Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ազդարարեց ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին նվիրված արվեստագիտական միջոցառումների շարքի մեկնարկը

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն թվականի հունիսի 6-8-ը տեղի ունեցավ «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական եւ ակադեմիական արվեստում» եռօրյա Միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտը (Սանկտ Պետերբուրգ):

Ֆորումը համախմբեց վաստակաշատ գիտնականների ու երիտասարդ հետազոտողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վլադիկավկազ, Եկատերինբուրգ, եւն), Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի եւ Աբխազիայի գիտական տարբեր կենտրոններից:

Ֆորումի բացումը եւ Լիագումար նիստը տեղի ունեցավ հունիսի 6-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ եւ առաջարկությամբ Համագործակցության հուշագիր կնքվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) միջեւ եւ հույս հայտնեց, որ այդ գիտական   համագործակցությունը, որի առաջին քայլն այս Ֆորումն է, կլինի շարունակական եւ կդառնա բեղմնավոր ու անխզելի հայ-ռուսական գեղարվեստական կապերի եւս մեկ վառ դրսեւորում՝ նպաստելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ մշակութային համագործակցության հետագա ամրապնդմանը:

Ա. Ասատրյանը խորհրդանշական համարեց, որ ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական միջոցառումների շարքի առաջին ակորդը հնչում է հենց պետերբուրգյան գործընկերների հետ համատեղ: Չէ՞ որ ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ, Պետական   Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտ էր: Հովսեփ Օրբելիից հետո, 1947-1993 թթ. ՀԽՍՀ ԳԱ նախագահ՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Սոցիալիստական   աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, որի գործունեության հետ է կապված ՀՍՍՀ ԳԱ Ոսկեդարը, նույնպես Լենինգրադի համալսարանի շրջանավարտ էր:

«Այսօր՝ հունիսի 6-ին, հայ եւ ռուս ժողովուրդների մեծ զավակների՝ Արամ Խաչատրյանի եւ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է: Առաջարկում եմ ամեն տարի հունիսի 6-ին Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում կազմակերպել համատեղ գիտական   միջոցառումներ: Եվ քանի որ 2024-ին նշվելու է Պուշկինի ծննդյան 225-ամյակը, առաջարկում եմ Երեւանում անցկացնել «Պուշկինի կերպարը արվեստում» թեմայով համատեղ միջազգային կոնֆերանս»,-եզրափակեց ողջույնի խոսքը Աննա Ասատրյանը:

Ֆորումի մասնակիցներին ողջունեց Ֆորումի կազմկոմիտեի համանախագահ, Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի գործիքագիտության սեկտորի վարիչ, Ուկրաինայի եւ Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մացիեւսկին: Նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսատանի արվեստագիտական հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ եւ սերտ համագործակցում են: Նա հիշատակեց Ռուսաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող հայ արվեստագետների մասին:

Քանի որ օրը խաչատրյանական էր, ուստի Ֆորումը մեկնարկեց Աննա Ասատրյանի «Արամ Խաչատրյանը երաժշտության ազգային ինքնատիպության մասին» զեկուցումով, որին հաջորդեցին Իգոր Մացիեւսկու «Վ. Հոշովսկու ներդրումը հայրենական էթնոերաժշտագիտության զարգացման գործում», արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանի «Ռուս-թուրքական պատերազմը հայ ժողովրդական պատմական երգերի համատեքստում. Հասան-Կալա», արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանի «Արեւելյան մոնոդիայի տիպաբանության մասին հայ-իրանական երաժշտական առնչությունների համատեքստում», արվեստագիտության թեկնածու Գալինա Տավլայի «Հայ մոնոդիկ երաժշտության երկու ճյուղերի մասին», արվեստագիտության թեկնածուներ եւ դոցենտներ Լուսինե Սահակյանի «Ժողովրդական երաժշտությունը Կոմիտասի կոմպոզիտորական արվեստում», արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանի «Աստրախանի հայ աշուղների կենտրոնը» եւ Անահիտ Բաղդասարյանի «Կոմիտասի ստեղծագործություններում իմիտացիոն կառուցվածքների դասական (պոլիֆոնիկ) եւ ոչ դասական (մոնոդիկ) ձեւերի կիրառման մասին» բանախոսությունները:

Այուհետեւ Ֆորումն իր աշխատանքները շարունակեց երկու մասնաճյուղերի նիստերում:
Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-խորհրդային սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, Ավետ Տերտերյանի մասին մենագրության եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ Մարգարիտա Ռուխկյանը «թերթեց» կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության ռուսաստանյան էջերը: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, Ավետ Տերտերյանի մասին բազմաթիվ հոդվածների եւ զեկուցումների հեղինակ, պրոֆեսոր Աննա Արեւշատյանը ներկայացրեց «Ավետ Տերտերյանի ստեղծագործությունը Եվրասիայի մշակութային փոխառնչությունների համատեքստում» թեմայով բանախոսությունը: Կլոր սեղանին մասնակցեցին արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը (ԵՊԿ)՝ «Ավետ Տերտերյան: Հատման կետ» եւ արվեստագիտության թեկնածու, տերտերյանագետ Աննա Տիխոմիրովան (Եկատերինբուրգ)՝ «Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ձեռագիրը. կոմպոզիտորական լեզվի ակունքները» թեմաներով զեկուցումներով:

Հունիսի 8-ին տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով, որի ընթացքում հայ, ռուս եւ բելառուս կինոգետները բացահայտեցին հայ տաղանդավոր կինոռեժիսորի արվեստի առանձնահատկությունները:
Ֆորումի ընթացքում ներկայացվեց 50 զեկուցում: Առաջիկայում կհրատարակվի զեկուցումների ժողովածուն:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդիականացվում են ՀԱԷԿ-ի հովացման աշտարակները           

Հաջորդ գրառումը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Դեպի կյանք» հատորը

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Դեպի կյանք» հատորը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն. Ստեփան Դանիելյան

21/05/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ...

ԿարդալDetails

Չենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ. Միրզոյան

21/05/2025

Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի հարցազրույցի օր ամրագրելու և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ

21/05/2025

Հայաստանի ուկրաինացման մասին ի՞նչ խոսք կարող է լինել. Հայաստանը քաղաքակիրթ երկիր է. Լավրով

21/05/2025

ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն առաջարկվում էր հետաձգել՝ թողնելով ապագա սերունդներին. Սերգեյ Լավրով

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական