Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դադիվանքի մասին Բաքվի հայտարարությունները Պոլսի Տիեզերական պատրիարքության դուռն են տանում

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի՝ Դադիվանքի մասին օրերս արած հայտարարությանը հայ հոգեւոր դասը բավական հստակ ու կտրուկ արձագանքեց՝ նշելով, որ ըստ խոստման ու պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահները եկեղեցու տարածքում հսկողություն պետք է իրականացնեն: «Ազգ»-ը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից տեղեկացավ, որ մինչեւ այս պահը հայ հոգեւորականները Դադիվանքում շարունակում են հոգեւոր ծառայությունը: «Որեւէ մեկը մտադիր չէ թողնել ծառայությունն ու Դադիվանքը»,- ասացին թեմական խորհրդից:

Պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանի համոզմամբ՝ Դադիվանքն առանց հայերի թողնելու Բաքվի մոլուցքը նոր բան չէ: «Ազգ»-ի հետ զրույցում պատմաբանն ընդգծում է, որ Ադրբեջանը դեռ խորհրդային տարիներին էր փորձում տարածաշրջանից մաքրել հայկական հետքը: Դրա վառ ապացույցը Նախիջեւանում իրականացրած մշակութային սպանդն էր, այժմ նույնն Արցախում է ցանկանում անել: «Իսկ այդ սցենարը զարգացնելու համար որպես գործիք՝ ուդիներին է ուզում օգտագործել, որ այս պահին Ադրբեջանում, կարելի է ասել, մի բուռ են մնացել: Նրանք, ի դեպ, հայկական, հայ-ուդիական սինկրետիկ (միահյուսված) միության ինքնություն ունեին: Բայց Բաքուն նրանց հայկական ազգանունները փոխել է տվել, նույնիսկ պապերի գերեզմաննների «յան»-ով վերջացող գերեզմանաքարերը կոտրեց կամ պահանջեց փոխել դրանք»,- մանրամասնում է պատմաբանը:
Հակոբյանն ընդգծում է, որ Դադիվանքի մասին Ադրբեջանի հայտարարություններն ուղիղ Կոնստանդուպոլսի Տիեզերական պատրիարքության դուռն են տանում: Նկատում  է՝ թուրքահպատակ պատիրարքը մշտապես շարժվում ու առաջնորդվում է Անկարայից եկող հրահանգներով: Եվ բացառաված չէ, որ մոտ ապագայում պատրիարքությունը մի նոր, այսպես կոչված, Աղվանական պատիրարքություն ստեղծի՝ այդպիսով փորձելով Աղվանքին վերագրել ոչ միայն Դադիվանքը, այլ նաեւ հայկական այլ եկեղեցիներ:

«Չեմ բացառում, որ մի գեղեցիկ օր, ուկրաինական եկեղեցու օրինակով, Պոլսի Տիեզերական պատրիարքը, Ադրբեջանի ու Արցախի նյութական, եկեղեցական ժառանգության հիման վրա, նաեւ ուդիակական համայնքի համար եկեղեցի ստեղծի ու վերջինիս անկախության ավտոկեֆալիա տա»,- մեկնաբանում  է Հակոբյանն ու շեշտում, որ, փաստորեն, ուդիական համայնքի համար արհեստական եկեղեցի ստեղծելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են լուծել հայկական եկեղեցիների «հարցը»:

Ադրբեջանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ էլ Դադիվանքի եկեղեցու «հարցը» փորձում էր Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ տեղափոխել: Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից հանելու սցենարն էր անգամ մշակել՝ այն նետելով Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ: Բաքուն ռուսական կողմին առաջարկում էր Դադիվանքում հայ հոգեւորականների փոխարեն Բաքվի ռուս պատրիարքարանի հոգեւորականներին նշանակել: Բայց, փաստորեն, այդ սցենարը միսուարյուն չստացավ, որովհետեւ Դադիվանքում հայ հոգեւորականների ու այնտեղ ռուս խաղաղպահներ նշանակելու հարցում մեծ դերակատարում հայ եւ ռուս եկեղեցինեի հոգեւոր առաջնորդներն են ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախյան թեմայով ռուսալեզու ԶԼՄ արձագանքներից

Հաջորդ գրառումը

Շնորհակալություն, Մեւլութ էֆենդի

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Շնորհակալություն, Մեւլութ էֆենդի

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական