Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Գիրք տնտեսագետների համար

Լույս է տեսել Ե.Ա. Հակոբյանի «Հարկեր/ ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճի ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում (վերափոխման ընթացքի ուրվագիծ գիրքը 120 էջ ծավալով: Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքի մասնագետ խմբագիրն է  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը:

Գրքում ներկայացված են  ՀՀ հարկային համակարգն ու առանձնահատկությունները, հարկային համակարգում կատարված փոփոխությունները, ստացված արդյունքները: Համակողմանիորեն ներկայացված են տարբեր ժամանակներում մասնագետների կողմից հարկերի եւ հարկագանձման վերաբերյալ տրված բնորոշումները, ընդհանուր հարկային համակարգը եւ ՀՀ հարկային համակարգի առանձնահատկությունները: Վերլուծվել է ՀՀ հարկային վարչարարությունը, վեր են հանվել դրանում առկա հիմնախնդիրները, տրվել են դրանց լուծման ուղիները, ներկայացվել է հարկային վարչարարության ազդեցությունը հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ ապահովելու ուղղությամբ ներկայացվել է հարկային քաղաքականության միջազգային փորձը եւ վերլուծվել դրա ներդրման հնարավորությունը մեր հանրապետությունում:

Գրքում առաջադրված հարցերը եւ դրանց լուծմանն ուղղված  առաջարկությունները կարող են օգտակար լինել ինչպես ոլորտի մասնագետների,այնպես էլ ընթերցող լայն շրջանների համար: