Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումներն սկսվել են

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2017-ից սկսած գեղարվեստական մի շարք ֆիլմերի համատեղ արտադրության փորձ ունեցող ռեժիսորներ Ֆաբիեն Մարսոն եւ Մեդհի Իդիրը վերջերս սկսել են Շառլ Ազնավուրի մասին պատմող կենսագրական ֆիլմի նկարահանումները, տեղեկացնում է Փարիզից «Ազգ»ի թղթակից Ժան Էսքիյանը: Նկարահանումների ծրագրին ծանոթ էր աշխարհահռչակ շանսոնյեն, որն իր հավանությունն էր տվել իր փեսային՝ դստեր Կատիայի ամուսնուն՝ պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշին:

Ֆիլմում Շառլ Ազնավուրի դերը կատարում է Թահար Ռահիմը, որ դրանից առաջ հայազգի Նազարեթ Մանուկյանի դերն էր ստանձնել ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպին» (2014) ֆիլմում:
Նկարահանումները կատարվում են Փարիզում, Փարիզի արվարձաններում եւ Նորմանդիում:

Տեսարաններից մեկում Շառլի մոր՝ տիկին Քնարիկի հուղարկավորությունն է Ժան Գուժոն փողոցում գտնվող հայկական եկեղեցում (1966 թ. հոկտեմբերի 1-ին): «Ես ներկա եմ եղել այդ արարողությանը հայրիկիս հետ, որ Քնարիկ մայրիկի հետ հանդես էր եկել հայկական թատերական ներկայացումներում: Վստահաբար հուզմունքով վերապրելու եմ այդ պահը՝ դիտելով ֆիլմի այդ կադրերը», գրում է Էսքիյանը: Քնարիկի դերը ֆիլմում մարմնավորում է Նարինե Գրիգորյանը, Շառլի հոր՝ Միշա Ազնավուրյանի դերը՝ Հովնաթան Ավետիքյանը: Մյուս դերերում զբաղված են Մարի-Ժյուլի Բոպը (Էդիթ Պիաֆ), Բաստիեն Բուիյոնը, Լիոնել Սեսիլիոն եւ Տիգրան Մխիթարյանը: Ֆիլմը, որը նախատեսված է թողարկել 2024-ի աշնանը (նշելու համար Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի ծննդյան հարյուրամյակը) ընդհանուր առմամբ ընդգրկելու է ֆրանսիական շանսոնի անգերազանցելի աստղի կենսագրության 1950-ից 2014 տարիները: Սպասենք:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանելի արդյունքների սպասումով

Հաջորդ գրառումը

«Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական