Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնաճը եւ ՀՀ տնտեսության աճը

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան առօրյան յուրօրինակ գործընթացներով է անցնում: Դրանցում գերակշռողը, անվտանգային հարցերի կողքին, անշուշտ տնտեսական հարցերն են, որոնք գնալով խնդիրների են վերածվում: Եթե հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները զգում են նման երեւույթների ուղղակի ու անուղղակի կապերը, փորձում լուծումներ առաջարկել, նույնը թերեւս չի արձանագրվում պետական կառավարման ապարատի ներկայացուցիչների մոտ: Այստեղ հիմնավոր սովորույթ է դարձել ինչ-ինչ թվերով ու տոկոսներով հպարտանալն ու ոգեւորություն ապրելը, բարեփոխումներն զգալը բացառապես գործարարների կողմից վկայաբերելը, թեեւ վերջիններս էլ վախվորածի պահվածքով են հանդես գալիս: Մի խոսքով` հանրություն-իշխանություն հարաբերություններում յուրատեսակ երկվություն է, երբ պարզ չէ հանրային ակտիվ շրջաննե՞րն են մտահոգ Հայաստան երկրի առօրյայով, թե՞ դրան առաջնահերթը կոչված պետական պաշտոնյաների ոչ սակավ հատվածը:

Վերջինս մշտապես մեկ հիմնական փաստարկ ունի, որն է` երկրի տնտեսության երկնիշ թվերով աճը: Տարօրինակ պահվածքով չի խոսվում տնտեսության ոչ պակաս մի այլ ցուցանիշից, որն է գնաճ կոչվողը, տարվա համար 4 տոկոս սահմանվածի դիմաց 10 տոկոս արձանագրվածը: Թեեւ ընդունված տնտեսագիտական մոտեցում կա, որ գնաճը բնական երեւույթ է, այն պայմանավորված է տնտեսությունում գիտա-տեխնիկական ներդրումներով, աշխատավարձերի բարձրացումով,  սոցիալական պարտավորություններով, այսուհանդերձ 10 տոկոս գնաճը վկայում է, որ երկրի տնտեսությունում գործերը հուսալի վաղվա առումով նպաստավոր չեն, ինչքան էլ ոլորտի պատասխանատուները փաստարկեն պետությունում առկա ներուժը, խնդիրները տեսնելու, զգալու, լուծելու պատրաստակամությունը: Այստեղ խոսքից առավել կարեւոր է գործը, այն իրականություն դարձնելու միջոցների հերթականությունը, արդյունքների ցուցադրումը: Ասենք, մեր պարագայում 3 մլն բնակչության յուրաքանչյուր անդամի պարենային ապահովության` հաց-հացամթերքներով ինքնաբավության խնդիրը:

ՀՀ պարենային անվտանգության պատասխանատուները, որոնք նաեւ ոլորտի կառավարիչներն են, ասպարեզ են նետում մեր պատմության խորհրդային տարիներին շրջանառվող այն տեսակետները, ըստ որի պետություններին հաց-հացամթերքներով ինքնաբավության համար պահանջվում է 1 բնակչի առումով իրականացնել տարեկան հաշվարկով 1 տոննա ցորենի արտադրություն: Պարզունակ թվաբանությամբ ստացվում է 3 մլն տոննա հացահատիկի հումքի անհրաժեշտություն, որից կարծիք է հնչեցվում, որ Հայաստանի հանրապետությունը սակավահող է, խնդիրն էլ անիրագործելի, ցորենի ու ալյուրի ներկրումներն անխուսափելի են:

Թե ինչքանով է վերոհիշյալ մոտեցումը հիմնավոր ու արդարացված, փորձում ենք հին ու նոր տեղեկատուներում, անփոփագրերում, ազգային վիճակագրական ծառայությունների հաշվետվություններում  որեւէ հիմնավորում, ապացույց, հիշատակում գտնել: Ավա՜ղ, ջանքերը զուր են անցնում, լավագույնը, որ հաջողվում է պարզել, Արգենտինայի, Ավստրալիայի, Ղազախստանի, մասամբ Ռուսաստանի դաշնության օրինակներն են, որոնցում 1 բնակչի հաշվով հացահատիկի արտադրությունը մոտենում է 700 կիլոգրամի: Անգամ ԱՄՆ-ի պես երկրում ցորենի վերջին տասնամյակների տարեկան արտադրությունը չի հասնում 60 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 200 կգ-ի: Համաշխարհային տնտեսության առաջատար այս պետությունում ցորենից առավել կարեւորում են … եգիպտացորենի մշակումը, որի տարեկան արտադրությունը մոտենում է 400 մլն տոննայի, ցորենի 7-ապատիկը: Թե ինչու, ԱՄՆ-ի տնտեսվարական ու տնտեսագիտական միտքը չի շտապում բարձրաձայնել, թեեւ գործընթացը պարզից էլ պարզ է. հացազգիների շարքին դասվող այս մշակաբույսը հեկտարի հաշվով պակաս սերմ է պահանջում, բերքը ցորենի համեմատ զգալի ավելին է, նույնը` էներգետիկ արժեքի առումով, որն առայժմ լավագույն անասնակեր է, բուսայուղի ստացման հումք, պահածոյացման ենթակա բույս… Թեման տարողունակ է, ուստի վերադառնանք այսօրվա ասելիքին:

Գնաճը ՀՀ-ում առավել կարո՞ղ է կառավարելի լինել հարցը սովորականից ոչ հաճախ, այսուհանդերձ հնչում է: Իսկ ահա հիմնավոր ու մանրամասնված պատասխան` ոչ: Փորձենք այն ներկայացնել արդեն հիշատակված ցորենի արտադրության եւ հաց-հացամթերքների պահանջարկի առումով:

Նշեցինք ԱՄՆ-ում 1 բնակչի հաշվով ցորենի արտադրությունը`200 կգ: Գրեթե նույն ցուցանիշն է Եվրոպայի առաջատար Գերմանիայում, Իտալիայում մի փոքր պակաս: Այն մոտեցումը, թե այստեղ հաց քիչ են օգտագործում, մասամբ է ընդունելի, քանզի եվրոպական մայրցամաքը հայտնի է պիցցաների, մակարոնեղենի, բուլկիների, հրուշակեղենի, ալրային այլ սննդատեսակների ահռելի քանակների սպառումով: Ստացվում, է, որ 1 բնակչի հաշվով 200 կգ ցորենի արտադրությունը ընդունելի է նաեւ մեր պարագայում, արդյունքում ստացվում է 600 հազար տոննայի պահանջարկ: Համաշխարհային գյուղատնտեսական վիճակագրությունը հիմնականում փաստում է, որ այս քանակի բերքի համար պահանջվում է մոտ 90-100 հազար հեկտար վարելահող, Հայաստանի հանրապետությունում առկայի մոտ 20 տոկոսը: Ով եւ ինչն է խոչընդոտում լուծել այս հարցը, որով կկանխվի ցորենի անհարկի 400-500 հազար տոննայի հասնող ներկրումները, 1 տոննայի դիմաց ՌԴ-ից 85 դոլար կազմող վճարի պարագայում: Ստացվում է մոտ 40 մլն դոլարի լրացուցիչ ծախս, ՀՀ դրամով առնվազն 15 մլրդ դրամ, որը գործարար միջավայրը մասամբ թե պարտադրված փակում է սպառողի, մեր քաղաքացիների ֆինանսական միջոցներից:

Այստեղ արժե վերհիշել, որ 2000-ականների սկզբներին ունեցել ենք սեփական արտադրության ցորենի մինչեւ 450 հազար տոննա բերք, որը նախորդ տարում նվազել  հասել է 100 հազար տոննայի: Ցորենի համախառն բերքի նվազեցումը կանխելու փոխարեն մեզանում նախ նվազեցվեց երկրի պարենանվտագության համար պատասխանատու ՀՀ գյուղատնտեսության նախարարությյան կարգավիճակը, ամիսներ անց այն մտցվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմ: Հարցը` թե արդյո՞ք պետական այս կառույցն իրենից ակնկալվող, ինչո՞ւ ոչ` սպասվող ու պահանջվող համերկրային խնդիրները, գոնե դրանց առաջնահերթությունները լուծել է, որ այլ պատասխանատվություն է ստանձնում, մեկ անգամ չէ որ հնչում է: Վստահաբար կարող ենք նշել, որ մեր բնակարանների խոհանոցներում լինի թե լոգարան- սանհանգույցներում, հյուրանոցներում թե ժամանցի վայրերում, զբոսաշրջային ու հանգստավայրերում «Պատրաստված է Հայաստանում» պիտակով որեւէ արտադրանքի չենք հանդիպի: Փոխարենն ասենք ԵԱՏՄ անդամ երկրից թե՛ թեյնիկ ենք ներկրում, թե՛ գյուղատնտեսական բազմաբնույթ տեխնիկա, միաժամանակ արձանագրում ներկրումների հարյուր միլիոնավոր դոլարների աճի ցուցանիշներ:

Տեսեք ինչ է կատարվում թռչնամսի վաճառքում: Տեղական արտադրանքը իրացվում է մի գնով, երբ հեռավոր Բրազիլիայից ներկրվածը դրա հազիվ կես գինն է, երբեմն մեկ-երրորդը: Շատ ապրանքատեսակներ հայաստանցիները գերադասում են ձեռք բերել արտերկրներ այցելությունների ընթացքում, տեսարժան վայրեր այցելությունների ժամականը վատնելով սուպերմարկետներում: Այսպես ո՞ւր, պարոնայք կառավարիչներ:

Ինչ-որ բան այն չէ մերօրյա Հայաստանի հանրապետությունում: Ընդամենը մի քանի տարի առաջ բանկերում ներդրված ավանդները 8 մլրդ դոլար էր, նախորդ տարվա հաշվարկով` մոտ 13 միլիարդ: Ի՞նչ դեր ունի այստեղ 2022-ի մոտ 10 տոկոս գնաճը, սպասենք տնտեսության պատասխանատուների գնահատականին:

Հուսանք` այն սպառիչ կլինի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի պաշտամունք

Հաջորդ գրառումը

Մեզ էլ նախագահը չեկավ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Մեզ էլ նախագահը չեկավ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական