Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նյութական արժեքներից դեպի հոգեւորը

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

21-ը փոթորկուն, իրարամերժ, բարդ, գերշարժուն դար է, որտեղ դեպքերն ու իրադարձությունները փոխվում են ամեն վայրկյան: Գրականություն եւ ամեն բնագավառ մուտք է գործում արհեստական բանականությունը: Թե ուր կշարժվի մոլորակը, ինչպիսի զարգացում կունենա գալիքը, դժվար կռահելի է: Գրականությունը հնարավորություն ունի արտացոլելու գիտատեխնիկական նվաճումները, երեւակայությանն առնչվող մտքի թռիչքները, որոնցով հարստանում է: Գրական նոր հերոսի մուտքը միշտ հետաքրքրական եւ սպասելի է:

2022 թվականին լույս տեսավ Լիլիթ Նազարյանի «Նոր աշխարհ» վիպակների եւ պատմվածքների ժողովածուն, որտեղ հերոսները գիտնականներ են, բժիշկներ, երաժիշտներ, փիլիսոփաներ: Նրանք փորձում են փոխել մի աշխարհ, որը կանգնած է աշխարհաքաղաքական վիթխարի նորամուծությունների շեմին: Նազարյանի հերոսները պատրաստ են օգնելու միմյանց, ընծայելու նվիրականը: Եվ այս ճանապարհին գրական տեքստում են իրականի եւ երեւակայականի երեւակումները, հեքիաթին բնորոշ տարրերը: Մի ակնթարթում մարդը կարող է անհետանալ, կամ հերոսներից մեկը, նվիրելով կախարդական մատանի, հրաշագործություններ անել: Այս բոլորին ավելանում է նաեւ հեղինակի պարզ ու անբռնազբոս ոճը, երբեմն դանդաղ ընթացքով ու մանրամասն  նկարագրություններով: Նազարյանի պատմելու այս կերպն ինքնանպատակ չէ: Նա հետաքրքրական եզրակացություններ է անում. «Սա այն աշխարհն է, ուր սիրո մեջ է թրթռում Ամենայն Գոյը, ուր Լույսը հատել է Խավարի սահմանը, ուր Չարը դարձել է Բարուց ավելի բարի»: Հասկանում է, թե որքան տարողունակ է չարը եւ փորձում է գրի միջոցով մոտեցնել նրա ավարտը: Փորձում է տալ գիտական բացատրություններ այս ամենին՝ անընդհատ ստեղծելով նոր ստերոետիպեր, առաջ քաշելով բազմաթիվ վարկածներ:

Ժողովածուն թերեւս անկատար կլիներ, եթե այստեղ ներկայացված չլիներ «Դատարկության լիությունը» պատմվածքը: Արդեն իսկ խոսուն վերնագրով՝ գրողը ցույց է տալիս գիտնականի կարեւոր դերն ու նշանակությունը: Ի դեպ, նրա հերոսները երկար են ապրում, գիտեն կենսական շատ գաղտնիքներ: Աբրահամը խորապես ուսումնասիրել է կյանքը, գիտի՝ ինչ է նվիրումը, գիտելիքը, հասկացել է նյութեղենի անկարեւորությունը: Հրաշագործություններ է անում, փրկում, օգնում մարդկանց:

Աշխարհում այսօր պատերազմներ են, կարծես հաղթում է «մարդը մարդուն՝ գայլ» արտահայտությունը, իսկ Նազարյանի ստեղծած կերպարները փորձում են գլխիվայր շրջել կյանքի բիրտ օրենքները եւ բարիք ստեղծել: Հայ միջնադարյան բժշկագիտությունը հրաշքներ է ստեղծել: Հայկական հարուստ հողի բարը, խոտաբույսերը, բնական քարերը հենց այն կարեւոր միջոցներն են, որի օգտագործմամբ կարելի է բուժել եւ երկարացնել մարդու կյանքը: Հենց ինքը՝ մեծ իմաստունը, սնվում է օգտակար բույսերով, օգտագործում է ամենատարբեր բույսերով պատրաստված թեյ, մեղր, ընդեղեն: Բայց միայն սնունդը չէ, որ կանոնակարգում է հերոսների կյանքը, այլ մարդկային ջերմ հարաբերությունները:

Միշտ էլ դարասկզբին գրվել են գրքեր, որոնք նախազգուշացրել են, պատրաստել են մարդուն լուրջ արհավիրքների: Այդպես վարվեց Հերման Հեսսեն, հատկապես «Տափաստանի գայլը» վեպով նա շատ բան ասաց մարդկությանը: Լիլիթ Նազարյանը փորձում է դժվարը, չարը, կոպիտը հեռացնել լույսի ու բարության ճառագայթներով, գիտելիքի ուժով, եւ դա նրան հաջողվում է: Բնությունն այստեղ կերպավորված է, մասնակցում է դեպքերին, կենդանական աշխարհը՝ նույնպես: «Ալեքսանդրը գլուխը մի քիչ աջ թեքեց, ակամայից բերանով վերցրեց բույսն ու սկսեց ծամել: Երբ կերավ վերջացրեց, թռչունը թռավ ուսից ու հեռացավ: Մի քիչ անց նորից վերադարձավ, այս անգամ մի ուրիշ բույս բերելով, որի տերեւներն ավելի երկար ու հաստ էին»: Ճանաչել հայրենի բնությունը, կենդանիներին ու թեւավորներին, նշանակում է ճանաչել կյանքը եւ մարդկանց, բուժել, օգնել: Պատմվածքում կատարվողն իր մեջ կրում է նախորդ դարերի փորձը: Աբրահամը հիշում է Դավիթ Անհաղթի խոսքը, թե բժշկությունը ենթակա է փիլիսոփայությանը եւ իր կողմից ավելացնում. «Փիլիսոփայությունն էլ, իր հերթին, ենթակա է հավատին»: Խորհրդավոր է բժշկի եւ փիլիսոփայի հանդիպումը եւ այն հանգամանքը, որ փիլիսոփան է ի վերջո բուժում բժիշկ Ռաֆայելին: Ֆիզիկոս Ալեքսանդրի եւ Աբրահամի միջեւ զրույցը տեւում է 12 ժամ, փաստորեն արժեւորվում է շփման այս ձեւը, որը վերջերս նվազագույնի է հասել: Այստեղ գիտնականները ցանկություն ունեն միմյանց հետ կիսել գաղափարներ, մտքեր, ստանալ պատասխաններ:

Ոչ միայն այս, այլ նաեւ մյուս պատմվածքներում գրողն ուշադիր է տարածաժամանակային իրողությունների հանդեպ, հատկապես տարվա եղանակների փոփոխությունների, որոնց նկարագրությունը որոշակի ռիթմ է հաղորդում պատումին. «Սովորաբար ձմռանը անտառը լիովին անանցանելի էր դառնում, ու Աբրահամին ոչ ոք չէր կարողանում այցելել: Ինքն էլ գիտեր, որ ձմռանը հյուրեր չի ունենալու եւ ամեն տարի այդ եղանակին երկուսից երեք ամիս խոր քուն էր մտնում: Նրա խրճիթի մոտ գետնափոր մի տարածք կար, որը շատ տարիներ առաջ հենց ինքն էր փորել այնտեղ ձմեռելու նպատակով»: Նազարյանի հերոսները հաղթահարում են վախը, անցյալի տագնապախառն հուշերը: Աննան Լուսե Սպունգի օգնությամբ է անում դա, նորից վերածնվում, բայց ծերունի Աբրահամի խորհրդով նախ վերածվում է Ոչնչի, հետո միայն հասնում լույսին. «Ու հենց այդ Ոչնչի, այդ սրբազան Դատարկության մեջ զգաց երանելի Լիությունը, վերջապես գտավ ինքն իրեն՝ մաքրամաքուր, կատարյալ, արարչաստեղծ»:

Լիլիթ Նազարյանը համարձակ փորձ է անում՝ գրելով պատմվածքներ գիտության եւ կյանքի, լույսի եւ ոգորումների մասին: Այսօր դժվար հաղթահարվող պատմվածքի ժանրը նոր փոփոխություններ է կրում: Ավելի շատ կրկնվում են սուր սյուժեներով, արագ զարգացումներով,  քիչ նկարագրություններով պատումները: Տեղին է հիշել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի սկիզբը, որտեղ մեծ երգիծաբանն իրեն հատուկ ոճով մատնացույց է անում գրելաոճի պարզությունը եւ որ շատերի նման իր վեպը չի սկսում հետաքրքրաշարժ պատմություններով:

Ինչ վերաբերում է ժողովածուում ընդգրկված «Դեպի կյանք» վիպակին,  ապա այստեղ առաջին հերթին պիտի արժեւորել գաղափարական բովանդակությունը: Առաջին անգամ մեզանում փորձ է արվել գեղարվեստական նյութը հագեցնել մարդկության համար ամենավնասաբեր երեւույթի՝ աբորտի պատճառահետեւանքային զարգացումներով: Ստեղծելով Լեոյի կերպարը՝ գրողն ամբողջացնում է իր ասելիքը, գիտականորեն բացատրում երեւույթի պժգալի դեմքը եւ հորդորում՝ չանել դա: Այստեղ լիարյուն ընթացքով եւ բազմաթիվ հերոսների վարքի միջոցով հնչում է գրողի խնդրանքը՝ չսպանել դեռ չծնվածին: Բարձր են գնահատվում ընտանիքը, մոր եւ որդու ջերմագույն սերը, մարդկային հարաբերությունները, կյանքը, գիտական հայտնագործությունները: Գրողը հստակ խնդիր է դնում երկրի վրա ապրողների առջեւ՝ դուք չգիտեք՝ ով է ծնվելու, ինչպիսի առաքելություն ունի, ինչ պիտի անի հայրենիքի եւ մոլորակի մարդկանց համար: Այստեղ պատկերվում է ոչ թե իրականությունը, այլ այն նոր կյանքը, որն ունենալու համար անհրաժեշտ է սովորել եւ լսել կարողանալ:

Լեոն, Անի Ամատունին, Արամ Մանուկյանը չպիտի ծնվեին, բայց ծնվեցին եւ իրենց գոյությամբ ապացուցեցին, որ անփոխարինելի են: Մարդիկ, որոնք ունակ են փոխելու կյանքը, նոր աշխարհ ստեղծելու (պատահական չէ ժողովածուի անվանումը): Մարդիկ, որոնք փրկվում են ծանր հիվանդություններից, որովհետեւ ապրել են տենչում եւ գտնում են իրենց բժշկին, վստահում եւ գիտակից են, ընդունում են նորույթը («Հաղթահարում»):

Ժողովածուում արժեւորված է սիրո զգացումը, հատկապես «Արարում» եւ «Վերափոխում» պատմվածքներում: Որպես հզոր էներգիա՝ այն կլանում է հերոսուհուն, դառնում նրա մի մասնիկը: Սիրո բոլոր պոռթկումները միավորվում են նորաստեղծ սիմֆոնիկ պատկերում: Սա էլ է նորովի հնչում «Արարում» պատմվածքում. «Այդ սերը նրան կենարար ուժ էր տալիս, դարձնում ավելի անկեղծ, ավելի մարդասեր, գթասիրտ ու բարի: Այն իմաստնացնում էր նրան, դարձնում ավելի ոգեղեն ու ստեղծարար, օժտում արտասովոր ունակություններով՝ հզորացնելով ներըմբռնումը, որով զգում էր իր սիրելիին եւ այնքան խորն էր զգում, որ ամեն ինչ գիտեր նրա մասին»:

Ամփոփելով խոսքս Լիլիթ Նազարյանի «Նոր աշխարհ» ժողովածուի մասին՝ պիտի հավելեմ, որ այն կարող է փոխել մարդուն, հոգ տանել մյուս մարդու մասին, նոր կյանք ստեղծել, որը մաքուր է, իմաստուն, լի է գիտելիքների պաշարով, տիեզերագիտությամբ, նաեւ ունակ է է՛լ ավելի գեղեցկացնելու բնությունը՝ նորոգելու եւ պահպանելու  հավատարմությամբ:

ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սթեյբդենսի» մեծահմուտ «Արարատ» ներկայացման ընթացքը՝ տրավմայի, հիշողության, ճկունության միջով

Հաջորդ գրառումը

Կարոլին Կոնստեն. «Ուզում եմ Հայաստանի ձայնը դառնալ»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Կարոլին Կոնստեն. «Ուզում եմ Հայաստանի ձայնը դառնալ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական