Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն

Արծվի Բախչինյան
11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
63
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շվեդական «Ռուին» հրատարակչությունն օրերս լույս է ընծայել հայ գրականության դասական գործերից Րաֆֆու «Խենթը»՝ Լուսիա Ադամյանի թարգմանությամբ, ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ եւ Շվեդիայի թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արտակ Ապիտոնյանի ջանքերով: Հատորի նախաբանը գրել են Սթեֆան Վալքվիսթը եւ Կառլ Էհրենքրունան, որի մեջ ներկայացված են Րաֆֆու կյանքը եւ գործը, պատմական ակնարկ վեպում նկարագրված ժամանակաշրջանի մասին եւ ստեղծագործության նշանակությունը ժամանակի հայ ազգային-ազատագրական շարժման համար: Հատորում առկա է նաեւ քարտեզ եւ մեկնաբանություններ, որոնք կարևոր են հայոց պատմությունից եւ իրականությունից անտեղյակ շվեդ ընթերցողի համար:

Ինչպես նշել է թարգմանչուհին Դիմագրքի իր էջում՝ «Ահա՛ թարգմանությունս, որը կատարեցի գրեթե հինգ տարի առաջ, երբ Արցախում ահավոր պատերազմ էր: «Խենթն» անցած ժամանակների մասին է, եւ ես թարգմանության մեջ խորասուզված լինելով՝ մտածում էի, թե հիմա իսկապե՞ս ճիշտ ժամանակն է այն թարգմանելու: Կան շատ ուրիշ բաներ, որոնք կցանկանայի ներկայացնել շվեդ ընթերցողին: Բայց 1870-ականների տեքստի վրա աշխատելը եւ այսօր պատերազմների ու ցեղասպանության մասին հաղորդագրություններ կարդալն ինձ ստիպեց հասկանալ, թե որքա՜ն կարևոր է «Խենթի» պատմությունը»:

Լուսիա Ադամյանը ծնվել է Թեհրանում, բնակվում է Ուփսալայում (Շվեդիա), 1984-1988 թթ. ուսանել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության բաժանմունքում: Շվեդիայում երկար տարիներ աշխատում է գրադարանավարության բնագավառում: Նրա թարգմանությամբ լույս են տեսել հայերենից շվեդերեն 20-21-րդ դարերի 26 հայ արձակագիրների պատմվածքներն ընդգրկող «Բաց երկնքի տակ հին լեռներ» ժողովածուն (2020), իսկ շվեդերենից հայերեն՝ Աստրիդ Լինդգրենի «Ավազակի դուստր Ռոնյան» վիպակը (2023, համաթարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան):

Ավելացնենք, որ մինչ այժմ Րաֆֆու «Խենթը» թարգմանաբար հրատարակվել է նաեւ ռուսերեն, թուրքերեն, վրացերեն, մոլդավերեն, չեխերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն (ամբողջական, հաճախ՝ մի քանի թարգմանություններով), ռումիներեն (հատվածաբար):

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համադպրոցական գիտության փառատոնն ավարտվեց

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական