Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնականների որոնումները շարունակվում են

Ստեփան Պապիկյան
14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
29
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվել է Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի իրականացման նոր մեխանիզմ տարբեր ալիքի երկարության երկու անկախ ֆոտոնների համար: Այն հիմնված է պարամետրիկ փոխազդեցության վրա: Մեխանիզմը հնարավորություն է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել կոդավորված քվանտային տեղեկույթը հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը, որտեղ տարբեր նյութական հանգույցները գործում են տարբեր ռեզոնանսային հաճախություններով: ՀՕՄ երեւույթն անկախ է ֆոտոնների բեւեռացումից, ինչի շնորհիվ առաջարկվող մոդելը ճկուն է հիբրիդային քվանտային ցանցերում օգտագործելու համար:

Քվանտային ինտերնետը կապի ցանց է, որը թույլ է տալիս փոխանակել քվանտային ինֆորմացիան ցանցի հանգույցների միջեւ ՝ հիմնված քվանտային ֆիզիկայի օրենքների վրա: Այն ապահովում է աննախադեպ հնարավորություններ, որոնք ակնհայտորեն անհնար են միայն դասական տեղեկատվության օգտագործմամբ՝ ներառյալ բացարձակ անվտանգ հաղորդակցությունը:

Քվանտային ինտերնետի իրականացման հիմնական խնդիրները դեռեւս լուծված չեն: Քվանտային ցանցերում հաղորդակցությունն իրականացվում է ֆոտոնների միջոցով, որոնք գտնվում են որոշակի կոհերենտ վիճակներում: Երկրամերձ ցանցերում ֆոտոնները տարածվում են ալիքատարներով, որոնց հիմնական թերությունը դեկոհերենտությունն է, ինչը քայքայում է ֆոտոնների կոհերենտ վիճակը, հետեւաբար, աղավաղում հաղորդվող ինֆորմացիան: Մյուս կողմից, քվանտային ինտերնետի հանգույցները, որտեղ գրանցվում, ձեւափոխվում եւ վերարտադրվում է քվանտային ինֆորմացիան, պատրաստված են տարբեր նյութերից եւ աշխատում են տարբեր հաճախականությունների վրա: Հետեւաբար, հանգույցից հանգույց տարածվելիս ֆոտոնի հաճախականությունը համապա-տասխան ձեւով պիտի փոխակերպվի:

Գիտնականների կողմից  առաջին անգամ տեսականորեն մշակվել է նոր մեխանիզմ՝ հիմնված հայտնի Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի վրա, որը թույլ է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել ինֆորմացիան քվանտային հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը: Մշակված մոդելը կարող է ծառայել որպես անհրաժեշտ շինանյութ ապագա քվանտային ցանցերի ստեղծման համար, որոնք հիմնված են քվանտային հիշողության տարասեռ կառուցվածքների վրա:

Աշխատանքն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աջակցությամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեր աշխատած խնայողությունների վրա աչք է տնկել ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածը

Հաջորդ գրառումը

Հայ երաժշտական   շրջագայություն Լատինական Ամերիկայում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ երաժշտական   շրջագայություն Լատինական Ամերիկայում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական