Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նինա Մինասյանը «Ոսկե աքաղաղը» օպերայում

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելգիական «Կրեշենդո» երաժշտագիտական կայքէջում Ժան Լակրուան մանրամասն անդրադարձել է անցյալ տարի Լիոնի օպերային թատրոնում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» օպերայի՝ ավստրալացի Բարի Քոսքիի բեմադրության տեսագրված տարբերակին (նկարահանող բեմադրիչ՝ Ֆրանսուա Ռուսիյոն): Օպերայի գլխավոր դերակատարուհին է հայ սոպրանո Նինա Մինասյանը (Շամախայի թագուհի): Ի դեպ, հոդվածում Լակրուան հիշել է Ռիմսկի-Կորսակովի օպերայի երեք տեսագրություն, որոնց մեջ՝ «գեր-արեւելականացված մի տարբերակ, որտեղ գերակշռող շեշտը դրված էր շքեղ դեկորների եւ զգեստների վրա՝ հավերժացնելով 1986 թվականի երեկոն, նկարահանված Հայաստանում՝ Երեւանում, տեղի երգիչների, երգչախմբերի, բալետի եւ նվագախմբի մասնակցությամբ եւ Արամ Քաթանյանի ղեկավարությամբ»:

Նինա Մինասյանը ծնվել է Հայաստանում, 2010-ին դարձել է Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի, 2011-ին՝ Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան վոկալ մրցույթի մրցանակակիր: Մաս է կազմել Մոսկվայի Մեծ թատրոնի երիտասարդ արտիստների ծրագրին, կատարելագործվել Ելենա Օբրազցովայի, Եվգենի Նեստերենկոյի, Լյուբով Օրֆյոնովայի, Մզիա Բախտուրիձեի եւ Դայան Զոլայի ղեկավարությամբ: Նա իր բեմական դեբյուտը կատարել է Մեծ թատրոնում՝ Քսենիայի («Բորիս Գոդունով») դերում, այնուհետեւ գլխավոր դերեր կատարել «Կախարդական սրինգը», «Ագռավի թագուհին», «Սեր առ երեք նարինջները», «Բոհեմ», «Իշխան Իգոր», «Քնաշրջիկը», «Ռիգոլետտո» եւ այլ օպերաներում: Ելույթներ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, Նյու Յորքի Քարնեգի Հոլում,  Մյունխենի Բավարական պետական թատրոնում, Վիեննայի Պետական օպերայում, Ուելսի ազգային օպերայում, Բրյուսելի «Լա Մոննե», Մադրիդի «Ռեալ տեատրո», Ցյուրիխի, Քյոլնի, Դրեզդենի եւ Փարիզի օպերային թատրոններում եւ այլուր:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ես չեմ խոսի, որ մատներս խոսեն». Գայանե Մամրեյան

Հաջորդ գրառումը

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական