Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ խաղն է իրավիճակի այս սրումը

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լաչինի միջանցքում ու դրա հետեւանքով նաեւ Արցախում ադրբեջանցիների ստեղծած լարված իրավիճակին ռուսական լրատվամիջոցների առաջին օրերի արձագանքները հիմնականում տեղեկատվական բնույթի են, բայց կան նաեւ վերլուծության տարրեր:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» («ՄԿ») թերթի էլեկտրոնային կայքէջի ամսի 14-ի  հրապարակումը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ առանց պարենի ու գազի», դրա տակ նաեւ ավելացված է «Խաղաղապահները հայտնվել են մուրճի ու զնդանի արանքում»:

«Այսպես կոչված ադրբեջանական բնապահպան ակտիվիստները, որոնց թվում ներկա են հանկարծ բնապահպանական խնդիրներով մտահոգված աջ արմատական «Բոզկուրտ» («Գորշ գայլեր» – Գ. Մ.) պանթուրքական կազմակերպության կողմնակիցներ, շարունակում են Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակումը»,- տեղեկացնում է հոդվածի հեղինակը, հավելելով, որ միջանցքի փակումը հանգեցրել է նաեւ Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող եւ Լիսագոր գյուղերի շրջափակմանը՝ դրանից բխող հետեւանքներով:

Անդրադարձ կատարելով ադրբեջանական ու հայկական կողմերի պահանջների միջեւ հայտնված ռուս խաղաղապահների աննպաստ վիճակին, շրջափակումը դադարեցնելու ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից հնչած կոչերին Բաքվի չանսալուն, ադրբեջանցիների կողմից Արցախի արդեն կրկնվող (առաջինը՝ այս տարվա լույս մարտի 9-ի գիշերը) գազային շրջափակմանը, հոդվածագիրը ներկայացնում է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտւտի ավագ դասախոս Ալեքսեյ Զուդինի արձագանքը ստեղծված իրավիճակին: Ըստ վերջինիս, այս տարածաշրջանային հակամարտությունը, որն առաջին հայացքից սկսել էր մարել, բայց փաստորեն պարբերաբար սրվում է, ասում է այն մասին, որ կողմերը բավարարված չեն ռազմական բախումների ընթացքում եւ կարգավորման գործընթացում ձեռք բերված արդյունքներից:

«Իրադարձությունների հետագա ընթացքը մեծ մասամբ կախված է այն բանից, թե որքանով է ադրբեջանական կողմն իր գործողություններում ինքնուրույն,- կայքէջի մատուցմամբ՝ նկատել է ռուս փորձագետը:- Մինչեւ վերջ հայտնի չէ՝ Ադրբեջա՞նն է արդյոք իրավիճակի սրման նախաձեռնողը, եթե նրա թիկունքում կանգնած է Թուրքիան»:

Զուդինի գնահատմամբ, եթե Ադրբեջանն ինքնուրույն է գործում, Ռուսաստանի համար ավելի հեշտ կլինի: Անշուշտ, նկատի ունի կարգավորման միջնորդական առաքելությունը: «Հակառակ դեպքում ռուսական ջանքերը լրացուցիչ դժվարությունների դեմ կառնեն: Թուրքիայի զգալի ներկայությունը նշանակում է, որ կարգավորման համար այլ ջանքեր են պահանջվելու»:

Եթե իրավիճակի սրմանը Թուրքիայի մասնակցությունը կա, ապա այդ դեպքում, քաղաքագետի խոսքով, «մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ սա մաս է կազմում այն խաղի, որը մշտապես վարում է Էրդողանը»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Միջանցքը փակելն Արցախը հայաթափելու գործընթացի սաղմն է». Արթուր Եղիազարյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն չի կողմոնորշվում՝ հիմա՞ ում մեղադրյալի աթոռին գամել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի դեպքերը խոսում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական մտադրությունների մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական