Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Աշակերտների եւ հատկապես ուսուցիչների «բացական»՝ քաղաքական խոշորացույցի տակ

Այս օրերին հանրապետության բոլոր դպրոցներում խիստ հետեւում են «ներկա-բացականերին»: Անգամ ամենահեռավոր գյուղի տարրական օղակի երեխաների բացակաների հարցը հասնում է մինչեւ մարզպետարան: Գերատեսչության ղեկավարները՝ տնօրենից, վերջինս էլ՝ ուսուցչից պատասխան է պահանջում՝ ինչո՞վ է պայմանավորված աշակերտի բացակայությունը եւ արդո՞ք այն հարգելի է:

Առավել քան «աններելի» է ուսուցիչների բացակայությունը: «Եթե նախկինում դիմում էինք տնօրենին, եւ անձնական որեւէ հարցով մի քանի ժամ բացակայում, ապա հիմա դա բացառվում է: Պետք է դիմում-բացատրագիր գրենք, կամ եթե հիվանդանոց ենք գնում, «բժկի թուղթ» բերենք,- ասում է «Ազգ»-ի՝ մանկավարժ զրուցակիցն ու ավելացնում,- Մի քանի դեպք է եղել, երբ ուսուցիչները մասնակցել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ինչը հասել է մինչեւ մարզպետարան, նախարարություն: Գուցե դրանից հետո են որոշել՝ առավել ուշադիր լինել քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշում ունեցող մանկավարժների նկատմամբ»:

Մեր զրուցակիցը նշում նաեւ, որ «վերեւները», աչքները չորս արած, հետեւում են, որ աշակերտները սահմանված դասաժամերից րոպե առաջ տուն չգնան՝ մինչեւ վերջին վայրկյանը մասնակցելով ընդհուպ «Աշխատանքի ուսուցման»-ը կամ «Դասղեկական ժամ»-ին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ