Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցուցադրության բացում՝ մրցույթից առաջ

Քրիստինե Մելքոնյան
25/10/2024
- 25 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» եւ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը:

 «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է 30-րդ անգամ՝ «Ագապի Շաքե Ղազարյան» հիմնադրամի հովանավորությամբ:

Միջազգային մրցութին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ քսանհինգ հեղինակ. նրանց թվում էին ինչպես արվեստասերներին հայտնի, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ: Ցուցադրության բացմանը ներկա էին մրցույթի մասնակիցները, ուսանողներ, մշակութասեր հանրություն:

ՀԹՄՄ Կենտրոնական վարչության անդամ, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանը ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց մասնակիցներին: Նա ղեկավարում է «Կերպարվեստ» եւ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերի հանձնաժողովները, ինչպես նաեւ «Վահան Թեքեյան» մրցանակակիր է:

Նա ուրախալի համարեց ստեղծագործողների ակտիվ մասնակցությունը մրցույթին, որը առիթ է տալիս մտածել մրցութային ցուցադրությունը առավել մեծ ցուցասրահում կազմակերպելու մասին. «Հանձնաժողովը դժվար է ընտրության առջեւ է: Ներկայացված են ակադեմիական, ավանդական եւ վերացական արվեստի գործեր»,-հավելեց Արա Հակոբյանը:

Նա կարեւորեց մրցույթին մասնակցությունը, որին տարիների ընթացքում մասնակցել եւ մրցանակների են արժանացել անվանի գեղանկարիչներ, իսկ մրցանակաբաշխությունը դարձել է մշակութային սպասված ձեռնարկ ստեղծագործողների եւ արվեստասերների համար: Արա Հակոբյանն ընդգծեց նաեւ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգի կարեւորությունը, որը պահպանում է ազգային մշակույթի նկարագիրը, իսկ ստեղծագործությունների՝ շարքով ներկայանալու հանգամանքը վկայում է արվեստագետների բովանդակային մտածելակերպի, ստեղծագործական մտքի եւ գաղափարի մասին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանից, ինչպես միշտ, կհնչեն մելամաղձոտ հառաչներ, թե Ադրբեջանը ուզում է հարձակվել, եթե չտանք իր ուզածը…

Հաջորդ գրառումը

Հայ դաշնամուրային երաժշտության համերգ Բուխարեստում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ դաշնամուրային երաժշտության համերգ Բուխարեստում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական