Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնական բժիշկ Ղազարյանի նորարար մեթոդը հեշտացրել է վիրաբույժների գործը

Սևակ Վարդումյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Դրենաժային նորարար մեթոդն ունի մի քանի առանձնահատկություն

Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներից շատերն են օտար ափերում հաջողությունների հասնում: Նման անհատականություններից է նաեւ բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ Նորիկ Ղազարյանը, որ հպարտություն է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ բոլորի համար: Նրա համահեղինակությամբ մշակված դրենաժային նորարար համակարգը, որն այժմ լայնորեն կիրառվում է փակ վերքերի բուժման համար, բժշկական ոլորտում ընդունվել է դրականորեն եւ միանգամից: Ռուսաստանի Դաշնությունում է ապրում եւ աշխատում արդեն անվանի բժիշկ Ղազարյանը, ում անունը հայտնի է հատկապես Օմսկի մարզում:

Հրազդանում ծնված բժիշկ Ղազարյանը հիշում է՝ երեխա տարիքից՝ անընդհատ խոսում էր բժիշկ դառնալու մասին: Բարձր առաջադիմությամբ ավարտելով Հրազդանի՝ Անանիա Շիրակացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, նույն թվականին՝ 2003-ին, ընդունվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

«Թեեւ մեր ընտանիքում բժիշկներ չկային, բայց իմ ծնողները, տան անդամներն ու մեր բոլոր հարազատներն անդադար ասում էին՝ Նորիկը հայտնի բժիշկ է դառնալու: Այդ խոսքերը լսում, եւ, հետաքրքրական է, չէի առարկում կամ հակաճառում: Դպրոցն ավարտելուց հետո՝ բուհ ընդունվելու դիմում-հայտի մեջ նշել եմ միայն Բժշկական համալսարանը: Չընդունվելու պարագայում՝ զորակոչվելու էի ծառայության, բայց դա էլ էի որոշել՝ բանակից վերադառնալուց հետո ուժերս նորից կփորձեմ ու կհասնեմ նպատակիս»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է ճերմակ խալաթը մեծ հպարտությամբ կրող բժիշկը:

Մեր հայրենակիցը երկար չի մտորել՝ նաեւ նեղ մասնագիտություն ընտրելիս: Արդեն պատանի տարիքում հասկացել է՝ իրենը վիրաբուժությունն է: «Ինչո՞ւ» հարցի պատասխանն ինքը եւս չունի: «Դա անբացատրելի է,- ասում է,- Բժշկական համալսարան ընդունվելուց հետո եւ սովորելու ընթացքում շատ ուրիշ մասնագիտություններ նույնպես սիրեցի, ինձ հոգեհարազատ դարձան, բայց, միեւնույնն է, վիրաբույժ դառնալու ցանկությունս մնաց դոմինանտ: Մասնագիտացա այդ ոլորտում, եւ, փառք Աստծո, փոքր-ինչ անգամ չեմ զղջում»:

«Երբ վիրահատությունն ընթանում է առանց բարդությունների, իմ արածից, աշխատանքից հաճույք եմ ստանում, մեծ թեթեւություն եւ հանգստություն զգում: Ու եթե հանկարծ 2-3 օր վիրահատարան չեմ մտնում, ասես ինչ-որ պակասում է, կիսատության (ինչ-որ առումով նաեւ անհանգստության) զգացում եմ ունենում: Դա ես նմանեցնում եմ մեդիտացիային, ինչի ժամանակ նույնպես 2-3 ժամ դրանով ես զբաղվում, եւ հոգիդ լիովին հանգստանում, իսկ դու կտրվում ես իրականությունից, ինքնազգացողությունդ ավելի է լավանում»:

Երեւանի Բժշկական համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո Ղազարյանը հետագա կրթությունը շարունակել է Օմսկի Պետական բժշկական համալսրանի օրդինատուրայում եւ ասպիրանտուրայում: Իր գործում պրոֆեսիոնալը նույնքան գիտակ է նաեւ բժշկական գործիքների հարցում: Այդ գիտելիքներն էին հենց, որ օգնեցին գտնել լվացվող դրենաժային նոր՝ ավելի արդիականացված համակարգը, որ բավական արդյունավետ օգնում եւ կիրառվում է հատկապես թարախային-նեկրոտիկ փակ վերքերի բուժման ժամանակ:

Հենց այդ մեթոդին նվիրված ուսումնասիրություն-ատենախոսությունը պատվով պաշտպանելուց հետո է բժիշկ Ղազարյանը ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստճան: Երկու ելուստով նորար դրենաժը, ինչի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս տոքսիկ (վնասակար) նյութերը՝ հեղուկները, բուժաշխատողներին թույլ է տալիս նաեւ տարբեր տեսակի դեղորայք (հիմնականում հակաբորբոքայիններ) ներարկել վերքի մեջ կամ շրջանում, մեթոդ՝ որը 2011-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության արտոնագիրն ու դրվել է շրջանառության մեջ՝ 2014-ին: Թարախային-նեկրոտիկ փակ վերքերի բուժման համար օգտագործովող ասպիրացիոն-հոսող-լվացվող (հիդրոդինամիկ) դրենաժն այսօր էլ լայն կիրառություն ունի Ռուսաստանի տարբեր հիվանդանոցներում: Ղազարյանը 2013-ին համահեղինակած նորարար դրենաժի հայեցակարգը ներկայացրել է համառուսաստանյան սփռում ունեցող ինովացիաների աջակցման «ձՎվՌՍ» ֆոնդին, որ միանվագ գումար է տրամադրում գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի հավակնոտ ու զարգացման հեռանկար ունեցող ընկերություններին կամ անհատներին: Ռուսաստանի տարածքում մեծ ճանաչում ունեցող հիմնադրամի անդամները գնահատել ու հաստատել են՝ դրամաշնորհ հատկացնել նաեւ բժշկական այս նորարարության համար: Անտարբեր չի եղել նաեւ Օմսկի մարզպետը՝ արդեն գիտնական Ղազարյանին արժանացնելով «Երախտիքի նամակ»-ի:

Օմսկի Քաղաքային կլինիկական թիվ մեկ հիվանդանոցի բժիշկ Անդրեյ Սիպովսկիյը բժշկության ոլորտում աշխատում է երկար տարիներ: «Ազգ»-ի հետ զրույցում հպարտությամբ նշում է, որ վերոնշյալ դրենաժները կիրառում է բավական հաճույքով եւ հաճախ: Դրա բազմաթիվ առանձնահատկություններից առանձնացնում է հիմնական երկուսը: «Առաջինն ու հիմնականը, ինչի նպատակով էլ հենց արտադրվել է դրենաժը, այն է, որ բացի վերքերն արագ ապաքինելը՝ այն մաշկի վրա տգեղ սպիներ չի թողնում:

Մեր օրերում, երբ ժամանակը կարծես թռչում է, մարդիկ, հիմնականում չեն ցանկանում երկար բուժում ստանալ, օգնության է գալիս հենց այս՝ վերքն արագ բուժող դրենաժը: Բացի այդ, մարդիկ այժմ մեծ ուշադրություն են դարձնում արտաքին գեղեցկությանն ու խուսափում են մեծ, անճոռնի սպիներից: Իսկ դրենաժը միանգամից լուծում է նաեւ վերքից հետո ընդգծված կամ խոր սպի չթողնելու հարցը:

Երկրորդ առանձնահատկությունն է այն, որ այս դրենաժներն ավելի են մտերմացնում ինձ ու պացիենտիս: Այո, այո, մի՛ զարմացեք: Մարդիկ բծախնդիր են բուժման եւ հատկապես բժիշկների հարցում, եւ դա նորմալ է: Այս դրենաժները կիրառելիս, ի տարբերություն սովորական վիրակապության, բուժառուները ֆիզիկական եւ հոգեկան ավելի քիչ ցավ են զգում (եթե չասենք՝ առհասարակ չեն զգում), հնարավորություն են ունենում հետեւել բուժման ընթացքին եւ, հետեւաբար, սկսում են ավելի շատ վստահել ինձ, ավելի լավ վերաբերվել արածս աշխատանքին, գործունեությանս, եւ ընդհանուր առմամբ՝ դրական են տրամադրվում»,- ասում է ազգությամբ ռուս բժիշկը:

Դրենաժի «հեղափոխական» մեթոդի ներդրումը մյուս երկրներին նույնպես փոխանցելու, ինչպես նաեւ նորարար նոր սարքավորումներ, մեթոդներ, համակարգեր մշակելու հարցում կարեոր նշանակություն ունի տարբեր կարծիքներ լսելն ու դրսի մասնագետների փորձին եւ հմտություներին ծանոթանալը: «Դար ապրիր, դար սովորիր»,- ասում է բ.գ.թ., վիրաբույժ Նորիկ Ղազարյանը, որ, վստահ ենք, դեռ նոր նվաճումներ է ունենալու:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Րաֆֆի Գրիգորյանը «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ

Հաջորդ գրառումը

Վաչէ Կէօվճէլեան. Նկարիչը՝ համընդհանրական հայացքով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Վաչէ Կէօվճէլեան. Նկարիչը՝ համընդհանրական հայացքով

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական