Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն ինքն է ուզում գազ մատակարարել Արցախին

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի մեր հայրենակիցները կապույտ վառելիքից դեռեւս մարտի 8-ից էին զրկված, երբ Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով գազամատակարարումը խափանվել էր։ Ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ գազատար խողովակի վերնորոգվել էր, բայց օրեր անց՝ մարտի 21-ին, գազմատակարարումը կրկին դադարեցվել էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության  երեկվա՝ նոյեմբերի 24-ի, նիստի ժամանակ հայտարարեց, թե ըստ գործադրին հասած լուրերի՝ ադրբեջանական կողմը գազի խողովակի վրա փական է դրեն ու ըստ անհրաժեշտության բացում-փակում է փականը։

Հումանիտար ճգնաժամ ստեղծող իրավիճակը պաշտոնական Բաքվից բոլորովին այլ դիտանկյունից են մեկնաբանում։ Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազեր Քերիմովը JAMnews լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է, թե «Հայաստանից դեպի Ստեփանակերտ գնացող գազմուղն ինքնին անօրինական է»։

«Եթե օրենքի լեզվով խոսենք, ապա Ադրբեջանի սահմաններում այլ երկրից գազ կարող է լինել միայն երկուստեք համաձայնության դեպքում, բայց Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին որեւէ շփում ու հարաբերություն չունեն։ Իդեալականն այն կլիներ, որ Հայաստանը Ստեփանակերտին գազ մատակարարեր՝ այն Ադրբեջանցից ձեռք բերելով։ Եթե Ադրբեջանը Հարավային Եվրոպային կարողանում է գազով ապահովել, ապա ինչո՞ւ չի կարող նաեւ Ղարաբաղին գազ տրամադրել։ Մինչ այդ սակայն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն, իսկ բոլոր այդ հարցերը կարող են խաղաղության պայմանագրի շրջանակներում քննարկվել»,- ասել է քաղաքագետը։

Ադրբեջանը, փաստորեն, չի հանդուրժում, որ Արցախում իրենից առաջ ընկնելով՝ մեկ այլ պետություն կարող է գազ մատակարարել ու այնպես է անում, որ Հայաստանը գազ ձեռք բերի միայն իրենից։ Բացառված չէ, որ ադրբեջանցիները վաղը, մյուս օրն ուրիշ այլ խոչընդոտներ ստեղծեն արցախահայության համար՝ փորձելով սեփական բնօրրանից անջատել նրանց։ Իսկ դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի էթնիկ զտում։ 

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրանց հե՞տ եք ուզում խաղաղ ապրել

Հաջորդ գրառումը

Ո՞վ կկանգնեցնի սխալ որոշումները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ կկանգնեցնի սխալ որոշումները

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական