Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնդկական թերթը հայկական եկեղեցու մասին

Արծվի Բախչինյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հնդկական կենտրոնական «Հինդու» անգլիալեզու թերթի ապրիլի 30-ի համարում հրատարակվել է Սանջանա Գանեշի «Տան հնչյունը» հոդվածը Հնդկաստանի Չեննայ (նախկինում՝ Մադրաս) քաղաքի հայկական Սուրբ Մարիամ եկեղեցու զանգերի մասին: Նշվում է, որ դրանց պատմությունը ոչ միայն տեղական ժառանգության, այլեւ հնդկահայ համայնքի պատմական հիշողության կարեւոր մասն է: Եկեղեցին շուրջ երեք դար շարունակ պահպանել է իր առանձնահատուկ ներկայությունը՝ դառնալով հայկական անցյալի կենդանի վկայություն: Հոդվածում նկարագրվում է, թե ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակի օրը եկեղեցու զանգերի ղողանջը տարածվել է քաղաքի փողոցներով՝ ստեղծելով խորհրդանշական ու հուզիչ մթնոլորտ:

Հայերը Չեննայում հաստատվել էին դեռեւս 17-րդ դարի կեսին: Ժամանակի ընթացքում համայնքը զգացել է սեփական աղոթատեղի ունենալու անհրաժեշտությունը, կառուցվել է փոքր փայտաշեն մատուռ, որը հետագայում վերածվել է մեծ եկեղեցու: Այսօր Սուրբ Մարիամ եկեղեցին համարվում է քաղաքի հայկական ժառանգության գլխավոր խորհրդանիշերից մեկը: Եկեղեցու ամենանշանավոր հատվածներից է շուրջ 300-ամյա զանգակատունը, որն ունի վեց մեծ զանգ: Ամենահին զանգը թվագրվում է 1754 թվականով եւ առանձնահատուկ արժեք ունի: Դրա վրա կա նաեւ թամիլերեն արձանագրություն, ինչը վկայում է հայերի սերտ կապերի մասին տեղի արհեստավորների եւ հասարակության հետ: Որոշ զանգեր նվիրաբերել են տեղի հայ բարերար ընտանիքները՝ ի հիշատակ մահացած հարազատների: Իսկ վերջին երկու զանգերը 1837 թվականին ձուլել է հայտնի զանգաձուլող Թոմաս Միրսը Լոնդոնից, ինչը եւս ընդգծում է համայնքի միջազգային կապերը:

Հնդկաբնակ հետազոտող Աշխեն Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ զանգերը խորհրդանշում են հայկական եւ թամիլական մշակույթների յուրօրինակ հանդիպումը: Դրանք վկայում են, որ Մադրասի հայերը մեկուսացված համայնք չեն եղել, այլ ակտիվորեն համագործակցում էին տեղացիների հետ՝ պահպանելով սեփական ինքնությունն ու միաժամանակ ինտեգրվելով տեղի կյանքին:

Այսօր զանգերը հնչում են ոչ միայն կիրակնօրյա պատարագներին, այլեւ հայկական Սուրբ Ծննդի, Զատկի, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա եւ համայնքային այլ նշանակալի առիթներով: Հոդվածը եզրափակվում է այն մտքով, որ այս զանգերի ձայնը պարզապես հնչյուն չէ. այն հիշողություն է, ինքնություն եւ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող հայերի համար հոգեւոր կապ անցյալի ու ներկայի միջեւ:

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսորի ելույթը` ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նիստում

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսորի ելույթը` ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նիստում

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական