Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 3-ից 12-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ Նվարդ Հայթայանի «Չորս արեւ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանի գործերը:

Մտնելով սրահ՝ այցելուն միանգամից շրջապատվում է վառ ու խոսուն գույներով, ինչը ձմեռվա գունային պասիվ ներկապնակից հետո նոր շունչ է հաղորդում արվեստասեր աշխարհին: Շարքը, որը ստեղծվել է արվեստագետի խորհրդածումների, ընդվզումների ու ներքին ապրումների հետեւանքով, խոսում է նրա ներքին ուժի մասին, որն անգամ վերջին տարիների անձնական ու ազգային փորձություններից հետո կարողանում է հանրությանը փոխանցել լուսավորն ու դրականը:

Նվարդ Հայթայանն իր հարուստ ներկապնակի շնորհիվ ներկայացնում է Հայաստանի գեղեցիկ բնությունը՝ նոր ու թերեւս չտեսնված գույներով: Արվեստագետի «Իմ անուշ հայրենիք» շարքը դրա վառ ապացույցն է: Այս բնապատկերներն արվեստագետի ու բնության միջեւ մի ինքնատիպ երկխոսություն են, որտեղ Հայաստանի տարբեր վայրերի վառ տեսարանները մենք տեսնում ենք արվեստագետի աչքերով: Ուշագրավ է, որ որոշ աշխատանքներ գորգեր են հիշեցնում, ինչը խոսում է մեր բնաշխարհի բազմազանության ու նկարչուհու կողմից դրա ընկալման շնորհի մասին:

Նվարդ Հայթայանի գործերում հեռանկարային շերտադրումները համաչափ ու գրագետ են արված: Յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր գունային շերտ նպաստում է աշխատանքների համաչափությանն ու դիտորդի կողմից դրանց ընկալմանը: Հատվող հեռանկարները շարունակում են իրար եւ ամբողջացնում հորինվածքը: Արվեստագետի բազում գունախաղերն օժանդակում են աշխատանքների ամբողջականությանն ու դիտորդին ներդաշնակություն փոխանցում:

Հիրավի, Նվարդ Հայթայանի աշխատանքները շոյում են աչքդ ու հոգիդ ջերմությամբ լցնում:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

Հաջորդ գրառումը

Լույսի ելեւէջումներ կտավին  

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Լույսի ելեւէջումներ կտավին  

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական