Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-կանադական մանկապատանեկան օպերային համագործակցություն «Հազարան Սոխակը»

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկապատանեկան Օպերայի կանադական ընկերակցությունն (ՄՕԿԸ) իր 14-րդ խաղաշրջանն է սկսել հունիսի 9-11-ը Նորթ Յորքի Մերիդիան Արվեստի կենտրոնում տեղակայված «Լիրիկ թատրոնում», փոքրիկներին (եւ ոչ միայն) ներկայացնելով «Ջունո» մրցանակի արժանացած, երգահան եւ դաշնակահար Սերուժ Քրաճյանի եւ «Դորա» մրցանակի արժանացած լիբրետիստ Մարջըրի Չանի «The Nightingale of a Thousand Songs» բեմադրությունը, որի հիմքում ընկած է հայկական հրաշապատում հեքիաթներից ամենաուշագրավը հանդիսացող «Հազարան բլբուլը»: Իրենց երկրին պատուհասած ողբերգությունից հետո Լեան եւ Արին, քույր ու եղբայր, թափառական կյանք են վարում՝ որոնելով «Հազարան սոխակին», որպեսզի նա վերստին կյանք ու երջանկություն պարգեւի իրենց կորցրած երկրին: «Ճանապարհորդության» ընթացքում նրանք բազում մարտահրավերներ եւ խոչընդոտներ են հաղթահարում, հիշում իրենցից խլված ծնողներին, բարեկամներին եւ ընկերներին: Ծանր փորձություններից հետո նրանք ի վերջո ապաստան են գտնում արաբական հյուրընկալ երկրներում եւ այլուր եւ փորձում վերահաստատել իրենց ինքնությունը:

Օպերան, որն ամբողջությամբ 7-ից 18 տարեկան մանկապատանեկան հասակի 70 կատարողների կողմից է իրականացվել, հնչել է անգլերեն, հայերեն եւ արաբերեն լեզուներով: Սոխակի երգեցողությունները կատարել է ՄՕԿԸ-ի սաներից թորոնթոհայ սոպրանո Լինն Իոնարին: Ընկերակցության երաժշտական գծով պատասխանատու տօնրեն Թերի Դանը ղեկավարել է կամերային նվագախումբը, որն այս առթիվ ներառել է նաեւ դուդուկահարի: «Դուդուկը, ըստ թողարկված գրքույկի, հին հայկական կրկնակի լեզվակավոր փողային նվագարան է, որը մարդկային ձայնի ելեւէջների նմանությամբ խոր զգացմունքներ առաջացնելու առինքնող կարողությունն ունի: Այն հայկական հարուստ մշակույթն է փոխանցում հանդիսատեսին՝ երաժշտական անմոռանալի պահեր պարգեւելով նրան»:

Երգահան Քրաճյանը նպատակ է ունեցել ստեղծել Կովկասը եւ Միջին Արեւելքը միավորող մի ստեղծագործություն, որտեղ քույր ու եղբայր, հակառակ իրենց անհատական հետաքրքրություններին, կապված են միմյանց՝ իրենց հարուստ անցյալով, բարեկամական ավանդույթներով եւ փոխադարձ սիրով:

Ներկայացման տնօրենն է Ջուլի ՄկԱյզակը, դիզայները՝ Յունգ-Հայ Կիմը, լուսավորության պատասխանատուն՝ Միքայել Կանգասը, մշակութային տեսողական արտահայտության պատասխանատուն՝ կանադահայ Էյմի Գազանճյանը, որի կարծիքով՝ չնայած օպերան հիմնված է հայկական փորձառության վրա, հնարավոր է զուգահեռներ գտնել այնտեղ այլ ժողովուրդների փորձի հետ: «Մեր նպատակն է եղել խոսակցություն ծավալել ընդհանրապես Ցեղասպանության, այլ երկրներում ապաստան գտնելու եւ ինքնահաստատվելու հիմնահարցերի մասին: Կանադան հիմնվել է բնիկ հնդկացիների եւ մետիսների շահերի ոտնահարման, նրանց պատմական տարածքների զավթման հետեւանքում: Որպես կանադացիներ եւ կանադահայեր մենք պարտավոր ենք ճանաչել մեր նախնիների պատմությունը: Հուսանք` ներկայացումը կնպաստի առավել խորը հասկանալու միջմշակութային ինտեգրման բարդությունները»,- ասել է նա:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանտախցից քո վերջին խոսքի մասին ասում եմ՝ ՍԱՐՔԱԾ ԵԼՈՒՅԹ՝ ՍԱՐՔԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հաջորդ գրառումը

Լիլիթ Պիպոյան. Անպարագիծ երգեցողություն

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Լիլիթ Պիպոյան. Անպարագիծ երգեցողություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական