Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն եւ պանթուրքիստական արբանյակ կազմակերպությունները վիքիլիքսյան փաստաթղթերում

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսին  վերագրվող  ինտերնետային կայքի համաձայն՝  «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»  (WAC) հորջորջվող  հակահայկական-հակաիրանական  կազմակերպության խոսնակ Թողրոլ  Ալլահվերդիլին,  օրերս  իր թվիթերյան  էջում  գրել  է, որ WAC-ի հաջորդ՝  6-րդ համագորմարն անցկացվելու է   Թավրիզում  կամ   Երեւանոմ։  Նա այդ հայտարարության  համար հիմք է ընդունում  այն զառանցանքը, որ   «Իրանն ու Հայաստանը Ադրբեջանի մաս են կազմում։   

Իրանական azariha կայքն էլ   WAC-ի     գործունեության մասին   վիքիլիքսյան փաստաթղթերից քաղված ուշագրավ տեղեկություններ է ներկայացնում։ Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, կազմակերպության գերնպատակը աշխարհի ադրբեջանցիներով բնակեցվող  «Միասնական  Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումն է, որի աշխարհագրական սահմանների մեջ պետք է ներառվեն  Հարավային Կովկասից մինչեւ Իրանի հյուսի-արեւելյան նահանգները։

2008 թվականի ապրիլի 2-ին թվագրված հ․ 08BAKU309 գաղտնի փաստաթղթում անդրադարձ կա նշված կազմակերպության բրյուսելյան հանդիպման եւ Ադրբեջանի Նարդարան քաղաքում նախատեսված միջոցառման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու մասին։  

Կազմակերպության նախագահ Սաբրի Թաբրիզին, ըստ վիքիլիքսյան փաստաթղթերի, հանդիպումներ է ունեցել Բաքվի իշխանությունների հետ եւ ստացել նրանց հավաստիացումը՝  իր ղեկավարած կազմակերպությանը ֆինանսավորելու  կապակցությամբ։   

Ըստ փաստաթղթի, WAC-ի 2008 թվականի ապրիլի 30-ին Բաքվում կայացած խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է նաեւ  «հայկական քարոզչությանը» հակադարձելու խնդիրը։   

Փաստաթղթի մեկ այլ հատվածում  նշված է, որ կազմակերպության ղեկավար Թաբրիզին, 2008 թվականի մարտի 27-ի հանդիպման ժամանակ հայտնել է, որ  WAC-ում  ծավալած իր ջանքերն արդյունավորվել  են։ Ըստ Թաբրիզիի, 2008 թվականի փետրվարի 2-ի նիստի ժամանակ վերջնականապես համաձայնեցվել են  WAC-ի եւ այդ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի (Dunya Azerbaijan Kongresi) միջեւ համագործակցության մանրամասները։   

Վիքիլիքսյան փաստաթղթերի մասին հրապարակումով հանդես եկած  իրանական azariha կայքը տեղեկացնում է նաեւ, որ նշված հակաիրանական կազմակերպության երկու գրասենյակներից մեկը  գտնվում է շվեդական Մալմյո քաղաքում, որի ղեկավարն է Ջավադ  Դերախթին, իսկ մյուսը՝   Լոնդոնում՝  Սաբրի Թաբրիզիի գլխավորությամբ։ 

Հարկ է նշել, որ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը» ստեղծվել է 1997 թվականին՝ ԱՄՆ-ում։  Տարբեր ժամանակաշրջաններում WAC-ին անդամակցող ակտիվիստների միջեւ ծայր առած տարաձայնությունների պատճառով կազմակերպության տնօրենների խորհուրդը բազմիցս  տրոհման է ենթարկվել։ Կոնգրեեսը պատրաստվում է  անցկացրել  5 համագումարը։

Կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Սաբրի Թաբրիզին ծնվել է իրանական Թավրիզ քաղաքում եւ  մահացել Բաքվում՝  2020 թվականին՝   85 տարեկան հասակում։  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումը Արցախի տարածքային անկախութեան մասին սխալ եւ անընդունելի Է

Հաջորդ գրառումը

Իրանի երբեմնի վարչապետ Մոհամմադալի Ֆորուղին եւ Հայոց ցեղասպանությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի երբեմնի վարչապետ Մոհամմադալի Ֆորուղին եւ Հայոց ցեղասպանությունը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական