Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ագարակ գյուղի կոտորածը

Ցեղասպանությունը մարդկության ամոթն է: Սակայն լռելը եւ այն չդատապարտելը  դարձնում է հանցագործին ավելի վտանգավոր: Միաժամանակ  նպաստում նոր ցեղասպանությունների իրականացմանը:

Ավելի քան 100 տարի առաջ թուրքական բանակի մասնակցությամբ զոհ գնաց Ագարակ գյուղի գրեթե ողջ բնակչությունը: Ռուսաստանում  հոկտեմբերյան հեղաշրջումից հետո  թուրքական բանակի` դեպի Այսրկովկաս արշավանքի հետեւանքով 1918թ. ապրիլի 12-ին Կարսը գրավվում է թուրքերի կողմից: Շուտով Կարսի մարզի ողջ տարածքը նույնպես զավթվում է օսմանյան բանակի կողմից:Տեղի հայությունը ենթարկվում է սոսկալի ջարդերի:
Օլթիի շրջանի Ագարակ գյուղի բնակչությունը կազմում էր ավելի քան 400 մարդ:Նրանք զոհ գնացին թուրքական բռնություններին: Ներկայում քչերը գիտեն այս մասին: Լռել չի կարելի: Բարձրաձայնել է պետք: Իմ նախնիները նույնպես զոհ են դարձել թուրքական վայրագ քաղաքականությանը Ագարակ գյուղում:

Թուրքիան պարտավոր է ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ վերադարձնել այն, ինչ պատկանում է հայ ժողովրդին:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ