Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արդեն 100 տարի սովորեցնում ենք սովորեցնել»…

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 6-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարնի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

100-ամյա բուհի հյուրերն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության անդամներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողներ:

«Մենք այս տարեգրության էջերը թերթում ենք սրբազան ակնածանքով ու պատասխանատվության բարձր գիտակցմամբ: Մեր ժողովրդի ընդահանուր պատմության մեջ բուհի կենսագրությունը մի մասունք է, որտեղ ամփոփված է մեծ մտավորականների տարբեր սերունդների գիտական մտքի արգասիքը»,- իր խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը: Նա համալսարանի հոբելյանը լավ առիթ է համարում արժևորելու բարձրագույն կրթօջախի տարեգրությունը կերտած երախտավորներին, մատնանշելու ուսուցչի պատվավոր առաքելությունն իրականացնող շրջանավարտների տարբեր սերունդների ներդրումը:

ԿԳՄՍ նախարարը ելույթի ժամանակ շնորհավորելով մեկդարյա համալսարանի հոբելյանը՝ նշեց, որ Մանկավարժականն այն բացառիկ բուհերից է, որ հավատարիմ է մնացել իր ակունքներին: Նախարարն ընդգծեց՝ բուհի անցած ճանապարհը եղել է բարդ, դժվարին, բայց պատվաբեր: Նա շեշտեց, որ վերջին շրջանում կարեւորվում է մանկավարժական կրթության դերը:

«Բազմիցս հնչել են կարծիքներ, որ յուրաքանչյուր խնդրի հիմքում կրթությունն է: ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում եւ կրթության զարգացման ռազմավարական ծրագրում ահռելի մաս է հատկացված հենց մանկավարժական բարձրագույն կրթությանը»,- ասաց Վահրամ Դումանյանը, ապա շնորհակալություն հայտնեց բուհի մանկավարժ-երախտավորներին:

Վարչապետը բուհի հոբելյանը լավ առիթ համարեց կատարված աշխատանքն ամփոփելու. «Համոզված եմ, որ կկարողանանք այսօր նախագծել, իսկ վաղը իրագործել ազատ, երջանիկ ու անվտանգ Հայաստանի այն ապագան, որ պիտի կերտվի մանկավարժական կրթության ոլորտում»,- իր հերթին նշեց Նիկոլ Փաշինյանը:

100-ամյա բուհի հոբելյանն ուղեկցվեց պարգեւատրումներով. գիտության եւ կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով, մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարկության գործում վաստակի համար ՀՊՄՀ Ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, գիտության եւ կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ու Կենսաբանության, քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեցին Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ու Մաթեմատիկայի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը:

Համերգ-հանդիսությանը իրենց ելույթներով հանդես եկան «Բերդ» պարային անսամբլը, Երգի պետական թատրոնը, ՀՊՄՀ-ի Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողները, Մնջախաղի թատրոնը, Կամո Սեյրանյանը եւ Ալ. Սպենդարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումն ու երգչախումբը:

Հանդիսությունն ավարտվեց համալսարանի պարարվեստի ուսանողների պարային բեմադրությամբ, որի միջոցով ներկայացվեցին համալսարանի տարբեր ֆակուլտետներն իրենց յուրահատկություններով:

Շուրջ 100 տարի Մանկավարժական համալսարանը սովորեցնում է սովորեցնել:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցական

Հաջորդ գրառումը

«Գարուն» ամսագրի սիմվոլը. Վարդգես Պետրոսյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական