Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գիրք, որի պատվիրատուն հայ ժողովուրդն է»

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Լույս է տեսել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ Հայաստանի Գրողների միությունում:  «Կյանքը գերագույն արժեք չէ, գերագույն պարգեւ է, հակառակ դեպքում հայրենիքի համար այսքան նահատակներ չէին լինի: Գերագույն արժեքը հայրենիքն է»,- այս խոսքերով Բագրատ Սրբազանը դիմեց նրանց, ովքեր ներկա էին գրքի շնորհանդեսին:

Գիրքը, հեղինակի ներկայացմամբ, «պարզ եւ անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության եւ գողացված ուրախության ժամանակաշրջանում»: Միաժամանակ անկեղծ երկխոսություն է մեր անցած ճանապարհի, մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի պատգամի եւ մեր ժառանգության վերլուծության վրա: Գրքում զետեղված են զրույցներ եւ հրապարակախոսական հոդվածներ, որոնք անդրադարձն են մեր կյանքում տեղ գտած գաղափարական խնդիրներին եւ իրադարձություններին: Զրույցները համառոտումն են 2021 թ.-ից սկսյալ Լիլիթ Հարությունյանի հեղինակած ռադիոհաղորդման ընթացքում եթեր հեռարձակված զրույցների, որոնց մշտական հյուրն է եղել Բագրատ Սրբազանը: Դա 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում ծանրագույն իրողությունների արձանագրումն ու քննությունն էր, նաեւ ելքերի առաջադրումը, որպեսզի, հեղինակի ձեւակերպմամբ, «վառ պահվի Ավետյաց երկրի տեսիլքը՝ կառուցելու մի երկիր, որը կդառնա մեր բոլոր իղձերի եւ ձգտումների, երջանկության եւ անսպառ ուրախության մեծ տունը»: Բավական է ընթերցել ենթավերնագրերը՝ պատկերացում ունենալու համար գրքում արծարծված թեմաների բազմազանության եւ զրույցներում քննության առարկա խորը մտահոգությունների մասին: Այսպես, առաջին արձանագրումներից մեկը՝ 2020 թ. դեկտեմբերի 31-ի վերաբերյալ՝ «Այս տարի «պետական այրերը» չայցելեցին առաջնագիծ»: Հոգեւորականներով էին, իրենց չափով ու բաժնով, դիրքեր այցելել: «Եզրակացությունս մեկն էր, – պարզ խոսքով եզրահանգել է հեղինակը,- կա՛մ բանակն այլեւս կարեւորություն չունի, կա՛մ այս տարի մարդիկ ուղղակի, երեւի թե, երես չունեին հայտնվելու խրամատներում, այն հոխորտանքով եւ այն վեհությամբ, որ ժամանակին ներկայանում էին եւ ներկայացնում էին»:

Եվս մի ենթավերնագիր՝ «Մենք մեր վերջին խոսքը դեռ չենք ասել…»: «Ես վերամբարձ պոռոտախոսություն չեմ ուզում անել, ես պատասխանատու եմ այդ արյան եւ կյանքերի համար, այո՛, մենք ավարտելու ենք պատերազմը մեր փառահեղ հաղթանակով»: Եվ իր միտքը զարգացնում է՝ խոսելով մեղքից, չարչիությունից, առեւտրապաշտությունից, կորուստների դիմաց ինչ-որ բանով կաշառվելուց հրաժարվելու մասին: «Ստրուկը չի կարող ազատությանը տեր լինել, ազատությունը ազատագրվածին է վայել». «Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես, սուրբ հող է», «Տաճարը հաղթելու է փողոցին», «Քրիստոնեությունը՝ որպես ինքնության վերադարձ», «Քրիստոնեությունը խեղճ մարդու՝ խեղճի կրոն չէ», «Իրավունք չունենք զիջումների գնալու», «Մարդն արժեք չունի առանց Աստծո եւ Հայրենիքի», «Կրթությունն առաքինի մարդ կերտելու արվեստն է», «Վարդանանց հերոսամարտը հեգնել, ծաղրել են, որի հետեւանքն այսօր ճաշակում ենք», «Ընտրություն մի՛ կատարեք իբրեւ ամբոխ, եւ այդ դեպքում կընտրվի իմաստնությունը», «Ծիծեռնակաբերդն ուժ է ստանում Եռաբլուրից… Զոհի ինքնությունից՝ հաղթողի ինքնություն…», «Նախասարդարապատյան օրեր ենք ապրում», «Մենք չենք ձգտում պատերազմի, բայց, միեւնույն ժամանակ, ստորացնող, նվաստացնող, անարժանապատիվ, անդիմագիծ, անգույն, անհայրենիք խաղաղություն էլ չենք ուզում», «Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չենք տալու մեզ իրենցից գողանալ հաղթանակի տեսիլքը եւ սպանել այն: Կոչված ենք նույնանալու նրանց հետ…», – ահա այն «բանալի» մտքերի ոչ ամբողջական թվարկումը, որոնց շուրջ զարգանում են հեղինակի գրավոր խորհրդածությունները հայրենիքի, խաղաղության եւ պատերազմի, քաղաքականության մեջ քրիստոնեական արժեքների, ընտանիքի եւ զավակածնության, ազգային կյանքում կրթության եւ դաստիրակության դերի, պետության կառավարման բարոյական հենքերի մասին:

Գիրքն ամփոփ ներկայացնելով՝ հեղինակն ասաց. «Մեզ ասում են` իրականության հետ հարմարվե՛ք, ոտքներդ ձեր վերմակի չափով պարզե՛ք, մի փոր հացով ապրե՛ք: Երբ դա չես ընդունում, ծաղրում են: Երբ մեկն ասում է` ուզում եմ հայրենիք ունենալ, արժանապատիվ կյանք, ասում են` պաթոսով է խոսում, դավաճան է, ո՞նց չի կարողանում իրականության հետ համակերպվել»: Ըստ նրա, պետք է գտնել այլ իրականություն` մերժելով այն տեղեկատվական, հոգեբանական գրոհը, որին ամեն օր ենթարկվում է հայ հասարակությունը. դա արվում է ազգին թմբիրի մեջ պահելու համար:

Գրողների միության կլոր սրահում խմբված մարդկանց Բագրատ Սրբազանի խոսքն իր հորդոր-խոհածություններից մեկը եղավ, որն ավարտվեց հետեւյալ խոսքերով, ինչն առնելով Երեմիա մարգարեի խոհածություններից՝ վերաձեւակերպեց՝ իբրեւ մեր օրերի գործելակերպ եւ մարտակոչ. «Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՜ն: Չեմ ներելու՝ հանուն քեզ, Արցա՜խ, չեմ ներելու հանուն քեզ, Շուշի՜…»:

Նախատեսվում է «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսներ կազմակերպել Երեւանի այլ սրահներում եւ մարզերում, քանզի, ոնց գրականագետ Արմեն Ավանեսյանն ասաց. «այս գրքի պատվիրատուն հայ ժողովուրդն է»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Հայրենիք Էլիազարյան դե Արամայո (1925-2023)

Հաջորդ գրառումը

Վախճանվել է վաստակավոր գիտնական, պրոֆ. ՆՈՐԱՅՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Վախճանվել է վաստակավոր գիտնական, պրոֆ. ՆՈՐԱՅՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԸ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական