Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազատ Պարսամյան. մարզիչ-ուսուցիչը

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Մեր օրերում մարզիչն ընկալվում է որպես մեկ կամ մեկուկես ժամ պարապմունք անցկացնող անձ: Հաճախ, սակայն, ստվերվում են նրա որակական, բարոյական հատկանիշները, դերն ու ազդեցությունն իր սաների դաստիարակման եւ բարոյահոգեբանական արժեհամակարգի ձեւավորման վրա: Մինչդեռ իրական մարզիչը նա է, ով նաեւ կյանքի փիլիսոփայություն է սովորեցնում իր սաներին՝ ոչինչ չխնայելով նրանց հաջողության համար:

Շինկյոկուշին կարատեի մարզիչ Ազատ Պարսամյանն օժտված է մարդկային բարձր հատկանիշներով: Երիտասարդ մարզիչը ծնվել է 1996 թ. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Նա 12 տարեկանից զբաղվում է սպորտով: Տարբեր տարիների՝ Շինկյոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնության յոթնակի հաղթող է, իսկ 2020 թվականին մեծահասակների Շինկյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը:

2014-2016 թթ. Ա. Պարսամյանը ժամկետային զինծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: 2016 թվականից սկսած մարզական հաջողություններին զուգահեռ՝ նա իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնում է ի նպաստ իր ծննդավայրի՝ բացելով Պռոշյանի Շինկյոկուշին կարատեի խումբը: Պատահական չէ, որ կարճ ժամանակում մարզիչ Ա. Պարսամյանի 10-15 հոգանոց խմբի անդամների թիվը հասնում է 45-50-ի:

Մարզչի նվիրումի, ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում նրա սաները մեծ հաջողություններ են գրանցում: Վերջերս, 2023 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Շինկյոկուշին կարատեի բաց առաջնությանը մարզիչ Ազատի սաները զբաղեցրել են ամենաբարձր հորիզոնականները՝ հինգ մարզիկ 1-ին, հինգը՝ 2-րդ, չորսը՝ 3-րդ:
Զարմանալի չէ, որ վերոհիշյալ առաջնությունում Հայաստանի եւ Ջավախքի Շինկյոկուշին կարատեի դպրոցների թիմային հաշվարկով բացարձակ առաջատարը մարզիչ Ա. Պարսամյանի խումբն էր: Եվ սա այն դեպքում, երբ, ի տարբերություն այլ խմբերի եւ դպրոցների, մարզիչ Ազատի հիմնած կարատեի խումբը պետական եւ մասնավոր կառույցներից որեւէ աջակցություն չի ստանում:

Լինելով մարզիկի ծնող՝ կցանկանայի խոսել նաեւ Ազատ Պարսամյանի կատարած աշխատանքի մեկ այլ՝ թերեւս ամենակարեւոր առաքելության մասին, այն է՝ սերունդներին տրվող ազգային եւ հոգեւոր դաստիարակությունը, որին հաճույքով ակատես եմ լինում որդուս եւ նրա մարզընկերների պարապմունքների ընթացքում: Երբեմն հետեւում եմ պարապմունքների ողջ ընթացքին, որոնք ինձ համար ակնածանքի պահեր են՝ լցված վաղվա օրվա հանդեպ մեծ հույսով: Եվ ակամայից մտաբերում եմ Գարեգին Նժդեհի այն միտքը, որ «եթե ուզում ես գուշակել մի ազգի ապագան, նայի՛ր նրա երիտասարդությանը», տվյալ դեպքում՝ «նայի՛ր նրա պատանիներին»: Իսկապես, «սահմանք քաջաց, զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի…, քանզի ըստ քաջացն՝ ազգք քաջք» («քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրի, այնքան կտիրի…, քանի որ քաջերի սերունդները քաջեր են…»), ինչպես արդարացիորեն վկայակոչում է հայոց պատմահայր Մովսես Խորենացին:

Արդի ժամանակներում, երբ հայրենի անկախ պետականությունը գտնվում է բախտորոշ հանգրվանում, հայկական վերահսկողությունից դուրս է Արցախի մեծ մասը, իսկ հայրենասիրությունը որոշ պաշտոնյաների կողմից դիտարկվում է որպես «զգացմունքային պոռթկում», ավելի քան կարեւոր է Ազատ Պարսամյան մարզիչ-մանկավարժի աշխատանքը, որը լի է իրական հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ, համայնքասիրությամբ, մեծին հարգելու, կարիքավորին օգնելու առաքելությամբ: Որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ նա իր գիտելիքներն է ի սպաս դնում Պռոշյանի Պետրոս Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցում:

Այստեղ ավելորդ չէ նշել, որ Ազատ Պարսամյանը կրում է իր հորեղբոր՝ Ազատ Պարսամյանի անունը, որը, որպես ազատամարտիկ մասնակցելով Արցախյան առաջին պատերազմին, քաջաբար զոհվեց 1994 թ. Հորադիզում: Վառ պահելով իր նահատակ հորեղբոր հիշատակը՝ մարզիչ Ազատը նոր եռանդով է կրթում եւ դաստիարակում հայրենիքի ապագա պաշտպաններին՝ միշտ առաջ գնացող եւ դժվարություններից չնահանջող:

Մարզչի նպատակասլացությունը դրականորեն փոխանցվում է իր սաներին՝ նրանցում ամրապնդելով հույսն ապագայի նկատմամբ եւ ձգտումն ավելի լավին: Նա ոչ միայն կոփում է երեխաների ու պատանիների ֆիզիկականը, ձեւավորում տղամարդուն վայել առնականություն, որպեսզի ապագա զինվորները լինեն ուժեղ եւ փափկակյաց չմեծանան, այլեւ նրանցում սերմանում է կազմակերպվածություն, կարգապահություն ու պատասխանատվություն, որոնք, անկասկած, շատ կարեւոր հատկանիշներ են մարդկային փոխհարաբերություններում:

Պարսամյան մարզիչ-ուսուցիչը վայելում է համայնքի վստահությունն ու հարգանքը:

Վստահաբար, Պարսամյան մարդ-ուսուցչի, մարզիչ-դաստիարակի կատարած աշխատանքը դեռ շատ է գնահատվելու:

ՍՏՅՈՊԱ ՊԵՏՈՅԱՆ

պգթ,

«Կոչնակ» գիտակրթական, հոգեւոր-մշակութային ՀԿ-ի նախագահ

Նախորդ գրառումը

Հայագիտական-վրացագիտական համաժողով Լուվենում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական