Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհնար է միտքը բանտել…

ԱԶԳ
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
73
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծննդյան 90-ամյակի առթիվ

«Այո՛, ես հին, շատ հին, նույնիսկ հինավուրց մի հայ եմ ու հպարտ եմ դրանով, եւ իմ մասնագիտական բավարարվածությունը չի լքում ինձ»:

Այսպես է գրում իր մասին հրապարակախոս, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ  ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ», Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԳՄ համատեղ «Կանթեղ» մրցանակների դափնեկիր Արմեն Հովհաննիսյանը, որ այս տարի կբոլորեր իր 90-րդ գարունը (1936-2011):

Արմեն Հովհաննիսյանի հրապարակախոսությունն այնքան ծավալուն է, որ շաբաթաթերթի մեկ սյունակի շրջանակում սահմանափակվելը բավարար չէ: Նրա հոդվածները կուռ են, ամբողջական, կառուցիկ, բովանդակային առումով համապարփակ. սակայն հրապարակախոսը միշտ թեման զարգացնում է այն հունով, որ վերջակետել ու այլեւս նյութի շուրջը չմտածել անկարող ես, զրույցը շարունակում ես ինքդ քեզ հետ, կրկին անդրադառնում շեղբի պես սուր հատվածներին ու հասկանում, որ ճշմարիտ խոսք ասողները որքան քիչ են այս աշխարհում, եւ երեւի թե նրանց ձայնը հասանելի չէ ստախոսներին. «Իսկ անտոհմ, անգերդաստան ու անծնող զավակներին մեր  «համայնքային» ժողովուրդը ճիշտ նույնպես դարեր ի վեր կոչել է միայն մեկ անունով, որը… թողնում եմ ընթերցողի հայեցողությանը» («Վերնագիրը վերջում», էջ 28): Արմեն Հովհաննիսյանն աշխատում էր գրել ոչ թե այն, ինչը ընթերցողը կուզեր կարդալ, այլ խոսել այն ամենի մասին, ինչի մասին չի կարելի արդեն չխոսել եւ չի կարելի թաքցնել: Ընդ որում, առաջին հերթին հրապարակագրի համար շատ կարեւոր է, որ «ինքն իր հետ հաշտ լինի»: Նա վտանգավոր էր համարում, երբ մարդը սկսում է մտածել, թե ինքն անսխալական է եւ «ուսուցչի դեր է ստանձնում»:  Իր իսկ խոսքերով՝ «Սա շատ կործանարար է յուրաքանչյուր հրապարակագրի, յուրաքանչյուր ժուռնալիստի  համար, մանավանդ որ մեր մասնագիտությունն էլ դրա վտանգները պարունակում է»:

Տարիների հեռավորությունից վերհիշում եմ մեր անմիջական ու անկեղծ  զրույցից բազում դրվագներ: «Ժամանակի հետ մարդուն թվում է, թե ինքն ամենագետ է ու նաեւ վերին ատյանի իրավունքներ է  ձեռք բերել ասելու համար այն, ինչին, ենթադրենք, բոլորը պետք է հետեւեն: Ո՛չ: Եթե դու ինքդ քեզ հետ հաշտ չես, արդեն ընթերցողն էլ հաշտ չի լինի»,- ասում էր Արմեն Հովհաննիսյանը:

Երբ  կարդում ես «Հավերժ լեզուն՝ մայր հայերեն» խորհրդածությունը, հասկանում ես, որ հրապարակագրի խոսքը մեծ ուժ է, նա համոզում է, ուղղում է, հարկադրում է: Իսկ խոսքն այստեղ ամենակարեւորի մասին է, մեր անզուգական լեզվի մասին է, որի դեմ մեղանչում են ամեն քայլափոխի. «Լեզուն թպրտում է, շնչահեղձ է լինում, լեզու առած աղաղակում է, որ խոպան ու աղուտ չդարձնենք նաեւ իր բարեբեր արտերը, ժանգով չպատենք իր արծաթաշեղբ խոփը` սիրո, գոհության, գութի եւ խղճի, նվիրումի եւ հուսո, գեղեցկության եւ հավերժի, մաքրության եւ ժպիտի փուխր ու տաք ցելերի մեջ»: («Խորհրդածություններ երկրորդ էջի համար», Երեւան, 1993, էջ 3):

Դաժան ու անողոք օրինաչափություններ ունի  հրապարակախոսի մասնագիտությունը: Հարգանքն ու վստահությունը նա վաստակում է տարիների իր աշխատանքով, ինքնազոհումի ու նվիրումի գնով, հեղինակությունն ու վարկն էլ կարող է կորցնել աննկարագրելի արագությամբ, մեկ-երկու օրում, մեկ-երկու ստով: Ուստի`  ճշմարտությունից հրաժարման հետեւանքն է անպատկերացնելի, թե՛ մարդու, թե՛ երեւույթի համար, ինչը տեղի ունեցավ 95-ի ամռանը ընտրությունների եւ հանրաքվեի  ժամանակ, երբ պետական ընտրական համակարգը գործում էր «բուլդոզերային եղանակով»`   որպես պաշտոնական արդյունք ներկայացնելով բացահայտ սուտն ու կեղծիքը: Այսպիսով, համարձակ ու անվախ տողերի հեղինակը, անշուշտ, միշտ էլ կընտրի ասպետական բացճակատ եղանակները, քանզի պատասխանատու է իր խղճի ու հոգու առաջ եւ երբեք չի կարող արատավորել իր ստորագրության պատիվը:  Նա քաջ գիտակցում էր, որ ամեն մի երկիր իր անկրկնելի պատկերով պարտական է ժողովրդին: Ճշմարտությանը հետամուտ մարդը Հյուգոյի հետեւյալ միտքն է կարգախոս դարձնում. «Զննեք ժողովրդի խորքերը, եւ դուք կտեսնեք ճշմարտությունը»: 

Հայրենիքը Արմեն Հովհաննիսյանի համար սկիզբ է առնում մայրենի լեզվի նվիրական ղողանջներից, հողի, ջրի, պտղի ու հացի բույրերից, նարնջագույն մայրամուտի հրդեհների մեջ ուրվագծվող եկեղեցու գմբեթից, հինավուրց ու նոր հանգստարանների խորունկ լռությունից, լեռնապարին ուղղված վաղնջական «է-հե-հե-հե~յ»-ի արձագանքումից, այբբենարանից սկսվող մուտքից` իմացության աշխարհ՝ «Արա, ասա, սար»… Եվ այս խոսքերն, իբրեւ հրավեր, ուղղված են հարգելի ընթերցողին, քանզի մեզնից յուրաքանչյուրը թող յուրովի պարզի Հայրենիք եւ Սեր ըմբռնումների իմաստն ու խորքը:

Արմեն Հովհաննիսյանի հոդվածներն երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: Դեռեւս 18-րդ դարում գերմանացի գիտնական եւ գրող Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգը գրել է. «Այնտեղ, որտեղ չափավորությունը սխալմունք է, անտարբերությունը հանցագործություն է»: «Ինչպե՞ս է լինում այդպես» հոդվածում խոր վերլուծական ենթատեքստով շարադրում է հասարակության մեծագույն չարիքի` անտարբերության հետեւանքներն ու պտուղները: Արմեն Հովհաննիսյանը անտարբերությունը ճշմարտացիորեն որակում էր  «խլուրդային դիրքորոշում», «Ես իմ հոգսերն ունեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում» բառերը՝ քաղքենիություն:

Սփյուռքի, սփյուռքահայության հարցերը միշտ էլ եղել են պատմաբանների, ազգագրագետների, հրապարակախոսների ուշադրության կիզակետում: Գրասեղանիս է «Ազգ» օրաթերթի 1995 թ. նոյեմբերի 16-ի համարը, որտեղ տպագրվել է Արմեն Հովհաննիսյանի «Տարակարգ հայություն» հոդվածը.  հեղինակն արծարծում է Հայրենիք-Սփյուռք հիմնախնդիրները: Սփյուռքը մեր պատմության ամենացավոտ էջերի հետեւանքն է, բնօրրանից դուրս հայությունը, որ պահպանում է իր ազգային դիմագիծը: Հենց «սփյուռքահայություն» տերմինն է սկսել օգտագործվել 1920-ական թթ. սկզբից: Դարեր շարունակ Հայաստանը իր աշխարհագրական դիրքի եւ տնտեսական նշանակության պատճառով ենթարկվել է տարբեր նվաճողների ասպատակությունների, զանգվածային կոտորածների եւ մեծ ավերածությունների, ինչն առաջացրել է հայ բնակչության պարբերական արտահոսք: Սփյուռքահայերն ապրել են արհավիրքներ ու ցնցումներ, անորոշություն, արհամարհանքի ու անքաղաքացիության դառնությունը, սակայն հաղթահարելով դրանք` ձեռք են բերել որոշ տնտեսական, քաղաքական ու մշակութային կայունություն:  Պետական հեղինակավորությամբ համաժողով հրավիրելու գաղափարը ժամանակին առաջարկել է Արմեն Հովհաննիսյանը, որն իրականություն է դարձել 1999 աշնանը. «Լրագրային արծարծումներով ընդամենը շոշափել կարելի է հիմնախնդրի եզրերը»:
Արմեն Հովհաննիսյանն իր հոդվածներում  բազմիցս է անդրադարձել  Արցախյան հիմնախնդրին, որի հետ կապված հայ ժողովորդը ծանր ուղի է հարթել կորուստների ու զրկանքների գնով:  Ձեռքբերումների ու նվաճումների փոշիացումը Արմեն Հովհաննիսյանը համարում էր «հայոց համազգային անշնորհքություն ու անկարողություն»:

Թերեւս ծավալուն ու ընդարձակ ատենախոսության նյութ կարող է ծառայել Արմեն Հովհաննիսյանի հրապարակագրության լեզվի եւ ոճի քննությունը: Սա` արդեն՝ առանձին հոդվածով:

Տողերիս հեղինակի համեստ կարծիքով, հայ հրապարակախոսական մտքի պատմության անդաստանում Արմեն Հովհաննիսյանի անունը աներկբայորեն  կգրվի  ոսկե տառերով: Նա 20-րդ դարի երկրորդ կեսի առաջադիմական ոգու մարտիկներից է եւ իրավամբ հայ հասարակական մտքի այդ էտապի ականավոր դեմքերից մեկը:

Ժամանակը  թանկ է, սակայն ժամանակից ավելի թանկ է ճշմարտությունը: Հենց ճշմարտության փարոսն է Արմեն Հովհաննիսյան-հրապարակախոսը առաջարկում մշտապես վառ պահել՝ որպես պատգամ: Միտքը անհնար է բանտել…

ՍԱՀԱԿԱՆՈՒՇ   ՏԱՃԱՏԻ   ՍԱՀԱԿՅԱՆ

բանասեր, թարգմանիչ                 

10.03.2026 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել Էդուարդ Խաչիկյանի «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը» նոր պատմավեպը

Հաջորդ գրառումը

Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական