Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Գրքեր Սյունիքի մարզի գրադարաններին

ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի գրադարանների համալրումը կարեւոր նշանակություն ունի  տարածաշրջանի  տնտեսության հետագա զարգացման համար: Այս տեսակետից զգալի աշխատանք է կատարվել «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Նրանց նախաձեռնությամբ ՀՀ Սյունիքի մարզի Տորունիք եւ հարակից գյուղերի գրադարանների ստեղծման եւ համալրման համար հավաքվել է շուրջ 1000 հատ գիրք:

Հարկ է նշել,որ Տորունիք (նախկինում` Ղզըլշաֆակ, Շխլար) գյուղը գտնվում է  Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 11 կմ հարավ, Այրիգետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1780-1840 մ բարձրության վրա: Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 118 կիլոմետր: Բնակչությունը 2011թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 120 մարդ: Սահմանամերձ գյուղ է:

Նախաձեռնությունն անշուշտ գովելի է: Հուսով ենք, որ նախաձեռնությունը շարունակություն կունենա:                                                  

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ