Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օզոնային շերտի պահպանության հարցերը` օրակարգային

Ստեփան Պապիկյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս  Շրջակա միջավայրի նախարարության՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) եւ Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում  անցկացվել է շահագրգիռ կողմերի հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել 2024 թվականի ընթացքում ձեռնարկված միջոցառումները եւ 2025 թվականի համար հաստատված ծրագրային ուղղություները:

Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչները,  Երեւանի թիվ 2, Արարատի եւ Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության դասախոսները, հայկական ասոցիացիայի անդամները, ոլորտի տնտեսավարողները եւ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:

Հարկ է նշել, որ օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է: Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է, սակայն այն միեւնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով: Այդ ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային շերտը: Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3): Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է: Օզոնային թաղանթը բաշխված է վերնոլորտում 25-30 կմ բարձրությունների միջեւ եւ կազմում է Երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը: Եթե օզոնային շերտի քայքայումը շարունակվի, ապա ողջ կենդանական աշխարհին սպառնում է մեծ վտանգ:

Հայաստանի տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում: Օզոնային շերտի փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական եւ կենդանական աշխարհի համար:Հայաստանում 1993 թ.-ից սկսած, օզոնի պարբերական չափումներ են կատարվել Երեւանում, Սեւանա լճի տարածքում եւ Արագած լեռան լանջին: Ստացված տվյալները օգտագործվում են առողջապահության ոլորտում, ինչպես նաեւ նեղ մասնագիտական ուսումնասիրությունների համար: 1999 թ. ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի միջազգային պայմանագիրը եւ Մոնրեալի արձանագրությունը:

2001 թ. միջազգային կազմակերպությունների փորձագետների օգնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագիր: Այդ ծրագրով նախատեսված է օրենսդրության կատարելագործում եւ ուսուցողական միջոցառումների իրականացում, օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաեւ բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: 2005 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունում հիմնադրվել է Օզոնի ազգային կենտրոնը, որի շրջանակներում իրականացվում են օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման ծրագրերը: Սեպտեմբերի 16-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր:

Ներկայացվեցին 2024 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակներում իրականացված գործողությունները: «Ինստիտուցիոնալ հզորացում եւ կարողությունների ստեղծում» ծրագրի համատեքստում քննարկվեց մշակված իրավական ակտերը, Մոնրեալի արձանագրությամբ կարգավորվող նյութերի սպառման տվյալների ճշգրիտ եւ ժամանակին հավաքագրումն ու հաշվետվությունների ներկայացումը, շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցության ամրապնդմանն ու իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները եւ այլ թեմաներ:

«Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրման նախապատրաստում» եւ «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրերի համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանում էներգաարդյունավետության եւ թափոնների կառավարման քաղաքականություններին, ոլորտների իրավակարգավորումներին, Հայաստանում առկա տեխնոլոգիական պոտենցիալին, ինչպես նաեւ տվյալների հավաքագրման ընթացքին ու արդյունքներին:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Human Rights Watch-ն Ադրբեջանին կոչ է անում համաներում հայտարարել Բաքվում ապօրինի պահվող հայերի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Պապուասների «Կոմիտասը». Երվանդ Հակոբյան

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Պապուասների «Կոմիտասը». Երվանդ Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական