Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Գիտության շաբաթը Ազատության Հրապարակում

Երեւանի Ազատության հրապարակում 2024թ. հոկտեմբերի 1-6-ն անցկացվեց համազգային Գիտության շաբաթ միջոցառումը: Այն միավորեց ՀՀ գիտական, կրթական կառույցներին եւ գիտաշխատողների: Մեր երկրում առաջին անգամ անցկացված համազգային Գիտության շաբաթվա նպատակն էր մոտեցնել գիտությունը հասարակությանը:

«Գիտությունն ամենուրեք է» խորագրով միջոցառումների շրջանակում երիտասարդները, դպրոցականները եւ գիտությամբ հետաքրքրվողները գիտնականների հետ իրականացրին գիտափորձեր, քննարկումներ, լսեցին դասախոսություններ:

«Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» խորագրով միջոցառման մասնակիցները ծանոթացան գիտության աշխարհի գաղտնիքներին:

«Գիտական ֆանտաստիկա. երեւակայի՜ր» թեմայով միջոցառման ժամանակ անցկացվեցին հետաքրքրական մրցույթներ:

Գիտության շաբաթը կազմակերպել էին «Գիտուժ» նախաձեռնությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիան՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ