Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերանորոգվում է Շոշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա արցախյան պատերազմից հետո կարեւոր նշանակություն ունի բնակավայրերի, ինչպես նաեւ եկեղեցիների վերանորոգումը:

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքում  վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Եկեղեցին վերանորոգվում է Արցախի հերոս, ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի հովանավորությամբ: Գյուղի պատմությունը սկիզբ է առնում 13-14-րդ դարերից: Բնակավայրը տեղակայված է Շուշի քաղաքից 4 կմ հարավ-արեւելք, Ասկե-րան շրջկենտրոնից՝ 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա: Համայնքում գործում են մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց: Համայնքում 2010թ. տվյալներով ապրում էր 634 բնակիչ: Համայնքն ունի նաեւ 250 տեղանոց հանդիսությունների սրահ: 

 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետեւանքով վնասվել էին  նաեւ գյուղի դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը: Դրանք վերանորոգվել են:

 Մինչեւ 44-օրյա պատերազմը համայնքն ուներ 2876 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի 75 տոկոսն այժմ բռնազավթվել է թշնամու կողմից: Այդ պատճառով գյուղացիների մեծ մասը դադարել է գյուղատնտեսությամբ զբաղվել: Հողատարածքներն էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ:Այդ պատճառով չեն մշակվում: Արոտավայրերի խնդիր կա, որի պատճառով տուժել է անասնապահությունը: Թեեւ կան տնտեսություններ, որոնք, դեռ շարունակում են զբաղվել անասնապահությամբ: 

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից համայնքում 27 ջերմատուն է կառուցվել: Ինչը որոշ չափով լուծում է զբաղվածության խնդիրը: Առկա է նոր ջերմատների կառուցման պահանջարկ: Գյուղում զբաղվում են նաեւ մեղվաբուծությամբ: Մոտ 75 մեղվաընտանիք կա: Բերքի իրացման խնդիր չկա:

Շոշի բնակիչներն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով, բնական գազով:  Գյուղում գործում են երկու մթերային եւ ալյուրի խանութներ, հացի փուռ, գեղեցկության սրահ:

 Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՒՅԺ. Բախտիար Հովակիմյան

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտական փառատոնը՝ Հայաստանում

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտական փառատոնը՝ Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական