Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ո՞րտեղացի եմ», հարցնում է նոր սերնդի կիպրահայը

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անջելինա Տեր Առաքելյանը Կիպրոսում ծնված եւ մեծացած գրող-բանաստեղծ է: Նաեւ անկախ լրագրող, որ պատմություն է ուսումնասիրում բացահայտելու համար դրա դերն ու նշանակությունը անհատների կյանքում: Ունի հրատարակված գրքեր: Ներկայիս Սաութեմպտոն համալսարանի ֆիլմարտադրության բաժնում է սովորում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ ինքնության բացահայտման հարցի վերաբերյալ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթում տպագրված նրա ուշագրավ հոդվածից:

«Ո՞րտեղացի եմ»: Անուն-ազգանունս, հաղորդակցության լեզուս եւ մշակութային ժառանգությունս հուշում են, որ հայ եմ: Ծննդավայրս եւ բնակությանս վայրը սակայն թելադրում են, որ կիպրացի եմ: Ինչպե՞ս տարբերեմ, թե որն եմ ես, եթե կիպրացի լինել նշանակում է պատկանել երկրում գոյություն ունեցող գլխավոր երկու` հունական եւ թուրքական համայնքներից մեկին: Ի՞նչ կլինի, եթե հայտարարեմ, որ ես ոչ մեկին, ոչ էլ մյուսին չեմ պատկանում:

Կիպրոսում ծնված ու մեծացած հայն այսօր իր ինքնության վերաբերյալ այդ հարցին միանշանակ պատասխան տալ չի կարող:

Հայերը միջերկրականյան այս փոքրիկ կղզում հայտնվել են հիմնականում 1915-ի ցեղասպանությունից հետո: Սակայն հայերի ներկայությունը Կիպրոսում շատ ավելի վաղ է տեղի ունեցել, մոտավորապես մ.թ. 578 թվին, որից հետո, միջին դարերում, Կիպրոսն ու Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր են հաստատել միմյանց հետ: Ներկայիս 3,500 հայեր են ապրում այս կղզում, որի բնակչությունը 1.2 միլիոն է, եւ չնայած հայերի մեծամասնությունը Կիպրոսում է ծնվել, մոտավորապես 1000 հոգի էլ այստեղ բնակություն է հաստատել Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից եւ Իրանից: Նախքան 1960 թվականը հայերը բրիտանական իշխանության ներքո այստեղ ապրել են հույների եւ թուրքերի միասնական գոյության պայմաններում, սակայն անկախությունից հետո նրանք ստիպված են եղել որոշել, թե կղզու ո՞ր հատվածում են նախընտրում ապրել` հարավայի՞ն, թե՞ հյուսիսային: Նրանք հարավային հատվածն են ընտրել, չնայած, որ հայկական Սուրբ Մակար վանքը գտնվում է հյուսիսային մասում, եւ վկայում է, որ այնտեղ էլ են մի ժամանակ հայեր ապրել:

Հայերը սերտ հարաբերություններ ունեն հույների հետ, մանավանդ որ նրանց միացնում է քրիստոնեական հավատքը: Այդ պատճաով էլ նրանք այսօր դասվում են որպես կղզու երեք կրոնական փոքրամասնություններից մեկը` մարոնիտների եւ կաթոլիկների նմանությամբ:

Այս բնորոշումը շփոթմունքի եւ թյուրըմբռնման պատճառ է դարձել, խաթարելով կիպրահայերի ինքնության հարցը, որովհետեւ կրոնական խմբավորում բառակապակցությունը նշանակում է մարդկանց մի որոշակի խմբին ճանաչել իր կրոնական դավանանքի պատկանելիության գործոնով եւ ոչ թե իր ազգությամբ կամ իր երկրի պատկանելիությամբ: Իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ կիպրահայերը չունեն ոչ ազգություն, ոչ լեզու, ոչ էլ մշակույթ: Նրանք պարզապես կրոնական միավոր են, խմբակցություն:

1974-ին թուրքերի կղզի ներխուժումից հետո, հայերի կապերը հույների հետ է՛լ ավելի սերտացան: Ունենալով իրենց հատկացված որոշակի տարածք, հույներն ու թուրքերը կարողացան կղզին կիսել միմյանց միջեւ, իսկ հայերը որպես փոքրամասնություն, ինչպես Անդրեկոս Վարնավասն է նշում «The Cyprus Review» (vol. 22.2, Fall 2010) հանդեսում տպագրած իր ուսումնասիրության մեջ, ստիպված եղան ձուլվել երկու մեծամասնություններից մեկի` տվյալ դեպքում հույների հետ: Բայց դա սկսեց լուրջ հարցեր առաջացնել հայերի շրջանում:

Մելգոնյան կրթօջախի փակումից հետո, Կիպոսում միակ հայկական վարժարանը Նարեկն է, որ գործում է Նիկոսիայում, Լառնակայում եւ Լիմասոլում: Երախտապարտ եմ, որ հնարավորութուն եմ ունեցել հաճախել հայկական տարրական վարժարան եւ անդամ դառնալ հայկական համայնքի: Նարեկում դասավանդումը կատարվում է հիմնականում հայերեն եւ անգլերեն լեզուներով: Բայց վերջերս միտում կա գիտության եւ աշխարհագրության դասերը հունարենով դասավանդելու: Կիպրահայերը, որոնք սովորաբար երեք լեզվի են տիրապետում (հայերեն, անգլերեն եւ հունարեն), իրենց ուսումը շարունակում են կա՛մ անգլիական մասնավոր քոլեջներում, կա՛մ էլ արտասահմանում: Բացի դպրոցից մշակութային կազմակերպությունները, ինչպես ՀԲԸՄ-ն, ջանում են միասնական պահել հայ համայնքին: Բայց Կիպրոսի սահմանադրությունը դեռ պետք է ճանաչի կիպրահայերին որպես էթնիկական միավորի, որն ունի իր ազգությունը, լեզուն եւ մշակույթը, որպեսզի հնարավորություն ընձեռվի նրանց լսելի դարձնելու իրենց ձայնը խորհրդարանում: Հակառակ քվեարկելու իրավունք ունենալուն, կիպրահայերը խորհրդարանում ներկայացուցիչ չունեն լիիրավ պատգամավորի կարգավիճակով: Առայժմ, մի կողմ թողած իրենց ինքնությունը, նրանք հույների հետ ապրում են խաղաղ ու համերաշխ միջավայրում: Բայց ես ցանկանում եմ պատասխանը գտնել վերնագրում նշված իմ հարցի. «ո՞րտեղացի եմ»:

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեւանա լիճը` գիտնականների ուշադրության կենտրոնում

Հաջորդ գրառումը

Հավաքվում են նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հավաքվում են նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական