Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխատա՞նք, ուսո՞ւմ, թե՞ պատնեշ

ԱԶԳ
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ուսանողության դրությունն այդքան էլ բարվոք չէ: Օրեր առաջ ուսումնասիրում էի ԱՄՆ-ում տեղի ունեցած ուսանողական շարժումները եւ միանգամից հայացքս ուղղեցի մեր երկրին: Այս խնդրի մասին քիչ է խոսվում, դրա բարձրաձայնումը գուցե ծիծաղելի թվա երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, սակայն այն միանշանակ ազդում է հասարակության, նաեւ անհատի կայացման վրա:

Աշխատանքային ու կրթական ոլորտը կարիք ունի բարեփոխումների: Այս խնդիրը հանգեցնում է նրան, որ Հայաստանում մարդիկ աշխատում են ոչ թե սիրով, այլ պարտադրված: Չկա ոգեշնչում, չկա հաճույք, չկա հետաքրքրություն, եւ սա բերում է նրան, որ աշխատանքային գրավչությունն ու ընդհանրապես աշխատանքը այդքան էլ հաճելի ընկալումներ չեն առաջացնում մարդկանց մեջ: Եվ պատճառն այն է, որ շատ դեպքերում հայ ուսանողը ուսումն ու աշխատանքը փորձում է համատեղել ինչ-ինչ պատճառներից ելնելով, սակայն բախվում է խնդիրների, բախվում է նրան, որ  երբեմն խոչընդոտվում է իր կրթության իրավունքը, գործատուն հրաժարվում է հաշվի նստել ուսանողի հետ , փորձում է դաստիարակել նրան այնպես՝ թե աշխատանքն ավելի կարեւոր է, քան կրթությունը , որ աշխատանքն առաջնային տեղում պետք է լինի:

«Այո՛, դե մի քանի անգամ էլ դասի մի՛ գնա, քննություններիցդ կտրվի՛ր, կարեւորն իմ աշխատանքը չտուժի»: Ահա սա է միջին վիճակագրական գործատուի պատասխան ընկալումը:

Չնսեմացնելով բացարձակ աշխատանքն ու դրա կարեւորությունը, բայց մի՞թե դա կարելի է հակադրել ուսմանը, մի՞թե կրթության իրավունքը պետք է ստորադասվի: ԱՄՆ-ում 2013-2015 թթ. ուսանողները բազմաթիվ ցույցեր եւ գործադուլներ են կազմակերպել հենց այս ընկալման դեմ: Նրանց կրթության իրավունքը եւս ոտնահարվում էր, բայց մարդիկ քաղաքացիական բարձր գիտակցություն են դրսեւորել, ոտքի են կանգնել, պայքարել են այդ կարգերի դեմ: Իսկ այստեղ հարցն անգամ հանրային հնչեղություն չունի: Դե իսկ պետությունը, ինչպես շատ այլ հարցերում, այնպես էլ սրանում, ձկան պես լռություն է պահպանում, այնինչ կարող է օրենսդրական կարգավորում իրականացնել, վերջապես զբաղվել այս եւ այսօրինակ հարցերով, որովհետեւ պետության կայացումը հենց սկսվում է նմանատիպ խնդիրներին առերեսվելուց եւ լուծելուց հետո: Խորհրդարանում տարատեսակ օրեսնդրական նախաձեռնություններ են ներկայացնում. մի՞թե հնարավոր չէ խորհրդարան տանել նաեւ այս հարցը: Իհարկե հնարավոր է, սակայն միմիայն կամքի, վճռականության առկայության պարագայում:

 Ուսանողն ապագայի հեռանկարն է, ապագա քաղաքացին, պետության ներկայացուցիչը: Նրա ձեւավորման վրա չի կարող դրական ազդեցություն ունենալ այն միջավայրը, որտեղ ապրում է, աշխատում, բայց վստահաբար մտքում ձեւավորում է իրեն շահագործելու ու պետության լռության  մտայնությունը: Մենք չենք կարող ունենալ բարձր քաղաքացիական հասարակություն` պահանջատեր, սրտացավ, ինքնավստահ, երբ կրթության իրավունքը մեր օրերում ոտնահարվում է  տարատեսակ գործատուների կողմից, ու պետությունը չի միջամտում դրան, լուռ դիտորդի դերում է, բայց ամեն ամբիոնից չեն զլանում բարձր, շա՛տ բարձր բղավել ժողովրդավարության, պետականության, ինքնիշխանության ու բարեկեցության  մասին: Իսկ իրականում հենց պետությունը պետք է կարգավորի այս խնդիրը, որպեսզի աշխատանքն ու կրթությունը միմյանց չհակադրվեն, պատնեշ չհանդիսանան, որ հարգվի կրթության իրավունքը, ու գործատուն  հաշվի նստի դրա հետ եւ առաջ չտանի իր նեղ շահերը: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ ամեն օրը փոփոխական է զարգացման ու առաջընթացի տեսանկյունից, բայց Հայաստանում կարծես թե պահպանվել են տոտալ կապիտալիստական  տարրերը, որտեղ շահագործումն առաջնային տեղում է, եւ որտեղ այդ շահագործման դեմ ընդվզումը խեղդվում է չգրված օրենքների եւ «ներքին» աշխատանքային կանոնադրության մեկ հարվածով…

ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թումանեանի ստեղծագործութեան նորովի բացայայտումը

Հաջորդ գրառումը

Les ARME՛NIENS en terre de FRANCE* 

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Les ARME՛NIENS en terre de FRANCE* 

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական