Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցորենի մասին ու ցորենի շուրջ

Գեղամ Քյուրումյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրահայտ է, որ ցորենհացի հետ մարդ արարածն առնչվում է իր լույս աշխարհ գալուց հետո մինչեւ խոր ծերություն: Այս առումով այն կապ չունի նաեւ ո՛չ նրա ազգության ու կրոնական պատկանելության, ո՛չ էլ մաշկի գույնի ու լեզվամտածողության հետ: Թե ինչ է հացը հայերիս համար, հիշենք թեկուզ աղոթքի պես հնչող մեր հացով եմ երդվում, կամ այս հացը վկա արտահայտությունները: Եվ հարցը՝ ի՞նչ է այդ ցորեն ասվածը, որից է հիմնականում ստացվում մեր հանապազորյա հացը, հնչում է ինքնաբերաբար:

Տեղեկատուներից պարզվում է, որ ցորենը տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում, անգամ կապ չունի դրանցում բնակվողները բրնձի՞ն են գերակայություն տալիս, թե՞ եգիպտացորենին: Նշենք Չինաստանի օրինակը, ուր 21-րդ դարի անցած տարիներին 200 մլն տոննա բրնձի արտադրության կողքին ունեն միջինում 150 մլն տոննա ցորենի արտադրություն: Այս մշակաբույսի տեսականու բազմազանության պարագայում հիմնականում մշակվում է կարծր ու փափուկ տեսակները, թե՛ գարնանացան, թե՛ աշնանացան եղանակներով:

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի հասունացման տեւողությունն Արարատյան դաշտում 260-270 օր է, իսկ ահա գարնանացան ցորենինը՝ Վարդենիսի ու Սիսիանի տարածաշրջաններում` 120-130 օր: Ցորենը կարեւորագույն պարենային կուլտուրա է, այն օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեջ: Ցորենից ստանում են նաեւ սպիրտ, օսլա, սոսինձ: Ցորենը սննդարար է, բարձր կալորիականության, պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային եւ այլ նյութեր:
Փաստ է, որ հայկական տարածքներում հացահատիկային մշակաբույսեր, որոնցից առաջնահերթը՝ ցորենը, մշակվել են մշտապես: Հիշատակումներից առաջիններից մեկը 1913 թվականն է, երբ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 308 հազար հեկտար: Դրանք առավելագույնին են հասցվել 2րդ համաշխարհային պատերազմի սկսման նախորդ տարում, 1940 թվականին, կազմելով 340 հազար հեկտար, տարօրինակորեն խիստ ցածր, հեկտարից մինչեւ 660 կգ բերքի ստացման պարագայում:

Ցորենի արտադրության քաղաքականությունը մեզանում էապես վերանայվեց 1950-ականներից սկսած, երբ մոսկվաներում որոշում կայացվեց ՀՍՍՀ-ում գերակայություն տալ այգեգործա-բանջարաբուծությանը, իսկ ցորենի անհրաժեշտ ծավալները կապահովվեն Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի դաշտավայրերից: Այսպես՝ մինչեւ 1985 թվականը, երբ ՀՍՍՀ-ում հացահատիկային բոլոր տեսակների մշակաբույսերի ցանքատարածությունները Հայաստանում կազմեցին 135 հազար հեկտար, որից գարնանացան ու աշնանացան ցորենինը՝ 66 հազար հեկտար: Այն ուղեկցվեց հեկտարից բերքատվության աննշան, 2000 կգ-ի արդյունքում, երբ աշխարհի շատ այլ տարածաշրջանների պետություններում նշված ցուցանիշը կազմում էր 5000-6000 կգ:

Արտառոց անհասկանալի ու տարօրինակ է, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության շրջանում էլ միջին այս ցուցանիշն է շրջանառվում վիճակագրությունում, թեեւ հեռարձակվում են հեռուստահաղորդումներ, որոնցում լրագրողները նշում են առանձին ֆերմերային տնտեսությունների կողմից հեկտարից 6-7 տոննա բերքի ստացման մասին: Այս պարագայում շատ ավելի իրատեսական կդառնա ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության խնդիրը, որը որոշ տնտեսվարներ ու ոլորտի պաշտոնյաներ հասցնում են անհեթեթության աստիճանի: Ողջ հարցն այն է, որ խորհրդային տնտեսագիտությունը պարենային ապահովության ցուցանիշ էր հայտարարում մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրությունը, ուր օրինակ էր բերվում ԱՄՆ-ի ցուցանիշը: Պարզապես չէր նկատվում, որ ԱՄՆ-ում հացահատիկ էր դիտարկվում նաեւ եգիպտացորենը, որն այդ երկրում մինչ մեր ժամանակները անգամներով գերազանցում է ցորենի արտադրության տվյալները: Հենց միայն ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2024» տեղեկատուի համաձայն, այս երկրում ցորենի արտադրությունը տատանվում է 50-60 մլն տոննայի սահմաններում, երբ եգիպտացորենի հատիկի ծավալը մոտենում է 400 մլն տոննայի:

Համանման մի պատկեր է ուրվագծվում տնտեսական թռիչքներ իրագործող Չինաստանում, ուր 200 մլն տոննա բրնձի արտադրության պայմաններում եգիպտացորենի հատիկի արտադրությունը 2021 թվականին կազմել է 273 մլն տոննա, ցորենի արտադրությունը՝ 180 մլն տոննա: Դիտարկելով համաշխարհային վիճակագրությունը նկատում ենք, որ ցորենի ու բրնձի արտադրությունները 2000-2020 թվականներին կազմել են համապատասխանաբար 600 եւ 770-ական մլն տոննա, իսկ ահա եգիպտացորենի հատիկի արտադրությունը 600 մլն տոննայից անցել է 1,2 մլրդ տոննան:

Տարօրինակորեն թե ցավալիորեն, ՀՀ-ում պատկերը ոչ միայն մխիթարական չէ, այլեւ լրջագույնս մտահոգիչ է: Եթե 2000-ականների սկզբի առանձին տարիներին հացահատիկային մշակաբույսեր համախառն բերքն անցավ անգամ 400 հազար տոննան, հիմա այն հազիվ 100 հազար տոննա է, եւ սա այն պայմաններում, երբ ոչ հարուստ պետական բյուջեից գյուղոլորտի ծրագրերի խթանման նպատակով որոշակի ֆինանսական միջոցներ են հատկացվում, առաջնահերթը սուբսիդավորում կոչվող խրախուսման նպատակով: Տարիներն անցնում են, իսկ հաշվետվողականության որեւէ դրսեւորում չի արձանագրվում, արդյունավետության որեւէ նախանշան չի նկատվում:

Թերեւս այս վիճակի տխուր արձանագրում է այն, ըստ որի ՀՀ գյուղոլորտի պատասխանատու Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկրի վարելահողերում ցորենի մշակումը նպատակահարմար չէ, իմա՝ ծախսերն ու վերջնարդյունքը գորհացուցիչ չեն: Թե ինչից են գոյանում անհիմն ուռճացված ծախսերը, եւ ինչ ցուցանիշներ են արձանագրվում վերջնական արդյունքում, ոչ մի հիմնավորում, երբ հայտնի է, որ շատ պետությունների դաշտերում 1-3 աշխատողով իրականացնում են հարյուրավոր հեկտարների մշակություն, երբ այգեգործությունում պահանջվում է տասնյակներով՝ ընդամենը մեկ հեկտարի վրա բերք հավաքողների առկայություն: Արդյունքում՝ ունենք մինչեւ 35% գյուղոլորտում աշխատուժի ընդգրկվածություն, երբ կայացած գյուղոլորտ ունեցող շատ երկրներում այս ցուցանիշը հազիվ 5% է կազմում:

Եվ հարցը՝ վերադառնալ, թե՞ ոչ ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերաբացմանը, հնչում է ինքնաբերաբար: Այն պարտադրանքի ուժ ունի հարյուր հազարավոր հեկտարների հասնող վարելահողերի չօգտագործման եւ ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության լրջագույն մտահոգության պայմաններում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նավթը ջրից ավելի թանկ է անշուշտ, բայց ձուկը ջրում է ապրում

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է անում Թուրքիան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է անում Թուրքիան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում:...

ԿարդալDetails

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական