Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիսա Ջարեթի «Սեր եւ փախլավան»

Արծվի Բախչինյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ֆրեզնո բի» պարբերականում լույս է տեսել Մարիան Քասաս-Պերեսի «Նոր կծու սիրավեպ՝ Ֆրեզնոյի ամերիկահայ համայնքի հիման վրա» հոդվածը: Այն վերաբերում է Ալիսա Ջարեթի «Սեր եւ փախլավա» դեբյուտային վեպին: Ծնված եւ մեծացած Սենջերում՝ Ջարեթի վեպը սիրային նամակ է Քալիֆորնիայի Կենտրոնական հովտին, մասնավորապես նրա հայ համայնքին, որը ձեւավորել է նրա ինքնությունը: Ֆրեզնոյի հայ համայնքը, որն արդեն երկար ժամանակ համարվում է քաղաքի ինքնության անկյունաքարը, գրքում կենտրոնական դեր ունի: Ջարեթը սիրային դիպաշարում հյուսել է սերունդների վերքերը, Ցեղասպանությունն ու մշակութային ժառանգության պահպանումը: Վեպի հերոսուհին՝ Թորի Թաունսենդը, սուր մտքի եւ կամքի տեր կին է Սան Ֆրանցիսկոյից, որը հարսանիքի է գալիս Ֆրեզնո ու այստեղ հանդիպում է հայ հացթուխ Վահե Տերտերյանին: Երկու հերոսները բարեկամական մրցակցության մեջ են հայտնվում՝ փորձելով ապացուցել՝ Սան Ֆրանցիսկո՞ն է գերազանց, թե՞ Ֆրեզնոն:

Թեպետ վեպն արտաքինից «կծու» ռոմանտիկ կատակերգություն է, Ջարեթը չի շրջանցում հայ ինքնության ծանր կողմերը: «Չես կարող գրել հայ Սփյուռքի մասին ու չհիշատակել Ցեղասպանությունը: Բայց պարտադիր չէ, որ այն միշտ սարսափելի մի բան լինի»,- ասում է նա: Ջարեթը շնորհակալություն է հայտնում իր բարեկամ ու գործընկեր գրող Թալին Ոսկունուն, որն իր «Ներող եղիր, ախպերս» գրքով նոր ուղի բացեց՝ Ցեղասպանության թեման ներառելով ռոմանտիկ ժանրում:

Ալիսա Ջարեթը գրականություն է ուսանել Սանտա Կրուզի Քալիֆորնիայի համալսարանում, ապա Ֆրեզնոյի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան զանգվածային հաղորդակցության եւ լրագրության գծով: Աշխատել է լրագրության եւ տեխնոլոգիական ոլորտներում: Սկզբում փորձել է գնալ ավանդական հրատարակչության ճանապարհով, սակայն անցել է ինքնահրատարակման՝ լույս ընծայելով «Գլամուրային ընտանիք» շարքը: Նրա հաջորդ նախագիծը՝ Սուրբ Ծննդյան վիպակը, կհրատարակվի նոյեմբերին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Օզոնային շերտի պահպանությունը կարեւոր է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Օզոնային շերտի պահպանությունը կարեւոր է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական