Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ ըստ Իրանի դեսպանի

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին վերջերս «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը ճանաչում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային եւ ՄԱԿ-ի նորմերին համապատասխան:  Իրանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքերով,   սակայն,   դա չի նշանակում, որ  պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները:

ԻԻՀ դեսպանը, ըստ իրանական «azariha» կայքի, կարեւորել է    Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հաջիզադեն, ինչպես տեղեկանում ենք մամուլից, դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները:

Հաջիզադեն Իրանի դեսպանի հայտնած կարծիքը անվանել է սադրիչ եւ անհիմն, հավելելով, որ նման կարծիքները վնասում են Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաեւ հակասում են Իրանի նախագահի՝ Ադրբեջանի նախագահի հետ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում հանդիպման ժամանակ արտահայտած խոսքերին:

Հիշեցնենք, որ Հաջիզադեի նշած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտնել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, եւ որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին:

Իրանական «azariha» կայքի խմբագրականը,   անդրադառնալով Իրանի դեսպանի հայտարարություններին եւ ադրբեջանական կողմի  հնչեցրած մեղադրանքներին, ներկայացրել է «ինքնորոշման իրավունքի» իրացման հնարավորությունների  մասին իր  պատկերացումները:

Կայքը քննության է առնում  ներկայիս միջազգային իրավունքի տեսակետից   ինքնորոշման իրավունքի երկու հիմնական ասպեկտները, որոնցից առաջինը, ըստ հրապարակման հեղինակի, վերաբերում  է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքին, ինչը  համարվում է  ինքնորոշման «ներքին»  ասպեկտ: Այլ կերպ ասած, որեւէ  երկրում ապրող քաղաքացու՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի  սահմանումը տրված  է մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի համապատասխան   հոդվածներում:

Ինքնորոշման իրավունքի երկրորդ ասպեկտը, ըստ հրապարակման հեղինակի, վերաբերում է ազգերի քաղաքական գործունեության անկախությանը, որը կարող է իրացվել ինքնավարության, դաշնակցային կարգավիճակի կամ անկախության տեսքով: Երկրորդ ասպեկտը, ինչպես պարզաբանված է կայքի խմբագրականում,  հակասության մեջ է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, ինչը իրացվում է միայն բացառիկ դեպքերում եւ յուրաքանչյուր դեպքի առնչույթամբ,  այն պետք է ստանա իր հիմնավորումը:

Այնուհետեւ կայքը ներկայացնում է 20-րդ դարի 60-ական թվականների ապագաղութացման գործընթացի մեկնարկից հետո խնամակալության տակ գտնվող կամ կիսագաղութային կարգավիճակ ունեցող  երկրների անկախացման ու ինքնորոշման իրավունքի նկարագիրը եւ հավելում, որ  նշված  իրավունքը, այդ թվում՝  հատուկ կարգավիճակ ունեցող   տարածքների, որոնցում պահպանվել է էթնիկ զտման, ցեղասպանության եւ բռնակցման վտանգը,  հավուր պատշաճի մեկնաբանվել է ՄԱԿ-ի կողմից:

Խմբագրականի հեղինակն այնուհետեւ փորձում է 2023 թվականին Արցախում տեղի ունեցածին տալ քաղաքագիտական գնահատական եւ ապացուցել, որ  Արցախը նույնպես կարող է հավակնել վերը նշված «հատուկ կարգավիճակին»  եւ ստանալ ինքնորոշման իրավունք:  

Կայքն այնուհետեւ մանրամասնորեն  ներկայացնում  է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայաբնակ Լեռնային Ղարաբաղի՝ ԽՍՀՄ  իշխանությունների կողմից ստեղծված վարչական միավորի ողջ պատմությունն ու     հետխորհրդային շրջանում  անկախացմանը միտված անցուդարձերը եւ եզրակացնում հետեւյալը.

«Բոլոր պարամետրերով Լեռնային Ղարաբաղն ունի    հատուկ կարգավիճակ եւ դրանով պայմանավորված՝ ինքնորոշման իրավունք: Այդ իսկ պատճառով,  ՀՀ-ում Իրանի դեսպանի հնչեցրած «ինքնորոշման իրավունքի» մասին հայտարարությունը միանգամայն համապատասխանում է իրականությանն ու արտահայտում ԻԻՀ պաշտոնատար անձանց դիրքորոշումները, որոնք ներկայացվում են Իրանի պատկան մարմինների  կողմից»: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունը գործուն քայլեր չի անում արցախցիների արտագաղթը կանխելու համար

Հաջորդ գրառումը

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը ՀՀ-ի համար հուսալի դաշնակիցներ չեն»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը ՀՀ-ի համար հուսալի դաշնակիցներ չեն»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական