Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցավակցական

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ

Մեր պաշտոնակից «Պայքար» շաբաթաթերթից խոր ցավով տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 26-ին, տեւական հիվանդությունից հետո, Երեւանում մահացել է հայտնի ասմունքող, ճարտարապետ ու բանաստեղծ Հակոբ Գույումճյանը, 79 տարեկան հասակում: Միջնակարգ կրթությունը Բեյրութի «Հովակիմյան-Մանուկյան» դպրոցում, իսկ մասնագիտականը՝ Երեւանի Պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետական բաժնում ստացած Հ. Գույումճյանը առավելաբար ծանոթ է որպես տաղանդավոր ասմունքող, որ ելույթներ է է ունեցել սփյուռքի գլխավոր գրեթե բոլոր գաղթօջախներում:

Խորազգած ցավակցություններ երեք եղբորորդիներին՝ Միսաքին, Պարույրին եւ Զոհրաբին, ինչպես նաեւ բոլոր ընկերներին:

Հ. Գույումճյանի կյանքին ու գործունեությանը հանգամանալից կանդրադառնանք հետագայում: Մինչ այդ ասենք, որ հանգուցյալը անդամ էր ՌԱԿ-ին եւ ԹՄՄիությանը, որոնց վարչական տարբեր հարթակներում ու տարբեր ժամանակահատվածներում ստանձնել է պատասխանատու պաշտոններ:

ԶՈՀՐԱՊ ՏԵՈՔՄԵՃՅԱՆ

Բեյրութում, 67 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել լիբանանահայ մամուլի, հատկապես «Զարթօնք» օրաթերթի անխոնջ աշխատակիցներից Զոհրապ Տեոքմեճյանը: Լրագրողական ասպարեզ մուտք գործելով որպես սպորտային մեկնաբան, ապա՝ արաբերենի իր փայլուն իմացությամբ անհրաժեշտ ներկայություն դառնալով արաբական մամուլից իր թարգմանություններով ու քաղվածքներով, նա հաստատուն դեր է կատարել հատկապես «Զարթօնք» օրաթերթում: Խորապես հայրենասեր եւ ազգայնասեր մարդ՝ Զոհրապ Տեոքմեջյանը վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվել էր մայր հայրենիք՝ իր երկու դուստրերին՝ Լյուսիին ու Սարինին հայկական միջավայրում ասպարեզ ստեղծելու նպատակադրումով:

«Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է այրուն՝ Բեյրութի Թեքեյան կենտրոնի երկարամյա քարտուղար տիկին Բերթային, դուստրերին եւ մյուս հարազատներին:

ԼԵՎՈՆ ՊԼԸՔՅԱՆ

Նոյեմբերի 11-ին, 70 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության եւ ՀԲԸՄիության Հալեպի շրջանակի կարկառուն անդամներից Լեւոն Պլըքյանը Երեւանում, ուր հանդերձ ընտանյոք հաստատվել էր սուրիական պատերազմի սկսվելուց հետո, եւ իր որդիների հետ կտորեղենի տպագրության եւ սպորտային հագուստների ձեռնարկություն էր ստեղծել, միաժամանակ շարունակելով, ինչպես Հալեպում, կուսակցական եւ միութենական աշխատանքները:

«Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է տիկնոջը՝ տիկին Սիլվային, զավակներին՝ Սոսիին, Արամին, Հակոբին եւ մյուս հարազատներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զառ» ուսումնական կենտրոնը բացվել է

Հաջորդ գրառումը

«…Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ…»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«...Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ...»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական