Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռաֆ Բարաթյանի սրտի տրոփն ու երակի զարկը՝ «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» նոր գրքում

Մարիետա Խաչատրյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
153
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել Ռաֆ Բարաթյանի բանաստեղծությունների 11-րդ ժողովածուն՝ «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» խորագրով, բանաստեղծ Ավիկ Դերենցի առաջաբանով:

Ռաֆ Բարաթյանին «Ազգ»-ով ներկայացնելու առիթներ եղել են` նա խորը, մինչեւ վերջ ապրված զգացումների բանաստեղծ է, նրա ամեն բառը, նրա պատկերավորումները, նրա զուգահեռումները ընթերցողին ստիպում են նրա տողերում թաքնված ափսոսանքը, կարոտը, թանձրացումները վերապրել ամեն պատկերի հետ, նրա ամեն բառում զգալ բանաստեղծի սրտի տրոփն ու երակի զարկը:

Գրքի առաջաբանի` բանաստեղծ Ավիկ Դերենցի ստորեւ մեջբերված հատվածը պատկերացում է տալիս Ռաֆ Բարաթյանի պոեզիայի մասին.

«Պոեզիայի ավանդական թեմաները՝ մայր, հայրենիք, սեր, բնություն, շատ ինքնատիպ և յուրօրինակ բառաձևումներով են արտահայտված:

«Մայրս աշխարհն է շալակած տանում» խորագրով է մեր առաջ իր տրոփող սիրտը բացում բանաստեղծը: Ընթերցեցի ու տեսա ամռան տաք գույներով արարված մի կտավ, որի շերտերում ե՛ւ արևի փարում կա, ե՛ւ մոտալուտ աշնան տամուկ թախծություն.

…Օգոստոսներին ես քեզ պահ կտամ,

Գգվում եմ նրանց ես ոտաբոբիկ,

Նրանք հոգին են ու մարմինն այն տան,

Որում չեմ խաչվում ես ինձ հետ, մայրի՛կ:

Իրականությունից մի պահ վերանալու տենչ, միաժամանակ ներկայում լինելու, պահի սրտխփոցը՝ գրչի նուրբ հպումով հանդարտեցնելու անեզր ցանկություն.

…Գնում է` ծոցին անտարիք հասակ

Ու սերմ, ու բողբոջ, ու երկիր հասուն,

Մի մայր ճչում է. «Ի՛նձ էլ հետդ տար,

Մի մայր ճչում է. «Ե՛ս էլ եմ աշուն…»:

Ցավում է երկրի ցավն իր բանաստեղծ զավակի հոգում. հողը կորցնելու տագնապ, իղձերի թխպոտ երկնքում մոլորված երազ և հավատ՝ հայրենիքի վերադարձի.

…Աստղեր, դուք էլ վերեւ

Դարձեք ճամփով պարզկա,

Չե՞ք զգում, որ ձեր մեջ

Հայրենիքս չկա:

Ես էլ իջնեմ երկիր՝

Փնջած կարոտն անհագ,

Մինչ հոգիս ինձ գրկի,

Հայրենիքս կգա…

Երբ մի պահ վհատության լացն է ցողվում երազող հոգու թերթերին, լուսնի ու աստղերի աչքից անտես՝ աշնանահար հոգուն այցելում է Սերը՝ Գարունը կանաչազգեստ:
Ու թեև անպատասխան են մնում սիրո հասցեով ուղարկված նամակները, բայց չի խռովում սիրամեծար հոգին. ընդունում է իր անճարությունը.

…Է՛հ, ճարս ի՞նչ, դեռ քեզ նամակ են գրում

Իմ աչքերը կաթիլներով խաչակիր`

Աստվածներից եւ՛ քեզ, եւ՛ ինձ անդադրում

Առնելու` հանց հարությունը առաջին…

Ներկայի վրա նկարված հոգու ցուրտը մեղմողը անդավ բառի ջերմությունն է, հույզերի անսպառ թանաքը, որում թաթախվում է աշխարհի բեռը շալակած գոյը խաչակիր.

Ո՜վ դու բանաստեղծ,

Շալակի՛ր բառդ

Ու հոսի՛ր անեղծ

Դեպի վտառդ:

Հագինդ ծով է,

Ծոցվորդ՝ ջուրը,

Շալակի՛ր ծովե

Քո կյանքի հուրը:

Իմ լա՛վ ընկեր ու բարեկամ Ռաֆ Բարաթյան, ողջունում եմ նոր՝ «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքիդ լույսընծայումը: Սիրով լեցուն լինի սրտիդ գավը, բառիդ անապակ գինով լի հոգեթասդ խինդով խփես քո՝ այնքա՜ն սիրած երկրի թասին»:

Պատրաստեց` Մ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդը Արարատից

Հաջորդ գրառումը

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական