Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անուշ Բաբայանը՝ «Լեոնարդո դա Վինչիի» մրցանակակիր

Արծվի Բախչինյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
76
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկաբնակ նկարչուհի, մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Անուշ Բաբայանն հունիսին արժանացել է Միլանի «Լեոնարդո դա Վինչիի միջազգային մրցանակին» իր «Ցնցումայնություն» կտավի համար: Նրա արվեստին իտալացիները ծանոթացել էին «Ժամանակակից արվեստի հավաքորդներ» կայքին տված հարցազրույցի շնորհիվ, որի հեղինակները 2024-ին սոցցանցերում ուսումնասիրել էին արվեստագետների մասին տեղեկատվությունը եւ նրան շնորհել «Ժամանակակից համաշխարհային արվեստի վիրտուոզ» մրցանակը: Տարբեր մրցույթներում մրցանակակիր են դարձել Բաբայանի կտավներից երեքը՝ «Բանաստեղծի հոգին» (Նյու Յորքի «Արթ էնդ բիյոնդ» ամսագրի շապիկի մրցույթում), «Պահապան հրեշտակները» (ընդգրկվել է Հռոմում լույս տեսած «Ժամանակակից նշանավոր վարպետներ» պատկերագրքում) եւ «Տիեզերական Տիրամայրը» (տպագրվել է «Նոր հրաշալի վարպետներ Նյու Յորքում» պատկերագրքում): Իսկ «Լեոնարդո դա Վինչիի միջազգային մրցանակն» Անուշ Բաբայանին տրվել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Ի նշան տաղանդի եւ գեղարվեստական արժանիքների ճանաչման, որոնք ոգեշնչում եւ ամրապնդում են ժամանակակից ստեղծագործությունը»: «Ցնցումայնություն» կտավն ընդգրկվել է «Լեոնարդո դա Վինչիի միջազգային մրցանակի» հրատարակած պատկերագրքում:

Հայաստանի եւ մի շարք միջազգային նկարչական միությունների անդամ, Երեւանի Հայ-ռուսական համալսարանի դոցենտ Անուշ Բաբայանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետը, մասնագիտական վերապատրաստումներ անցել Բելառուսում, Ռուսաստանում եւ Գերմանիայում:

Կրթամշակութային ակտիվ գործունեություն է ծավալել Մինսկում՝ նախաձեռնելով միջազգային ծրագրեր եւ հանդես գալով որպես բանախոս: Նկարչությամբ զբաղվում է 2012-ից՝ նախընտրելով հեռավորարեւելյան գեղանկարչական տեխնիկան: Ունեցել է շուրջ երկու տասնյակ անհատական ցուցահանդես Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: Նրա նկարները հաճախ ուղեկցվել են մետաքսե շալերով՝ ստեղծված սեփական գեղանկարների մոտիվներով: Բաբայանը նաեւ թարգմանիչ է. հայերեն է թարգմանել Յանկա Կուպալայի սոնետները, ռուսերեն՝ հայ գրողներ Վարդգես Դավթյանի եւ Մարգարիտ Դերանցի գործերից:

Ա. Բ.

Լուսանկարում՝ Անուշ Բաբայան, «Ցնցումայնություն»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այլեւս երբեք…

Հաջորդ գրառումը

Ցավակցություն

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ցավակցություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական