Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մսյո Ազնավուրը» հարգանքի տուրք է ֆրանսահայ մեծագույն շանսոնյեին

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Փարիզից Մելանի Թույսուզյանը գրում է, որ մեծագույն հպարտություն պարգեւող կուռք դարձած երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակի առթիվ այս տարվա հոկտեմբերին «Մսյո Ազնավուր» խորագրով մի նոր կենսագրական ֆիլմ է ցուցադրվել ֆրանսիական կինոթատրոններում` ի պատիվ նրա արտակարգ բեղմնավոր կյանքի, որն ավարտվեց 2018-ին:

Մասնավորապես, հոկտեմբերի 23-ին «Պատե-Օպերա» կինոթատրոնի հանդիսատեսները լեփ-լեցուն դահլիճում հուզախառն զգացմունքներով առաջին անգամ լինելով ֆրանսիական էկրանի վրա դիտել են ոչ թե հայոց ցավալի Ցեղասպանության, այլ` ֆրանսիական մշակույթում մեծ դերակատարություն ունեցած հայազգի շանսոնյեի հաղթական երթի մասին մի ֆիլմ, որն ի հակադրություն 2014-ին էկրան բարձրացած «Սպի» ֆիլմի, հեշտությամբ է հաղթահարել օտարների ուշադրությունը գրավելու խնդիրը:

Երկու ֆիլմերի ընդհանրությունը առնչվում է ֆրանսա-ալժիրցի դերասան Թահար Ռահիմի հետ, որ նոր ֆիլմում մարմնավորում է Ազնավուրին 20-50 տարեկան հասակում: Նա երկար եւ բծախնդրորեն է նախապատրաստվել այդ դերի համար: Արխիվային նյութերի ուսումնասիրությամբ եւ ընտանիքի անդամների նկարագրություններով յուրացրել է Ազնավուրի ժեստերը, վոկալի ոճային առանձնահատկությունները եւ բեմական տիպիկ շարժուձեւերը: «Դա խելացնոր գաղափար էր, մտածում էի` չեմ կարողանալու գլուխ հանել, բայց պրոդյուսերները հավատ ներշնչեցին ինձ եւ ուժ տվին առաջ տանելու իմ կարիերայի այս ամենագեղեցիկ փորձառությունը: Ես Շառլի 3 կերպարներն էի մարմնավորելու ֆիլմում` երգեր կատարողին, հասարակական գործչին եւ իրեն անձամբ, որպես անհատականություն: Նպատակս կրկնօրինակելը չէր, այլ` հուզականորեն եւ ճշմարտացի կատարել դերս, որպեսզի «հանդիպեի նրան, ձեռքը սեղմեի եւ առաջ գնայի նրա հետ», խոստովանել է Թահար Ռահիմին:

Ֆիլմում հայերեն լեզվով հնչում են Ազնավուրի հոր խոսքերը. «Նայե, ուր էինք եւ ուր հասանք» դիմադրության շարժման հայտնի առաջնորդներից Միսաք Մանուշյանի դերը կատարում է թատրոնի հայտնի դերասան Տիգրան Մխիթարյանը, որ այդ դերի միջոցով հայտնաբերել է Ազնավուրի «վճռականությունը, տաղանդն ու աշխատասիրությունը»: Ֆիլմի պրոդյուսերն է Ազնավուրի փեսան, Կատիայի ամուսինը` Ժան-Ռաշիդ Կալուշը, որ 2018-ին, Ազնավուրի մահվանից մի քանի ամիս առաջ է ծրագրել այս ֆիլմը նկարահանել: Ֆիլմի ռեժիսորն է Մեհդի Իդիրը: Ֆիլմում հնչում են նրա սիրված երգերից մի քանիսը:

Ազնավուրը այսօր էլ անքակտելի մասն է կազմում ֆրանսիական մշակույթի, նրա «Formidable» երգը հնչեց ռեփ երգիչ Այա Նակամուրայի կատարմամբ 2024 թ. Օլիմպիական խաղերի բացման հանդիսության ժամանակ:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Մսյո Ազնավուր» ֆիլմը դեկտեմբերի 5-ից ցուցադրվում է Երեւանի կինոթատրոններում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգեւոր երաժշտություն

Հաջորդ գրառումը

Ռոմիկ Հովհաննեսյան. Ֆլամենկո երաժշտությամբ՝ Իրանից

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռոմիկ Հովհաննեսյան. Ֆլամենկո երաժշտությամբ՝ Իրանից

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական