Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

«Արցախ» բառը հանում են հնարավոր բոլոր տեղերից

 Նիկոլ Փաշինյանի կաբինետն «Արցախ» բառի կիրառությունից հրաժարվում է հնարավոր ու անհնար բոլոր տեղերից:

«Ազգ»-ի տեղեկություններով, 2020-ից հետո Ադրբեջանի օկուպացրած Քաշաթաղի ու Քարվաճառի տեղահանված քաղաքացիներին՝ տուն կամ բնակարան ձեռք բերելու   սերտիֆիկատը «թարմացրել» է:

«Մեր էլեկտրոնային փոստերին նամակ եկավ՝  կից սերտիֆիկատով, որտեղ «Արցախ Հանրապետություն»-ն ամեն տեղ փոխարինված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ով»,- ասաց «Ազգ»-ի զրուցակիցը»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ