բավարա՞ր է Փաշինյանը որպես վարչապետ։ Ռուսատանն ասում է՝ հայ ժողովուրդն է ընտրել այս իշխանությանը, ՌԴ-ն չի կարող դեմ գնալ դրան։ Ռուսաստանն աշխատում է նրա հետ, ում ընտրում է հայ ժողովուրդը»,- ասաց Արա Աբրահամյանը։

Չնայած հանգամանքին, որ ասուլիսը հրավիրվել էր խոսելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր ծրագրի ներկայացման նպատակով, զերծ մնալ քաղաքական հարցերից չստացվեց։

Խոսելով Հայաստանի ներկա վիճակի, հայ-ադրբեջանական բանակցությունների, Արցախում արդեն մեկ շաբաթից ավել ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, Արա Աբրահամյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց, նրա խոսքով, մեղք ունեն բոլորը, սկսած ՀՀ առաջին նախագահից։ Հարցին՝ կնախաձեռնե՞ք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթաց, Աբրահամյանը հստակ պատասխան չհնչեցրեց, փոխարենը սկսեց խոսել տարիներ շարունակ երկրում տիրող արատավոր երեւույթներից, տարբեր ղեկավարների այս կամ այն հարցում ունեցած մեղավորությունից։

«Ես բժշկի որդի եմ, ու գիտեմ՝ երբ խնդիր կա, պետք է այն բուժել։ Մենք 90-ականներից խնդիրներ ունեինք, առաջին նախագահը այն ժամանակ պետք է վերջ դներ ամեն ինչին, քանի դեռ մենք հաղթանակած էինք։ Իրենից հետո եկավ Քոչարյանը, հետո Սարգսյանը եւ վերջապես Փաշինյանը։ Եթե այսօր Փաշինյանն այստեղ է, իշխանության է, ու մենք այս վիճակում ենք, ո՞վ է մեղավոր, կարո՞ղ է Ադրբեջանը, իհարկե ոչ, մենք բոլորս ենք մեղավոր։ Ասեմ, որ բանակցությունների մեջ ես ինձ համարում եմ չեմպիոն, դրա համար ասում եմ՝ պետք է հարցը ճիշտ դնել եւ ճիշտ օգնություն ստանալ։ Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, բայց Փաշինյանն արեց անթույլատրելին։ Ինքը երկրի ղեկավար է եւ մեղավորների մեղավորն է։  Ո՞վ հեռացնի նրան, եթե դուք գնում ձայն եք տալիս նրան, ո՞վ հեռացնի։ Եկեք քաղաքականությունից չխոսենք։ Եկեք խոսեք նրանից, թե ինչպես անենք, որ սեւ ու սպիտակ չլինի, վաղվա ապագան լավ լինի, Սփյուռքը միասնական լինի, երկիրը տնտեսապես հզոր լինի»,- փոքր ինչ վրդովված ասաց բանախոսը։

Հարցին՝ տեղյա՞կ եք, որ Արցախում մեկ շաբաթ է հումանիտար աղետ է, մարդիկ գազ եւ լույս չունեն, ադրբեջանկան կողմը թույլ չի տալիս մոտենալ գազատարին, ձեր կապերը փորձե՞լ եք օգտագործել որեւէ կերպ խնդրին լուծում տալու համար, Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց՝ չկա մի հայ, որը տեղյակ չէ, թե Արցախում ու Հայաստանում ինչ է կատարվում։

 «Ես ամեն ինչից տեղյակ եմ։ Տեղյակ եմ, թե երբ են պայթեցրել գազատարը, քանի անգամ են փորձել էլեկտրականությունը վնասել, տեղյակ եմ, թե ինչ խնդիր կան ռուսական խաղաղապահ զորքերի ու Ադրբեջանի հետ։ Ամեն ինչից տեղյակ եմ։ Գիտեք, ցավոք սրտի խնդիրը բարդ է։ Խնդիրը այն չէ, թե ես ինչ եմ արել կամ անում։ Ես կարող է եւ անում եմ ինչ-որ բան, բայց դա քիչ է, եթե չկա համակարգային մոտեցում։ Դուք այդ հարցը տվեք ՀՀ վարչապետին, թե ինքն ի՞նչ է արել կամ անում, ինքը Եվրոպայում  էր, ի՞նչ էր անում այնտեղ, Եվրոպայում էլ տպավորություն է, թե ինչ է եղել որ։ Կամ Արարատ Միրզոյանը Թուրքիայում էր, ինչո՞ւ այդ բոլոր խնդիրները չեն դրվում սեղանին։ Էլ չեմ ասում, որ Ցեղասպանության հարցը լրիվ մոռացվել է, իսկ Արցախի հարց չկա։ Այդ բոլոր հարցերը իրենց ուղղեք։ Գիտեք, ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ մենք ի՞նչ ենք ուզում»,- նեղսրտած ասաց Աբրահամյանը, ապա հավելեց՝ ներկա իշխանությունների օրոք Սփյուռք- Հայաստան կապը կտրվեց, «Սփյուռք գոյություն չունի»։

«Հասկանո՞ւմ եք՝ մենք պետք է ամենօրյա աշխատանք տանենք։ Սփյուռք-Հայաստան կապ գոյություն չունի։ Սփյուռքը կործանվեց այսօրվա իշխանությունների օրոք։ Ես ինքս Սփյուռքի ներկայացուցիչ եմ, գալիս եմ իմ հայրենիք, չեմ կարող չգալ, չօգնել մարդկանց, որովհետեւ ժողովուրդը մեղք չունի, որ նման իշխանություն ունի։ Դրա համար հայրենասիրոթւունը իշխանություն վերցնելն ու զոռով պահելը չի, այլ իսկապես ինչ-որ բան անելն է։ Այսօրվա իշխանությունը պետք է ճիշտ որոշում կայացնի։ Ուզում են  մարդկանց ողորմելի վիճակում պահել, որ իրենք բա՞րձր երեւան։ Բայց սա հավերժ չէ։ Իրենք չգիտեն՝ ինչպես երկիր կառուցել, չգիտեն՝ ինչ է պետականությունը։ Ամեն մեկն իր տեղում իր գործը պետք է անի։ Դուք ասում եք Արցախ, այո, Արցախում կատարվում է ցեղասպանություն։ Ինձ համար նորություն չէ։ Ես նոյեմբերի  9-ին՝ պայմանագրի ստորագրման օրից ասել եմ, թե ինչ է կատարվելու։ Բայց նորմալ ղեկավարը պետք է այդ ամենը տեսներ եւ հասկանար, թե ինչ է կատարվելու նման պայմանագիր ստորագրելուց հետո։ Եվ հետո Ռուսաստանին անընդհատ մեղադրելը, որ չի օգնում, ոչ մի բան չի անում, ճիշտ չէ։ Մանկապարտեզ հո չէ։ Իսկ դուք ի՞նչ արեցիք, որ իրենք էլ չեն օգնում։ Իհարկե, բոլոր նախագահների օրոք էլ շատ հարթ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց այսօրվա հետ համեմատելու չէ»,- հարցադրումներ անելով իր տեսակետը հայտնեց Արա Աբրահամյանը։

«Շատերն են հարցնում՝ ո՞ւր է Արա Աբրահամյանի կատարած աշխատանքի արդյունքը։ Պատասխանը հետեւյալն է՝ արդյունքը Հայաստանի իշխանությունների իմպոտենցիայի մեջ է»,- վրդովված ասաց բանախոսը։

ՌԴ հայերի միության նախագահի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ ՌԴ-ի կողմից սկսած ռազմական գործողությունը պայքար է ոչ թե ուկրաինացի ժողովրդի դեմ, այլ պայքար է նացիզմի դեմ։ Ուկրաինայի հայերի միությունը եւ հայկական համայնքը բազմիցս դժգոհություն են հայտնել ՌԴ հայերի միության նկատմամբ, քանի որ կառույցը արդեն 8 տարի է պարբերաբար օգնություն է հատկացնում Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդին։

«Մենք Ուկրաինայի հայությանը դեմ չենք, բայց երբ Ադրբեջանը Ուկրաինայում հակահայկական ցույցեր էր անում, ես իրենց (Ուկրաինայի հայության.- Ք.Ա.) ձայնը չլսեցի։ Երբ Ուկրաինան զենք էր ուղարկում Արցախ, ես կրկին իրենց ձայնը չլսեցի։ Տեսանք՝ իրենց դիրքորոշումն այդ հարցում։ Հետեւաբար մենք չպետք է նման քննարկումների մեջ մտնենք։ Մենք լավ գիտենք, թե ինչպես են մարդիկ ահուսարսափի մեջ ապրում Լուգանսկում ու Դոնեցկում, առանց ծնող ապրում։ Պատկերացրեք Արցախի իրավիճակը, դրանից մի քանի անգամ ավելի վատ այնտեղ է։ ՌԴ նախագահը 2014 թվականից ասում  էր՝ եկեք Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչենք, սակայն ոչ մի արձագանք, ինչն էլ բերեց նրան, ինչ ունենք այսօր։ Ռուսատանն իր շահն ունի ու սպասարկում  է իր ազգային շահը։ Ռուսատանը չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ, այլ նացիզմի դեմ է պայքարում»,- շեշտեց Արա Աբրահամյանը։ 

Նրա խոսքով՝ իհարկե, անհանգստանալու առիթ կա, քանի որ այսօր ՌԴ-ում մոտ 3 մլն հայ է ապրում, ովքեր կարող են այս իրավիճակից հետո շատ խնդիրներ ունենալ։ 

Խոսելով ռուս-ուկրաինական սրված հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին, Աբրահամյանը նկատեց՝ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը Հայաստանի «ռազմավարական» գործընկերն է եւ նորմալ է, որ վատ օրերին պետք է լինել գործընկերոջ կողքին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը այս օրերին վարում է չեզոք քաղաքականություն։

«Մենք փոքր պետություն  ենք։ Ամբողջ աշխարհը գիտի, մենք Ռուսատանի հետ ունենք ռազմավարական գործընկերոջ հարաբերություններ։ Մի բան էլ եմ ուզում ասել։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե աշխարհն ինչ պատկերացում ունի Հայաստանի նկատմամբ։ Նրանց արձագանքը, դատարկություն էր, խոսքեր էին ուղղակի։ Մենք եթե ունենք ռազմավարական գործընկեր, պետք է նրա՛ հետ լինենք լավ ու վատ օրերին։ Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող չաշխատել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ, բայց դա պետք է անել ոչ ի վնաս Ռուսաստանի։ Մենք կարող ենք աշխարհին ցույց տալ, որ եթե մեր գործընկերոջ հետ ենք, ուրեմն դա նորմալ է»,- տեսակետ հայտնեց ՌԴ հայերի միության նախագահը։

Գալով ասուլիսի հրավիրման հիմնական նպատակին, Ռուսաստանի հայերի միության նախագահը հայտարարեց, որ արդեն 2 տարի է` բանակցություններ է վարում ԱՄՆ-ի Burlington Capital ամերիկյան կազմակերպության հետ, որպեսզի Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան օնկոլոգիական կենտրոն բացվի։

«ԱՄՆ-ում ստեղծել ենք գյուղատնտեսական եւ առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ։ Ես մի քանի անգամ ԱՄՆ-ում այցելել եմ նոր տեխնոլոգիաներով եւ միջազգային ստանդարտներով օնկոլոգիական եւ բժիշկների վերապատրաստման կենտրոն, որը նոր են կառուցել, եւ աշխարհում նմանը չկա։ Երկու տարի է` բանակցություններ եմ վարում, որպեսզի Հայաստանում էլ կառուցենք միջազգային ստանդարտներով եւ նոր տեխնոլոգիաներով նմանատիպ օնկոլոգիական կենտրոն»,– ասաց Աբրահամյանը։

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 3-5-ը պատրաստվում են Երեւանում ֆորում անցկացնել եւ քննարկել «Ուղեղային կենտրոն» կառուցելու հարցը։

«Այն ինստիտուտ է լինելու, որը զբաղվելու է ոչ միայն Հայաստանին, այլեւ արտասահմանին վերաբերող ամենատարբեր հարցերով։ Դրա շրջանակում պատրաստելու ենք մեր ճանապարհային քարտեզը, միավորենք մեր ուժերը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ։ Միայն միասնական լինելով կարող ենք երկիրը զարգացնել ու առաջ գնալ»,- եզրափակեց Արա Աբրահամյանը։

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Վերընթերցել Ռուբենին՝ պետական շահի բացակայության ախտանշանի պայմաններում

Հաջորդ գրառումը

Եվս մեկ հերոսի ընդհատված գարուն…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Եվս մեկ հերոսի ընդհատված գարուն…

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական