Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհանդես. «Բալու-Փարիզ .Հայի անցած ուղին»

ԱԶԳ
20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 17-ին, Թեքեյան կենտրոնում կայացավ հասարակական գործիչ, հրապարակախոս Վարուժան Սիրապյանի «Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վերածվեց ոչ միայն գրական իրադարձության, այլեւ մտավոր բովանդակ հարթակի, որտեղ քննարկման առանցքում էին ազգային հիշողությունն ու պատմական ինքնագիտակցությունը։

Գրքում ներկայացվում է կամավոր վտարանդի դարձած Վարդանի կյանքի ճանապարհը՝ Արեւմտյան Հայաստանի հեռավոր Բալուից (Խարբերդ) մինչեւ Փարիզ։ Հեղինակը կերտել է մի ճակատագիր, որն անցնում է անսպասելի, բայց ներքին տրամաբանությամբ պայմանավորված շրջադարձերի, փորձությունների եւ ինքնաճանաչման փուլերի միջով։ Սակայն ստեղծագործությունը չի սահմանափակվում անհատական պատմությամբ․ այն վերածվում է հավաքական հիշողության գեղարվեստական վկայության՝ շոշափելով հայրենազրկման, գաղթի, ինքնության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման եւ սերունդների միջեւ հոգեւոր կապի հիմնահարցերը։

Բացման խոսքում ընդգծվեց, որ գիրքը կարեւոր ներդրում է սփյուռքահայ թեմատիկայի արդի մեկնաբանության մեջ՝ համադրելով պատմական փաստը եւ գեղարվեստական պատումը։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ գիրքը կարդացել է մեկ շնչով, այն ունի  գեղարվեստական մտահղացման պատմական շերտերի ներդաշնակ համադրություն։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն իր խոսքում ընդգծեց, որ մեծ ոգեւորությամբ է գիրքը կարդացել։ Շնորհակալություն հայտնեց հեղինակին այդպիսի գիրք գրելու համար։

Դոցենտ Քնարիկ Աբրահամյանի խոսքով՝ վեպը ուշագրավ է թե՛ իր թեմատիկ ընտրությամբ, թե՛ կառուցվածքով․ այն ամբողջացնում է պոլսահայ կյանքի գեղարվեստական պատումը՝ միաժամանակ համադրելով պատմականն ու վիպականը։ Հեղինակը, անդրադառնալով Բալուից սկիզբ առնող եւ մինչեւ Ֆրանսիա ու Հայաստան ձգվող ճանապարհին, բացահայտում է ազգային ինքնության որոնման բարդ ընթացքը՝ ցույց տալով, թե ինչպես է հերոսը վերագտնում իրեն արդեն Հայաստանի հողի վրա։ Վեպը ինտելեկտուալ առումով ծանրաբեռնված է, հարուստ՝ պատմաքաղաքական շերտերով եւ միանում է պոլսահայ գրականության ավանդույթին՝ նոր, ավելի բաց խոսքի հնարավորությամբ։Դոցենտ Քնարիկ Աբրահամյանի խոսքով՝ «Հայաստանը անհավանական հանդիպումների եւ նոր հորիզոնների բացահայտման պարարտ հող է»․ այս միտքը վերաբերում է ոչ միայն հերոսի, այլեւ ընթերցողի փորձառությանը։ Գրքի հետ հանդիպումն իսկապես դառնում է յուրահատուկ եւ անսպասելի բացահայտում, իսկ դրա ամենակարեւոր նվաճումը հարազատության եւ ինքնության վերագտնման զգացումն է։

Երիտասարդ սերնդի անունից հանդես եկավ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Նինա Ճուղուրյանը՝ ներկայացնելով իր ընթերցողական ընկալումը։

Թարգմանիչ Նելլի Ստեփանյանը անդրադարձավ ստեղծագործության լեզվաոճական առանձնահատկություններին՝ շեշտելով հուզական շերտերի խորությունը եւ պատմական հոսքի հավասարակշռությունը։

Միջոցառման ավարտին խոսք ասաց հեղինակը՝ Վարուժան Սիրապյանը, որ շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ ընդգծեց, որ գիրքը ծնվել է ոչ միայն ուսումնասիրությունների եւ անձնական ապրումների հիման վրա, այլեւ պատմական արդարության եւ հիշողության պահպանման ներքին պահանջից։

Հանդիպման խորհրդանշական եզրափակիչը դարձավ այն պահը, երբ Ռուբեն Միրզախանյանը հեղինակին նվիրեց «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը՝ որպես գիտական ժառանգության ու պատմական տարածական հիշողության պահպանման խորհրդանիշ։ Նվերը յուրատեսակ կամուրջ էր գրքում ներկայացված աշխարհագրական ուղիների եւ դրանց գիտական քարտեզագրման միջեւ՝ ընդգծելով պատմության եւ գրականության փոխլրացնող բնույթը։

Շնորհանդեսն անցավ ակտիվ քննարկումների եւ հարցուպատասխանի մթնոլորտում՝ վերահաստատելով, որ «Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին»-ը ոչ միայն գրական նոր ստեղծագործություն է, այլեւ կարեւոր մտավոր իրադարձություն՝ ուղղված ազգային ինքնության, պատմական հիշողության եւ սփյուռքյան փորձառության վերաիմաստավորմանը։

 ՀԹՄՄ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինյանը Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակավ համեմատել է իսլամիստական​​ահաբեկչության հետ. Տեր սերոբի ելույթը՝ USCIRF-ում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական