Պառլամենտական մոդելը ուսումնասիրության առարկա

22

Ներկայում մեծ ծավալի գիտական ուումնասիրություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի» ինստիտուտում:

Կատարվել են ՀՀ-ում պառլամենտական կառավարման մոդելի դրսեւորման առանձնահատկությունների ուսումնասիրություններ: Այս համատեքստում բազմակողմանի եւ համապարփակ վերլուծվել են ՀՀ-ում սահմանադրաիրավական հիմնախնդիրները տիրող խորհրդարանական կառավարման համակարգում: Ներկայացվել է 2015թ. ՀՀ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրությունում ամրագրված եւ ընթացիկ օրենսդրությունում իրենց զարգացումը ստացած նոր հասկացությունների էությունը՝ պառլամենտարիզմ, հանրային իշխանություն, դատական իշխանության ներքին եւ արտաքին անկախություն, քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք, վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցություն եւ այլն: Վերհանվել է սահմանադրական օրենքների ուրույն տեղն ու դերը ՀՀ իրավական համակարգում, որոնք կոչված են կարգավորելու բարդ եւ բազմաբովանդակ հասարակական հարաբերությունների ոլորտները:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվել են պառլամենտական մոդելի դրական եւ բացասական կողմերը, առկա հիմնա-խնդիրների հաղթահարման ուղիները:

Ստեփան   ՊԱՊԻԿՅԱՆ