Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք՝ մեր ժողովրդի բարեկամի մասին

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

 «Իսկ Հայաստանի նկատմամբ նրա խենթացնող սիրահարվածության վկայությունն անմահ բանաստեղծությունների շարքն է»

Աննա Ախմատովան՝ Օսիպ Մանդելշտամի մասին

Օտար ազգերի մեջ եղել են, կան ու կլինեն մարդիկ, գործիչներ, ստեղծագործողներ, որոնք, ճանաչելով մեր ժողովրդին, ծանոթանալով նրա ստեղծած հոգեւոր արժեքներին, անկեղծ սիրով ու ջերմությամբ կապվել են նրա հետ, դարձել նրա բարեկամը, իրենց սերը խոստովանել առ նա գրական-գեղարվեստական, հրապարակախոսական, ճամփորդական եւ այլ բնույթի ստեղծագործություններով: Իսկ մեր՝ հայերիս պարտքն է եղել եւ մշտապես լինելու է հիշել, գնահատել ու մեծարել նրանց:

Մեր օտարազգի բարեկամներից է հրեական ծագումով ռուս բանաստեղծ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Օսիպ Մանդելշտամը (1891-1938): Եվ իբրեւ վերը նշված հիշատակի, գնահատանքի ու մեծարանքի մի արտահայտություն մեզ ներկայանում է բանասիրական գիտությունների դոկտոր, «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիր Անուշավան Զաքարյանի «Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը եւ Հայաստանը» գիրքը՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 130-ամյակին. տպագրվել է ՀՀ ԳԱԱ արվեստի եւ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների գիտական խորհուրդների որոշմամբ:

Գրախոսվող գրքից, Անուշավան Զաքարյանի «Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը եւ ժամանակը: Հայաստանը նրա կյանքում» («Պատմաբանասիրական հանդես», 2021,   2, էջ 46-87) հոդվածից եւ հանրագիտարանային բնույթի մի քանի նյութից բացի՝ Մանդելշտամի կյանքի, գործունեության ու ստեղծագործական ուղու մասին հայերեն հրապարակումներ չկան. սույն աշխատանքը լրացնում է այդ բացը:

Աշխատության մեջ առաջին անգամ հայերենով ներկայացվել են մեծանուն մտավորականի կյանքը, գործունեությունը, ստեղծագործական ուղին եւ առնչությունները Հայաստանի հետ: Մանդելշտամի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների, Հայաստանի հետ ունեցած առնչությունների վերաբերյալ հարուստ գրականություն կա: Վերջինս, սակայն, հիմնականում վերաբերում է Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարքին եւ «Ճանապարհորդություն Հայաստան» արձակ սեղծագործությանը: Չեն մանրամասնվել գրապատմական կարեւոր իրողություններ, Հայաստան կատարած այցելության, հայ ժողովրդի կյանքին առնչվող իրադարձությունների նկատմամբ նրա մոտեցումների խորքային դրդապատճառներն ու նախադրյալները եւ այլն:

Անուշավան Զաքարյանի հեղինակած գիրքը բաղկացած է «Երկու խոսք» բաժնից, 7 գլխից, «Վերջաբանի փոխարեն», «ՀպջþՎպ», «Sammary», «Օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկ» բաժիններից: Հեղինակը ներկայացրել է Մանդելշտամի կյանքը, գործունեությունն ու ստեղծագործական ուղին (գլուխ 1): Խոսել է նաեւ բանաստեղծի՝ Թիֆլիսում եւ Բաքվում (գլուխ 2), Հայաստանում (գլուխ 3), Շուշիում (գլուխ 4) եղած ժամակահատվածների մասին: Անդրադարձել է «Հայաստան» բանաստեղծությունների շարքին եւ Եղիշե Չարենցի հետ անցկացրած թիֆլիսյան օրերին (գլուխ 5): Աշխատությունն ընթերցելով՝ իմանում ենք «Ֆայտոնչին» բանաստեղծությունը գրելու շարժառիթը (գլուխ 6): Առանձին գլուխ է հատկացված «Ճանապարհորդություն Հայաստան» արձակ երկին ու դրա արձագանքներին (գլուխ 7):

Նշենք, որ գրականագետը իր այս գրքով շրջանառության մեջ է դրել Կարա Դարվիշի (Հակոբ Գենջյան)՝ Գրիգորի Ռոբակիձեին նվիրված «Պար լեռների վրա» վերնագրով բանաստեղծության՝ Մանդելշտամի կողմից կատարված ռուսերեն թարգմանությունը:

Գրքում տեղադրվել է նաեւ Մանդելշտամի՝ Հայաստանում գտնվելու ժամանակ արված լուսանկարը:

Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:

Հավարտ ակնարկի մեջբերենք Անուշավան Զաքարյանի հետեւյալ տողերը՝ իբրեւ հաջողյալ որակումներ՝ տրված մեծ բանաստեղծին ու մեր ազգի մեծ բարեկամին. «Օ. Մանդելշտամի անունը մեծապես կապված է Հայաստան երկրի ու հայ ժողովրդի հետ: Հայաստանում ճանապարհորդելը ճակատագրական դարձավ նրա համար, քանզի հետագա կարճատեւ կյանքը շաղկապված մնաց Հայաստանի, հայ մշակույթի հետ: Կապ, որ ռուս բանաստեղծը շատ թանկ էր գնահատում: …… Հայաստանից ստացած անջնջելի տպավորությունը խորապես արտացոլվել է Մանդելշտամի քնարերգության մեջ եւ արձակում: Հայկական թեման դարձավ շաղկապված բազմաթիվ մտորումների՝ մարդկության պատմության եւ պատմական գիտակցության, աշխարհի պատկերացումների, հնագույն մշակույթների մասին հանգուցակետ: Հայաստան կատարած այցելությունն Օ. Մանդելշտամի կյանքի ամենալուսավոր էջերից է եղել: Բիբլիական երկրի հետ ծանոթությունից ծնված բանաստեղծություններն ու արձակը ռուս գրականության մեջ Հայաստանի մասին գրված լավագույն գործերից են»:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

Նախորդ գրառումը

Կարեն Նիկոլ. «Իմ արվեստը բաց է մեկնաբանությունների համար»

Հաջորդ գրառումը

Փարիզյան նորաձեւության աշխարհի բարձրացող Մուսան` Կարինե Արաբյան

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փարիզյան նորաձեւության աշխարհի բարձրացող Մուսան` Կարինե Արաբյան

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական