Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական առաջին խաչքարերը Մեքսիկայում

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ Մեքսիկայի Միչոական նահանգի Պանինդիկուարո քաղաքում ապրիլի 22-ին տեղադրվել են հայկական երեք խաչքարեր, որոնք Ջեկ եւ Դիամանդուլա Սահակյան ընտանիքի հովանավորությամբ պատրաստվել են նույն նահանգի Տլալպուխաուա քաղաքում վարպետ Ռիգոբերտոյի կողմից, դառնալով այդ երկրի հանրային վայրերից մեկում տեղադրված առաջին հայկական հուշակոթողները: Այս մասին է տեղեկացնում Կառլոս Անթառամյանը, հավելելով. «Միչոականում ապրող հայերի թիվը չափազանց փոքր է: Մորելիայում ապրող Սահակյան ընտանիքից բացի, անտեղ ապրում է նաեւ Անթառամյան ընտանիքի մի մասը: Այնուհետեւ Ուրուապանում Ֆրանսիայից տեղափոխված Ալեն Ավագյանի ընտանիքն է ապրում, իսկ Էրոնգարիկուարոյում (Պացկուարո լճի մոտակայքում) Եթովպիայում ծնված նկարիչ Վաչե Գյովճելյանի ընտանիքը: Միչոական նահանգում ապրող հայերի թիվը չի գերազանցում 15-ը: Հայերի մեծամասնությունը ապրում է Մեքսիկա քաղաքում, Տիխուանայում, Ակապուլկոյում, Քերետարոյում եւ երկրի այլ մասերում: Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ ամբողջ երկրում մեքսիկահայերի թիվը տատանվում է 2.500-ից 3000-ի սահմաններում, ընդ որում ոչ մի հայ չի ապրում Պանինդիկուարոյում: Բնականաբար հարց է ծագում, թե ինչո՞ւ ուրեմն 3 խաչքար է այնտեղ տեղադրվել»:

Ջեկ Սահակյանի ասելով գլխավոր պատճառը իր սերտ հարաբերություններն են քաղաքապետ Մանուել Լոպեզ Մենենդեսի հետ, որի  խնդրանքով գումարներ է ներդրել քաղաքի զարգացման ծրագրերին: Քաղաքն ունի մոտ 18 հազար բնակիչ, կլիման դուրեկան է եւ մարդիկ` շատ սիրալիր: «Այդ պատճառով էլ, շարունակել է Ջեկը, շատ հաճախ եմ լինում այդ վայրում: Երրորդ պատճառը 2016-ին վախճանված հորս` Սարգիս Սահակյանի հետ է առնչվում: Ամեն անգամ, երբ գործի բերումով այցելում էր այդ քաղաքը, սիրում էր նստել կենտրոնական հրապարակներից մեկում: Այցելություններից մեկի ժամանակ նկատում է, որ այնտեղ գտնվող եկեղեցու զանգակներից մեկը ջարդված է: Հայրս նյութական օժանդակություն է առաջարկում այն վերանորոգելու համար եւ թեեւ ինքը չի հասցնում, բայց ես հանձն եմ առել իրականացնել այդ ծրագիրը:

«Խաչքարերը, հայերի նման ցրված են աշխարհի ամենահեռավոր անկյուններում եւ հայկական մշակույթն ու հավիտենականության խորհուրդն են իրենց մեջ հավերժացնում: Որտեղ որ ապաստան են գտել հայերը` եկեղեցի, դպրոց եւ ակումբ են կառուցել ու խաչքար տեղադրել` սկսած Սվազիլենդից, Սինգապուրից, Մադրասից (Հնդկաստան), Դակայից (Բանգլադեշ) եւ Ղերլայից (Ռումինիա) եւ վերջացրած բազմաթիվ այլ վայրերում: 30 խաչքար կա Ֆրանսիայում: Խաչքարեր կան Մադրիդում, Սիդնեյում եւ Հարավային Ամերիկայի զանազան քաղաքներում», գրում է Անթառամյանը:

Պանինդիկուարոյում խաչքարերի տեղադրման արարողությանը ներկա են գտնվել Մեքսիկայում ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը, Սասուն վրդ. Զմրուխտյանը, Հովնան արք. Տերտերյանը, Միչոականում ՀՀ հյուպատոս Ժակ Սահակյանը, Լիբանանյան մշակույթի համաշխարհային միության նախագահ Նաբիհ Շարտունին, Պանինդիկուարոյի քաղաքապետ Մանուել Լոպեզ Մենենդեսը եւ տարածաշրջանի հասարակական անվտանգության քարտուղար գեներալ Ալֆրեդո Օրտեգա Ռեյեսը:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈվՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանյան հանգիստ՝ եվրոպական արժեքներով

Հաջորդ գրառումը

Իշխանությունը վստահ է՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն անվտանգային շահերից է բխում

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունը վստահ է՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն անվտանգային շահերից է բխում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական