Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մշակութային յուրացումներ ադրբեջանական ձեւով

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի է, որ Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանցքում է հարեւան երկրների ու ժողովուրդներին պատկանող ամենատարբեր նյութական եւ ոչ նյութական մշակութի հարուստ ավանդույթներն իրեն վերագրելը ու միջազգային ատյաններում որպես սեփականություն հրամցնելը:

Օրերս «Էթելաաթ» օրաթերթը «Զորխանե. սիրելի անծանոթը» վերնագրով հոդվածում զարմանքով գրում է, որ Ադրբեջանի Հանրապետության անունով ըմբշամարտ եւ Զորխանե մարզաձեւը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ այդ լուրը բնութագրելով «տարօրինակ ու անհավատալի»: Թերթը հռետորական հարց է բարձրացնում այն մասին, թե «ինչպե՞ս է հնարավոր, որ սպորտաձեւը, որով մենք հպարտանում ենք երկար տարիներ եւ արմատներով մեր մշակույթից, քաղաքակրթությունից եւ կրոնից է սերում. հանկարծ գրանցվի աշխարհի ամենահեղինակավոր մշակութային կազմակերպությունում՝ մեկ այլ երկրի անունով, որը այս սպորտաձեւի վերաբերյալ որեւէ պատմություն չունի»:

Իրականում Զորխանեն իրանական հասարակության մեջ միայն մարզաձեւ չէ, դրա համար նախատեսված փոսը քաղաքի ըմբիշների ու մեծերի հավաքատեղի է եղել: Այլ կերպ ասած՝ սպորտից բացի այն առիթ է եղել, որ մարդիկ իրենց խնդիրները քննարկեն:

Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ իրանական ազգային սպորտաձեւը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ որպես Ադրբեջանի Հանրապետության մնայուն ժառանգություն: Ընդ որում, զավեշտալին այն է, որ նշված միջազգային կառույցները հաշվի չեն առել այն կարեւոր փաստը, որ Ադրբեջանում Զորխանե սպորտաձեւի համար նույնիսկ կենտրոն չկա:

Հարկ է նշել, որ իրանական հանրության համար առհասարակ այդ լուրն այնքան անհավանական է, որ նույնիսկ դրա մասին իմանալուց հետո դեռ հույս ունեն, որ այն չի համապատասխանում իրականությանը եւ շուտով կհերքվի: Մինչդեռ հայկական իրականության համար սովորական դարձած ադրբեջանական այդ գործելակերպը բոլորովին էլ զարմանքի տեղ չի տալիս եւ վերահաստատում է օտար մշակութային արժեքներին տիրանալու Բաքվի նպատակադրված մոլուցքը: Եվ այստեղ խնդիրը բնավ էլ որեւէ սպորտաձեւը յուրացնելը չէ, այլ՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ստեղծած քաղաքակրթությունը սեփականացնելու ռազմավարությունն է: Ակնհայտ է, որ այդ պայմաններում հայ-իրանական համագործակցությունը անհրաժեշտ է խորացնել նաեւ պատմական խեղաթյուրումների դեմ պայքարի գործում: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Աղամիրզյան-100

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել «Հրաշք լիներ» գիրքը

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել «Հրաշք լիներ» գիրքը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական