Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա՛կ-ցիա, մանիպուլյացիա… մոտիվա՛ցիա: Հայերենը էլ բառեր չունի՞

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

«Երբ մի զորեղ ազգ ուզում է կլանել իրենից թույլերին` ամենից առաջ հարձակվում է նրա լեզվի վրա: Եվ երբ վտանգի ենթարկված ազգը ուզում է պաշտպանել իրեն` ամենից առաջ պատսպարում է լեզուն»: Այս խոսքերի հեղինակը Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է:

Մի ազգի նկատմամբ մեկ այլ ազգի ու նրա լեզվի տեւական գերիշխանության ակնհայտ հետեւանքներ այսօր տեսնում ենք մեր հասարակության մի զգալի հատվածի՝ ոչ հայեցի կրթություն ստացածների լեզվամտածողության մեջ եւ մեր լեզվի տարբեր շերտերում: Իսկ այ, լեզվական ինքնապաշտպանության հարցում մենք, մեր պետությունը անկախության այս ավելի քան 30 տարիների ընթացքում մեծ հետընթաց ենք ապրել: Սրա մի ցցուն արտահայտությունը օտար բառերի եւ օտարամիտ բառակապակցությունների ավելացող անարգել, անքննադատ ներմուծումն ու տարածումն է հայերեն խոսքում: «Ակցիա» ու «մանիպուլյացիա» (հայտնի նախկին գերնախարար, այստեղ ականջդ կանչի), «ստատուս», «ստարտափ» ու «կրեատիվ»,  «փարթի» ու «քասթինգ»… Այլեւ՝ «պիլոտային ծրագիր», «ճանապարհային քարտեզ»… Չէ մի՝ պոզեր, կասեր թիֆլիսեցի իմ լուսահոգի Մարգո տատիկը:

Բերված բոլոր անհարկի օտար բառերի ու արտահայտությունների մասին արժե եւ պետք է առանձին-առանձին խոսել: Բայց դրանց շարքում այսօր մոդայիկ գործածության առումով անմրցելին, երեւի, «մոտիվացիան» է ու դրանից բխող «մոտիվացնել», «մոտիվացված» բառաձեւերը: Ասում են մեկը մեկից լսելով ու ընդօրինակելով, մեկը մեկից «ժամանակակից» ու «առաջադեմ» երեւալու մղումով, երբեմն գուցե բառի իմաստն ընդամենը մոտավոր պատկերացնելով: Իսկ չէ՞ր կարելի պարզ հայերեն ասել շարժառիթ, դրդապատճառ, նպատակ, կամ գուցե՝ նպատակադրում, նպատակասլացություն, շահագրգռություն, խթան, մղիչ, խթանող գործոն ու գործոններ… Երեւի նաեւ՝ որեւէ նպատակի հասնելու ցանկություն, դրան ուղղված գործողությունների հետեւողականություն: Մոտիվացնելը՝ նպատակամղել, շահագրգռել եւ այլն: Ծուռն ու պակասը դուք ուղղեք, լրացրեք:

   Այս ականջ ծակող անհարկի օտարաբանությունների հեղեղը, թվում է, ե՛ւ ազգային անլիարժեքության բարդույթի, ե՛ւ չիմացության, ե՛ւ մտքի ծուլության արդյունք է: Որը մեր խոսքից ամեն անգամ հարազատ շատ բառեր այսպես դուրս թողնելով՝ աղքատացնում ու խճողելով, վերջին հաշվով հարվածում է մեր լեզվին:

Կյանքի այսօրվա սրընթաց փոփոխություններն օրինաչափորեն իրենց անմիջական արտացոլումն են գտնում լեզվի մեջ: Առաջ են գալիս բազմաթիվ նոր հասկացություններ, իրողություններ եւ դրանք անվանելու անհրաժեշտություն, վերաիմաստավորվում են զգալի թվով հին բառեր ու հասկացություններ: Ակտիվանում են լեզվական նոր շփումները: Որտեղ տվյալ լեզուն հասցնում է, նոր հասկացությունների համար իր ներքին հնարավորություններով սեփական բառեր է գտնում, որտեղ ոչ՝ արդեն պատրաստի օտարն է վերցնում: Ժամանակին ունեինք հանրապետության կառավարությա՛նն առընթեր պետական Տերմինաբանական կոմիտե, որն իր որոշումներով կանոնակարգում էր նման հարցերը, նրա որոշումներն էլ պարտադիր էին գործածության համար: Դրանից հետո էլ ստեղծվել էր Հայերենի բարձրագույն խորհուրդ, որը կարճ կյանք ունեցավ: Իսկ այժմ գոյություն ունեցող, ԿԳՄՍ նախարարությանը ենթակա Լեզվի կոմիտեն պարտադիր կատարման ուժ ունեցող որոշումների իրավասություն չունի, կարող է միայն հորդորակներ հղել ու հրապարակել, ինչը անում է: Նույնը եւ՝ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: Այնպես որ, խնդիրը պետական կարգավորման առումով եւս ըստ էության մնում է բաց:

Այլ բան է լեզուների բնական փոխազդեցությունը, որի դեմ առարկելն անիմաստ է: «Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտայայտություններէ, բայց չմոռնանք գրաբարի յուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ,- ժամանակին գրել է, կարծեմ, Հայր Ղեւոնդ Ալիշանը:- Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետեւէն վազենք»: Պարույր Սեւակին էլ էր մտահոգում «հայերենի բառամթերքից կեսբուռ օգտվելու կամավոր մուրացիկությունը»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

Նախորդ գրառումը

Մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու․ Բաղանիսի վարչական ղեկավար

Հաջորդ գրառումը

Աղոթարար տողերից մինչեւ խոհ ու հորդոր

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Աղոթարար տողերից մինչեւ խոհ ու հորդոր

Լրահոս

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական